Սելենա Գոմես

Սելենա Մարի Գոմես (հուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2][3], Grand Prairie), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ հանդես է եկել Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող։ Հետագայում նկարահանվել է նաև այլ ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա եղել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերակատարը։ Դա նրա առաջնելույթն էր թատերական ֆիլմում։

Սելենա Գոմես
Գոմեսը 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Selena Gomez
Ի ծնե անունՍելենա Մարի Գոմես
Ծնվել էհուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2][3] (31 տարեկան)
Գրանդ-Պրեյրի, Տեխաս
Երկիր ԱՄՆ
ԺանրերԴանս փոփ
Մասնագիտություն
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2002-ներկա
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Լեյբլ
ԱնդամակցությունSelena Gomez & the Scene?
ԿապվածSelena Gomez & the Scene
Պարգևներ
Կայքselenagomez.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Selena Gomez Վիքիպահեստում

Գոմեսը լայն գործունեություն է ծավալել նաև երաժշտության ասպարեզում։ Նա «Selena Gomes and the Scene» փոփ խմբի հիմնադիրն ու երգիչն է, որը թողարկել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ոսկե արտոնագրի արժանացած երկու ալբոմ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։ Նրանց թողարկած "Naturally" և "Who Says" երգերն վերոնշյալ ասոցիացիայի կողմից արժանացել են պլատին արտոնագրի։ 2011 թվականին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» ("Tinker Bell"), «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և "Shake it up" սաունդթրեքների ստեղծմանը։ 2008 թվականին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

2010 սեպտեմբերի 17-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է նրա «A Year Without Rain» ալբոմը, որը հետագայում՝ 2011 թվականի հունիսին ստացել է ոսկե արտոնագիր։ Ալբոմը մի շաբաթում վաճառվել է 66 հազար օրինակով։

2011 հունիս 21-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «When the Sun Goes Down» ալբոմը, մի շաբաթում վաճառվել է 78 հազար օրինակ։ 2013 հուլիսի 23-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է հաջորդ՝ «Stars dance» ալբոմը, առաջին շաբաթում վաճառվել է 97 հազար օրինակ։

2014 նոյեմբեր 24-ին դարձյալ՝ «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «For You» ալբոմը։ 2015 թվականի հոկտեմբերին երգչուհին թողարկել է «Revival» կոչվող ալբոմը[7], որն ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում առաջին իսկ շաբաթից զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։ Այդ ալբոմի «Good for You» և «Same Old Love» սինգլները դարձել էն հիթեր։

Վաղ կյանք

Սելենա Գոմեսը ծնվել է 1992 թ. հուլիսի 22-ին Գրանդ-Փրեյրիում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)՝ Մենդի Կորնետի և Ռիկարդո Գոմեսի ընտանիքում։ Սելենայի հայրը մեքսիկացի է, իսկ մայրն ունի իտալո-անգլիական ծագում։ Նրան Սելենա են կոչել ի պատիվ այդ ժամանակներում հայտնի երգչուհի Սելենայի։ Ծնողները բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր։ Մայրը միայնակ դաստիարակել է Սելենային և թատերական դերասանուհի լինելով՝ ոգեշնչել է աղջկան՝ դերասանական գործունեությամբ զբաղվելու։

Գործունեություն

Վաղ գործունեություն

Գոմեսն իր դերասանական կարիերան սկսել է 10 տարեկանում՝ խաղալով «Բարնին և ընկերները» մանկական հեռուստաշոուում, որտեղ խաղացել է այժմ հայտնի և տաղանդավոր երգչուհի-դերասանուհի Դեմի Լովատոյի հետ։

2007-2008 թվականներ

2008 թվականին Սելենան պայմանագիր է կնքել Hollywood Records լեյբլի հետ և իր երաժշտական ներդրումն ունեցել «Փերիներ» մուլտֆիլմի, «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին», «Արքայադուստրներին պաշտպանելու ծրագիրը» ֆիլմերի և «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալում։

