Ծնվել է 1953 թվականին Էդինբուրգում։ Ավարտել է՝ Էդինբուրգի և Օքսֆորդի քոլեջները՝ իրավունքի գծով։ Ուսման տարիներին անդամագրվել է Լեյբորիստական կուսակցությանը։ Ուսումը քոլեջում ավարտելուց հետո Բլերը մեկնել է Փարիզ, որտեղ շուրջ մեկ տարի աշխատել է որպես բարմեն։ 1975 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը, որից հետո նույն համալսարանում սկսել է դասավանդել իրավունք, այնուհետև աշխատել է որպես փաստաբան։ Զբաղվել է նաև լրագրությամբ՝ 1987-1988 թվականներին, բրիտանական The Times պարբերականում՝ վարելով սեփական սյունակը։ 1992 թվականին ընտրվել է Լեյբորիստական կուսակցության գործադիր հանձնաժողովի անդամ, իսկ 1994 թվականի հուլիսին՝ 41 տարեկանում, դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։
Ծանոթագրություններ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են