Թեո Բոնգոնդա

Կոնգոյի ֆուտբոլիստ (DRC)

Թեո Բոնգոնդա (նոյեմբերի 20, 1995(1995-11-20)[1][2][3][…], Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա[4]), բելգիացի ֆուտբոլիստ, բելգիական «Զյուլտե Վարեգեմ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանն է։

Թեո Բոնգոնդա
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԲելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ1995, նոյեմբերի 20
ԾննդավայրՇառլեռուա, Բելգիա
Հասակ176 սմ
Քաշ64 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲելգիա Զյուլտե Վարեգեմ
Համար95
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2015

2015-մինչ հիմա

2017-2018

2018-մինչ հիմա

Բելգիա Զյուլտե Վարեգեմ

Իսպանիա Սելտա

Թուրքիա   Տրաբզոնսպոր

Բելգիա   Զյուլտե Վարեգեմ

33 (4)

61 (4)

3 (0)

11 (5)
Ազգային հավաքական
20132016-2017

Բելգիա Բելգիա (մինչև 19 տ․)

Բելգիա Բելգիա (մինչև 21 տ․)

3 (2)

5 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Բոնգոնդան բելգիական «Լիերս» ֆուտբոլային ակումբի սանն է։ Հանդես է եկել բելգիական «Զյուլտե Վարեգեմ» ակումբում։ 2013 թ․ դեկտեմբերի 15-ին իր առաջին խաղն է անցկացրել Զյուլտե Վարեգեմի կազմում, երբ թիմը Բելգիայի առաջնությունում մրցում էր Լիերսի հետ[5]։ 2014 թ․ մարտի 1֊ին ֆուտբոլիստն աչքի է ընկնում գոլային փոխանցմամբ, երբ թիմը մրցում էր «Վասլանդ֊Բևերեն» ակումբի հետ[6]։ Մարտի 29-ին Բոնգոնդան աչքի է ընկնում 2 գոլային փոխանցմամբ, երբ թիմը մրցում էր «Գենկ» ակումբի հետ[7]։ 2014 թ․ ապրիլի 20-ին կարողանում է խփել իր առաջին գոլը, երբ թիմը մրցում էր «Լոքերեն» ակումբի հետ[8]։

2015 թ․ հունվարի 9-ին ֆուտբոլիստը 4.5 տարվա պայմանագիր է կնքում իսպանական «Սելտա» ակումբի հետ։ Պայմանագրի արժեքը կազմում էր 1 միլիոն եվրո։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը կարողանում է խփել 2015 թ․ ապրիլի 8-ին, երբ թիմը մրցում էր «Գրանադա» ակումբի հետ։

2018 թ․ հունվարին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է թուրքական «Տրաբզոնսպոր» հետագայում «Զյուլտե Վարեգեմ» տեղափոխվելու հնարավորությամբ[9]։

Ազգային հավաքականի կազմում

2013 թ․ հանդես է գալիս Բելգիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Մինչև 19 տարեկանների հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին, երբ թիմը Եվրոպայի առաջնությունում նախընտրական հանդիպում էր անցկացնում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ։ Այս խաղում Բոնգոնդան դուրս գալով խաղադաշտ կարողանում է գրավել մրցակցի դարպասը[10]։ Հետագայում ևս 2 հանդիպում անցկացնելով հավաքականի կազմում կարողանում է գրավել նաև ֆրանսիացիների դարպասը[11]։

Վիճակագրություն

2014 թ. ապրիլի 22-ի տվյալներով

ԱկումբՄրցաշրջանԱզգային
առաջնություն
Փլեյ֊օֆֆԱզգային
գավաթ
Միջազգային
գավաթ
Ընդամենը
ԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Զյուլտե Վարեգեմ2013/14Բելգիայի առաջնություն90513000171
Ընդամենը90513000171

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո Բոնգոնդա» հոդվածին։