Գոմեսն ու Իտան Ռոբերթսը բեմում

2009—2011 թվականներ. Selena Gomez & the Scene և հեռուստատեսություն

2009 թվականի սեպտեմբերին Սելենան իր խմբի հետ թողարկել է Kiss & Tell դեբյուտային ալբոմը։ 2009 թվականին «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալի մասին նկարահանվել է «Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում» լիամետրաժ ֆիլմը։Սելենա Գոմեսի երգերը փոփ ռոք, դանս-փոփ և սինթետիկ փոփ ոճերին են պատկանում։2010 թվականին Սելենան գլխավոր դերեր է խաղացել «Ռամոնա և Բիզուս» և «Մոնտե Կառլո» ֆիլմերում[9][9][10][10]։ 2010 թվականին Լյուկ Բեսոնի «Արթուրը և երկու աշխարհների պատերազմը» ֆիլմում հնչյունավորել է արքայադուստր Սելենային։ Նույն տարում իր խմբի հետ թողարկել է երկրորդ ալբոմը՝ A Year Without Rain:«Տվեք Սանիին հնարավորություն» սերիալի առաջին սեզոնի 13-րդ սերիայում հրավիրված աստղ է եղել։ 2011 թվականին թողարկվել է When the Sun Goes Down, թվով երրորդ ալբոմը։ Այնուհետև Գոմեսը հայտարարել է, որ ուզում է միառժամանակ թողնել երաժշտությունը և նկարահանվել ֆիլմերում։

2012—2014 թվականներ. Ֆիլմեր և «Stars Dance»

2012 թվականին նա մասնակցել է «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլտֆիլմի հնչյունավորմանը, ինչպես նաև նկարահանվել է «[[Գարնանային արձակուրդներ]]» ֆիլմում։ 2013 թվականին Սելենա Գոմեսը գլխավոր դեր է խաղացել «Get Away» ֆիլմում։ Այդ դերի համար նա արժանացել է «34th Golden Raspberry» անտիմրցանակին՝ կնոջ վատագույն դեր անվանակարգում։ 2012 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Սելենան վերադարձել է ստուդիա՝ նոր ալբոմ ձայնագրելու համար։ 2013 թվականի ապրիլին թողարկվել է առաջին՝ «Come & Get It» սինգլը, որն ԱՄՆ-ում երկու անգամ պլատինի է արժանացել։ Երկրորդ սինգլը՝ «Slow Down», թողարկվել է հունիսին, իսկ հենց ալբոմը՝ «Stars Dance» լույս է տեսել 2013 թվականի հուլիսին։2014 թվականի սկզբին Սելենան դադար է վերցրել երաժշտական գործունեությունում և շարունակել է նկարահանվել ֆիլմերում։Ամռանը կայացել է «Behaving Badly» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը Սելենա Գոմեսն էր։ Սեպտեմբերին եղել է Adidas NEO-ի համար աշնանային հավաքածուի ցուցադրությունը։ 2014 թվականի նոյեմբերին թողարկվել է Սելենայի հիթերի առաջին հավաքածուն՝ «For You», որը վերջինն էր «Hollywood Records» լեյբլի ներքո։

