Թինկեր Բելը և կորած գանձը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թինկեր Բելը և կորած գանձը (անգլ.՝ Tinker Bell and the Lost Treasure), 2008 թվականի համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ, որը թողարկվել է DisneyToon Studios ընկերության կողմից, Disney Fairies բրենդի հիման վրա։ Հանդիսանում է «Փերիներ» մուլտֆիլմի շարունակությունը, որը թողարկվել է 2008 թվականին։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փերի Դին Դինն է, որն առաջին անգամ հայտնվել է Ջեյմս Բարիի «Փիթեր Փեն, կամ Տղա, որը չէր ուզում մեծանալ» բեմադրությունում և դառնում է դիսնեյական մուլտֆիլմ «Պիտեր Պեն» (1953) և նրա շարունակություն «Փիթեր Փեն 2։ Վերադարձ դեպի Նետլանդիա» մուլտֆիլմերի կերպար։
Թինկեր Բելը և կորած գանձը անգլ.՝ Tinker Bell and the Lost Treasure | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Թեմա | ծովահենություն |
Հորինված երկիր | Disney's Peter Pan universe? |
Շարքի մասն է | Փերիներ |
Ռեժիսոր | Քլեյ Հոլլ |
Սցենարիստ | Էվան Սպիլիոտոպոուլոս |
Հնչյունավորում | Մեյ Ուիթման[1][2][3][…], Ջեսսի ՄակՔարթնի[1][2][3][…], Ռեյվեն-Սիմոնե[1][3], Լյուսի Լյու[1][4][2][…], Քրիստին Չենովետ[1][4][3] և Անժելիկա Հյուսթոն[1][2][3] |
Պատմող | Գրեյ Դելայլ |
Պրոդյուսեր | Ժաննին Ռուսել |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երաժշտություն | Ջոել Մակ Նիլի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures DisneyToon Studios |
Դիստրիբյուտոր | Electronic Arts, ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+, Buena Vista Home Entertainment և Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 81 րոպե |
Շարք | Փերիներ |
Պրիկվել | Փերիներ |
Սիկվել | Թինկեր Բելը և կախարդական փրկությունը |
Թվական | սեպտեմբերի 3, 2009[5] և սեպտեմբերի 24, 2009 |
disneyfairies.com |
Սցենար
Փերիները ունեն Լուսնի քար, որը տարին մեկ անգամ խնջույքի ժամանակ լուսնի լույսը դարձնում է կախարդական ծաղկափոշի, որն անհրաժեշտ է ծառերին երիտասարդ դառնալու համար։ Դին Դինը կարգադրում է կախարդական քարի համար հենարան պատրաստել։ Դին Դինի անզսպության պատճառով կախարդական քարը մասնատվում է մի քանի բեկորի և դրանով վտանգում է փերիների գոյությունը։ Դինը սարսափի մեջ է։
Պատահական լսելով կախարդական հայելու լեգենդը, որը կատարում է ցանկաություններ, նա գաղտնի ճանապարհ է ընկնում։ Անցնելով դժվարին փորձությունների միջով, նա ձեռք է բերում հայելին։ Ամենավճռական պահին իր սխալն ուղղելու փոխարեն Դինը լուսատտիկի պատճառով նյարդայնանում է, և քարը մնում է կոտրված։ Դինը վերադառնում է տուն։ Նրան փրկում է իր ընկեր Թերենսը, որը խորհուրդ է տալիս բոլոր դեպքերում քարի բեկորները հավաքել և դնել գավազանի մեջ։ Բարեբախտաբար, քարի կախարդական ուժը չէր կորել և խնջույքի ժամանակ երջանիկ փերիները ստանում են կախարդական ծաղկեփոշու բերքը։
Երաժշտություն
Սաունդթրեք
- "Gift of a Friend"՝ Դեմի Լովատո
- "Take to the Sky"՝ Ջորդան Պրուիթ
- "Where the Sunbeams Play"՝ Մեավ Նի Մաոլչաթա
- "Road to Paradise"՝ Ջորդին Սփարքս
- "I'll Try"՝ Ջեսսի ՄաքՔարթնի
- "If You Believe"՝ Լիսա Քելի
- "Magic Mirror"՝ Թիֆանի Թորնտոն
- "The Magic of a Friend"՝ Հայլի Օռռանտիա
- "It's Love That Holds Your Hand"՝ Ջոնաթա Բռուք
- "A Greater Treasure Than a Friend"՝ Սավաննա Ոութեն
- "Pixie Dust"՝ Ռաբի Սամր
- "Fly Away Home"՝ Էլիզոն Ստոներ
- "Fly to Your Heart"՝ Սելենա Գոմես
Սկիզբ և շարունակություններ
«Թինկեր Բելը և կորած գանձը» մուլտֆիլմը հանդիսանում է «Փերիները» մուլտֆիլմի շարունակությունը, որը թողարկվել է 2008 թվականին։
DisneyToon ստուդիան DVD և Blu-ray տարբերակներով ևս երկու լիամետրաժ մուլտֆիլմ է թողարկել Դին Դինի և նրա ընկերների ճանապարհորդության մասին։
- «Թինկեր Բելը և կորած գանձը»
- «Թինկեր Բելը և ձմեռային անտառի առեղծվածը»
Նաև գոյություն ունի կարճամետրաժ «Փերիների դաշտավայրի մրցումը» մուլտֆիլմը, որը թողարկվել է 2011 թվականին։