2015—2016 թվականներ։ Revival

Սելենան Սան Դիեգոյում համերգի ժամանակ, 2013 թվական

2015 թվականին Սելենան սկսել է համագործակցել Interscope Records լեյբլի հետ։ Փետրվարին ռուս-գերմանացի դիջեյ Zedd-ի հետ թողարկվել է «I Want You To Know» սինգլը։ Նույն տարում մասնակցել է «Տրանսիլվանիա հյուրանոցի» երկրորդ մասի հնչյունավորմանը, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին։ Ինչպես նաև նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ կատարել է Թեյլորի գլխավոր հակառակորդի դերը[11]։ Հնչյունավորել է նաև «Unity» ֆիլմը[12]։Հունիսի 22-ին թողարկվել է ալբոմի գլխավոր «Good for You» սինգլը, որը ձայնագրվել է ռեպ երգիչ ASAP Rocky-ի հետ[13]։ Ընդամենը մի քանի ժամում երգը գլխավորել է ITunes-ը 36 երկրներում։ Հունիսի 26-ին նկարահանվել է երգի տեսահոլովակը, բայց առանց ASAP Rocky-ի մասնակցության[14][15]։ Օգոստոսի 5-ին հայտարարվել է Սելենայի հաջորդ սինգլի անունը՝ «Same Old Love»[16]: Օգոստոսի 18-ին ներկայացվել է «Good For You» սինգլի նոր տեսահոլովակ՝ այս անգամ արդեն ASAP Rocky-ի մասնակցությամբ[17]։ Օգոստոսի 26-ին Գոմեսը «Good For You» երգն առաջին անգամ կատարել է Թեյլոր Սվիֆթի «The 1989 World» շրջագայության շրջանակներում[18]։Սեպտեմբերի սկզբին Սելենան մասնակցել է «Հարևանները» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին[19]։ Սեպտեմբերի 4-ին ներկայացվել է նրա նոր ալմոբի երգացանկը, սեպտեմբերի 10-ին թողարկվել է «Same Old Love» սինգլը, իսկ սեպտեմբերի 23-ին հանրության դատին է հանձնվել այս երգի տեսահոլովակը[20][21][22]։ Հոկտեմբերի 2-ին թողարկվել է «Me & The Rhythm» պրոմոսինգլը[23], ինչպես նաև հովանավորվել է «Revival» ալբոմի աջակցման համար կազմակերպվող շրջագայությունը[24][25]։ Հոկտեմբերի 30-ին Գոմեսը դարձել է «13 պատճառ ինչու» հաղորման գործադիր պրոդյուսերը[26]։Նոյեմբերին թողարկվել է ալբոմի երրորդ սինգլը՝ «Hands To Myself», իսկ դեկտեմբերի 9-ին ներկայացվել է երգի տեսահոլովակը[27]։ Դեկտեմբերի 22-ին երգը տեղադրվել է «Apple Music» հավելվածում[28]։Հունվարի 22-ին կայացել է Չարլի Փութի հետ համատեղ «We Don’t Talk Anymore» սինգլի պրեմիերան։ Երգը զետեղվել է Չարլի Փութի առաջին ալբոմում՝«Nine Track Mind»[29]: Հունվարի 23-ին Սելենան ալբոմի նոր երգերով ելույթ է ունեցել «Saturday Night Live» հեռուստաշոուում, և նրա մասնակցությամբ հատվածը հավաքել է 5 միլիոն դիտում[30]։ Հունիսի մեկին թողարկվել է «Բարության հիմնական սկզբունքները» ֆիլմի թրեյլերը, իսկ հենց ֆիլմը ներկայացվել է 2016 թվականի հունիսի 24-ին «Netflix» ծրագրով[31]։ 2016 թվականի հունիսի 6-ին Սելենան ներկայացրել է «Kill Em' With Kindness» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն էր Էմիլ Նավան։ Տեսահոլովակը հրապարակվել էր նրա YouTube-յան էջում։ Այն հաշված օրերի ընթացքում հավաքել է 2,5 միլիոն դիտում[32]։ Հունիսի 27-ին երգչուհին հայտարարել է, որ երկրորդ ստուդիական ալբոմը համարյա պատրաստ է[33]։Հուլիսի 6-ին կայացել է Բրիթնի Սփիրսի և Ջենիֆեր Լոպեսի և «Interscope Records» լեյբլի այլ արտիստների հետ «Hands» երգի պրեմիերան, որը նվիրված է եղել Օռլանդոյում կատարված զանգվածային սպանություններին[34][35]։ Հուլիսի 18-ին նկարահանվել է «We Don’t Talk Anymore» երգի տեսահոլովակը։ Այս երգը Սելենայի և Չարլի Փութի հետ համահեղինակել էր Ջեյկոբ Կեշերը[36]։Օգոստոսի 1-ին ներկայացվել է Ջասթին Բիբերի «Let Me Love You» երգի քովեր-տարբերակը[37]։ Օգոստոսի 29-ին ներկայացվել է «Եվ տանուլ տվեցին ճակատամարտը» ֆիլմի թրեյլերը, որտեղ Սելենան գլխավոր դերակատարներից մեկն էր[38]։ Օգոստոսի 30-ին Գոմեսը հայտարարել է իր գործունեության մեջ դադար վերցնելու մասին, քանզի ուներ գայլախտի ախտանիշներ[39]։Սեպտեմբերի 30-ին թողարկվել է Cashmere Cat «Trust Nobody» երգը, իսկ նոյեմբերի 16-ին՝ այդ երգի տեսահոլովակը[40][41]։ Նոյեմբերի 20-ին Սելենան Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն փոփ ռոք երգչուհի» անվանակարգին[42]։

2017 թվականից մինչ օրս. «13 պատճառ ինչու» և նոր ալբոմ

2017 թվականի փետրվարի 4-ին Սելենան իր Instagram-յան էջում տեղադրել է անհայտ ստեղծագործությունից մի հատված։ Հինգ օր անց նորվեգացի դիջեյ Kygo-ն նույնպես կիսվել է իր և Սելենայի համագործակցության կադրերով[43]։ Փետրվարի 16-ին կայացել է նրանց համատեղ «It Ain’t Me» սինգլի պրեմիրան[44]։ Երգը Billboard Hot 100-ում հասել է թոփ 10 չարտի[45]։Մարտի 31-ին կայացել է 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի պրեմիերան, որի գործադիր պրոդյուսերներն էին Սելենան և նրա մայրը՝ Մենդին[46]։ Մայիսի 18-ին թողարկվել է «Bad Liar» երգը[47]։ Սկզբնապես երգը հասանելի էր Spotify հարթակում։ Պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է մեկ ամիս անց։ Հուլիսի 13-ին թողարկվել է «Fetish» երգը[48]։

Անձնական կյանք

12 տարեկանում Սելենան «անպղծության մատանի» է դրել, ինչպես այդ ժամանակ ընդունված էր ԱՄՆ-ում, ինչը նշանակում էր, որ նա մինչև ամուսնանալը կույս էր մնալու[49][50]։ Ըստ 2011 թվականի գարնան տվյալների՝ Գոմեսը հանել է մատանին[51]։ 2008 թվականին հանդիպում էր Նիք Ջոնասի հետ, բայց 2010 թվականի սկզբին զույգը բաժանվել է[52]։ Այնուհետև հանդիպել է Նիք Ջոնասի հետ, բայց քիչ անց բաժանվել են և մնացել լավ ընկերներ[53]։2011 թվականի հունվարին Սելենայի և Ջասթինի համբուրվելու նկարները տեսնելով՝ Բիբերի երկրպագուհիները Գոմեսին Թվիթթերով սպառնացել են սպանել[54]։ 2012 թվականի նոյեմբերին նրանք պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանման մասին, բայց մեկ շաբաթ անց նորից միասին են հայտնվել հանրության աչքում[55][56][57]։ 2013 թվականի հունվարին նրանք հայտարարել են, որ ուզում են մնալ ուղղակի ընկերներ[58]։ 2017 թվականից հանդիպել է երգիչ The Weekndի հետ[59]։ 2017 թվականի նոյեմբերին զույգը պաշտոնապես բաժանվել է[60]։ Մի քանի օր անց ԶԼՄ-ն հայտնել է նրա և Ջասթինի հարաբերությունների վերականգնման մասին[61][62]։

Առողջական խնդիրներ

2011 թվականի հունիսի 10-ին Սելենան «The Tonight Show» հաղորդմանը մասնակցելուց հետո հոսպիտալացվել է սրտխառնոցի և ուժեղ գլխացավերի պատճառով[63]։ Հունիսի 13-ին հայտարարվել է, որ պատճառը գերհոգնածությունն ու սննդային թունավորումն է եղել[64]։ 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ Սելենան արդեն մի քանի տարի տառապում է համակարգային կարմիր գայլախտ հիվանդությամբ[65][66]։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին Գոմեսը հաստատել է իր ախտորոշումը և հայտնել, որ քիմիաթերապիա է անցել, որը ուշ է ազդեցություն թողել՝ նրան համարյա կաթվածի հասցնելով[67]։

2016 թվականի օգոստոսին գայլախտի սրացման պատճառով Գոմեսը ստիպված է եղել դադարեցնել իր «Revival» շրջագայությունը։ Շրջագայության ամենաթեժ շրջանում նրա մոտ խուճապային գրոհներ ու դեպրեսիա է եղել[68]։Հայտարարելով իր վիճակի վատթարացման և շրջագայության չեղարկման մասին՝ Սելենան կորավ ԶԼՄ-ների և երկրպագուների տեսադաշտից։ Նա բուժում է ստացել հատուկ քրիստոնեական հիվանդանոցում, որը գտնվում էր խուլ անտառում[69][70]։2017 թվականին նա երիկամի փոխպատվաստում է անցել, նրա դոնորն է եղել իր ընկերուհի Ռայսա Ֆրանսիյան[71]։ Փոխպատվաստումը երկուսի համար էլ բարդույթներով է անցել, քանի որ փոխպատվաստման ժամանակ Գոմեսի զարկերակը պայթել է, որի փոխարեն նրա ոտքի զարկերակն են տեղադրել[72][73][74]։2018 թվականի սեպտեմբերի վերջին Սելենան մի քանի օր հոսպիտալացվել է լեյկոպենիայի պատճառով, իսկ հաջորդ ամիս էլի հայտնվել է հոգեբուժարանում[75]։

Դիզայներ

2012 թվականի նոյեմբերին Սելենա Գոմեսը «Glamour» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա կին[76]։«Adidas»-ի ապրանքանիշ «NEO»-ն Սելենային բրենդի դեմք է ընտրել, դերասանուհին դարձել է նաև նրա դիզայները։ Պայմանագիրը կնքվել է երեք տարով[77]։ Բացի այդ Սելենան ունի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն՝ «Dream Out Loud by Selena Gomez» անվամբ, որը նախատեսված է եղել դեռահասների համար։ Հագուստների հավաքածուն թողարկվել է 2009 թվականին[78][79]։ Հագուստը պատրաստվել է մշակված և էկոլոգիապես մաքուր նյութերից[80]։ 2016 թվականի հունիսին Սելենան դարձել է աշխարհահռչակ «Louis Vuitton» ապրանքանիշի դեմքը[81]։ 2016 թվականին Սելենան դարձել է «Coach» ամերիկյան բրենդի դեմքը, ստեղծել է աքսեսուարների հավաքածու՝ ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ստյուարտ Վեվերսի հետ[82]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Հավաքածու ալբոմներ

  • «For You» (2014)

Մինի ալբոմներ

  • «Another Cinderella Story» (2009)

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումԴերԺանրՌեժիսորԽաղընկերներ
1992Բարնին և ընկերներըBarney & FriendsGiannaսերիալ,
Երաժշտական,
Կատակերգություն,
Ընտանեկան
Սթիվ Ֆելդման
և այլք
2003Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված էSpy Kids 3-D։ Game OverՋրային այգու աղջիկըՖանտաստիկ,
Ընտանեկան
Ռոբերտ ՌոդրիգեսԱնտոնիո Բանդերաս,
Կարլա Գուջինո,
Ալեքսա Վեգա,
Դերիլ Սաբարա,
Սիլվեսթր Ստալոնե,
Չիչ Մարին,
Դենի Տրեհո,
Սթիվ Բուշեմի,
Ջորջ Քլունի,
Էլայջա Վուդ,
Սալմա Հայեկ
2005 - 2008Ամեն ինչ հոյակապ է, կամ Զաքի և Կլոդի կյանքըThe Suite Life of Zack and CodyԳվենսերիալ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ռիչարդ Կորել
և այլք
2005Տեխասյան ռենջեր Ուոքերը. Փորձություն կրակովWalker, Texas Ranger։ Trial by FireՋուլիՄարտականԱարոն ՆորիսՉակ Նորիս
2006Բրայան ԶափեդBrain ZappedԷմիլի Գրեյս ԳարսիաԿարճամետրաժ,
Ընտանեկան
Ֆլուեդ Ջորջ Գարսիա
2006 - 2011Հանա ՄոնթանաHannah MontanaՄիխայիլասերիալ,
Կատակերգություն,
Ընտանեկան,
Երաժշտական
Ռոջեր Քրիստիանսեն
և այլք
2007ԱրվինArwin!ԱլեքսաԿատակերգություն,
Ընտանեկան
Ռիչարդ Կորել
2007 - 2012Ուեյվերլի փլեյսի կախարդներըWizards of Waverly PlaceԱլեքս Ռուսսոսերիալ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Վիկտոր Գոնզալեզ
և այլք
2007Ինչի՞ մասին է մտածում ՍթիվինWhat's Stevie Thinking?Սթիվի ՍանչեսՄուլտֆիլմ
2008ՀորթոնHorton Hears a Who!Հելգա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ջիմի Հեյրուորդ,
Սթիվ Մարտինո
Ջիմ Քերրի,
Սթիվ Կարել
2008Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասինAnother Cinderella StoryՄերի ՍանթյագոԵրաժշտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դեյմոն Սանստեֆանո
2008Ամեն ինչ հոյակապ է, կամ կյանքը տախտակամածի վրաThe Suite Life on DeckԱլեքս Ռուսոսերիալ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ռիչարդ Կորել, ...
2009Արքայադուստրերի պաշտպանության ծրագիրPrincess Protection ProgramՔարթեր ՄարսոնԿատակերգություն,
Ընտանեկան
Էլիսոն Լիդի
2009Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմումWizards of Waverly Place։ The MovieԱլեքս ՌուսոՖենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Լև Լ. Սպիրո
2009Կախարդները Հաննա Մոնթանայի հետ տախտակամածի վրաWizards on Deck with Hannah MontanaԱլեքս ՌուսոԿատակերգություն,
Ընտանեկան
2009Արթուրը և Ուրդալակի վրեժըArthur et la vengeance de MaltazardՍելենիա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Ընտանեկան
Լյուկ Բեսոն
2010Ռամոնա և ԲիզուսRamona and BeezusԲիզուս ՔուիմբիԿատակերգություն,
Ընտանեկան
Էլիզաբեթ ԱլենՋոշ Դյուամել
2010Արթուրը և երկու աշխարհների պատերազմըArthur et la guerre des deux mondesՍելենիա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Ընտանեկան
Լյուկ Բեսոն
2011Մոնտե ԿառլոMonte CarloԳրեյս Բենեթ / Քորդելիա Ուինթրոփ ՍքոթՄելոդրամա,
Կատակերգություն
Թոմաս Բեզուչա
2012Կապույտի հիսուն երանգներFifty Shades of BlueԿարճամետրաժ,
Կատակերգություն
Լորին Կան,
Լաուրեն Պալմիքիանո
2012Բարնի. Ամեն ինչ ընդդիմադիրների մասինBarney։ All About OppositesՋիաննաԸնտանեկանՖրեդ Հոլմս
2012Գարնանային արձակուրդներSpring BreakersՖեիթԿատակերգություն,
Արկածային
Հարմոնի Կորին
2012Տրանսիլվանիա հյուրանոցHotel TransylvaniaՄևիս (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Ընտանեկան
Ջենիդի ՏարտակովսկիԱդամ Սենդլեր,
Սթիվ Բուշեմի
2012ԵրկրաշարժAftershockՍարսափՆիկոլաս Լոպեզ
2013Կերակրեք շանըFeed the DogՆինա ՓենինգթոնԿատակերգությունԹիմ ԳարիկՀեզեր Գրեմ
2013ՓախուստGetawayԵրեխաՄարտական,
Կատակերգություն
Ջոն Վոյթ

Ռեժիսուրա

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանում
2008Դեմիի և Սելենայի շուուն (սերիալ)The Demi and Selena Show

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելենա Գոմես» հոդվածին։