Թրոյ Սիվան

Թրոյ Սիվան Մելետ (անգլ.՝ Troye Sivan Mellet, հունիսի 5, 1995(1995-06-05)[4], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]), ավստրալիացի երգիչ, դերասան և վիդեոբլոգգեր։

Թրոյ Սիվան
Թրոյ Սիվանը 2018 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Troye Sivan Mellet
Ի ծնե անունաֆրիկաանս՝ Troye Sivan Mellet
Ծնվել էհունիսի 5, 1995 (28 տարեկան)
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, յություբեր և կինոդերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և դաշնամուր
Գործունեություն2006 - ներկա ժամանակներ
ԼեյբլEMI Music Australia
ԿրթությունCarmel School, Perth?
Պարգևներ
Կայքtroyesivan.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Troye Sivan Վիքիպահեստում

Անձնական կյանք

Թրոյ Սիվանը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում[5][6], Լորել և Շոն Մելեթների ընտանիքում[7]։ Հարավային Աֆրիկայում հանցավորության աճի պատճառով նրա ընտանիքը Ավստրալիա է տեղափոխվել, երբ տղան երկու տարեկան էր[8]։ Սիվանը եղբայրների՝ Սթիլի և Թայդի և քրոջ՝ Սեյջի հետ մեծացել է Պերթ քաղաքում։ Նրա հայրն անշարժ գույքի գործակալ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[8]։ Սիվանը հրեա է․ նրա հայրը ծնվել է հրեական ընտանիքում, իսկ մայրը կատարել է գիյուր։ Սիվանը, նախքան տնային կրթության անցնելը, սովորել է «Carmel»-ում՝ մասնավոր ուղղափառ մոդերնիստական դպրոցում][9]։ «Սիվան»-ը նրա միջին անվանումն է, և նա օգտագործում է այն որպես բեմական անուն։

Թրոյը բաց գեյ է։ Նա 2013 թվականի օգոստոսի 7-ին հրապարակային քամինգ-աութ է արել իր ՅուԹյուբյան ալիքում։ Ընտանիքի առաջ քամինգ-աութ արել է տեսանյութի հրապարակումից 3 տարի առաջ[10]։ 2018 թվականի տվյալներով Սիվանը հարաբերությունների մեջ է մոդել Ջեյկոբ Բիքսենմանի հետ[11]։ Թրոյն ապրում է Լոս Անջելեսում[12]։ Տղան ունի Մարֆանի համախտանշի թեթև ձևը[13]։

Կարիերա

Երաժշտական

WILD
TRXYE

Սիվանն իր երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականին։ Նա երգել է 2006, 2007 և 2008 թվականների Channel Seven Perth հեռուստամարաթոններին։ 2006 թվականին դուետ է կատարել «Australian Idol» մրցույցի հաղթող Գայ Սեբաստիանի հետ։ Նրա դեբյուտային անկախ ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարին և պարունակում էր 5 երգ։ 2010 թվականի փետրվարին իր երգով բացել է «We Are The World 25 for Haiti» բարեգործական համերգը, որը նպատակ ուներ գումար հավաքել Հայիթիի երկրաշարժի զոհերի համար։

Սիվանը ձայնագրում է հայտնի երգիչների կատարումների քավրներ, ինչպես նաև երգեր է գրում։ Ամենահայտնի կոմպոզիցիան «The Fault In Our Stars» երգն է, որի երաժշտությունն ու բառերը գրել է հենց ինքը։ Երգը ոգեշնչված է Ջոն Գրինի համանուն գրքից։

2014 թվականի հուլիսին Սիվանը թողարկեց իր «Happy Little Pill» սինգլը՝ իր առաջին պաշտոնական TRXYE մինի ալբոմը սատարելու համար։ 5 երգից բաղկացած մինի ալբոմը թողարկվել է օգոստոսի 15-ին՝ Universal մեյջոր-լեյբլի կողմից։ «Happy Little Pill» սինգլի համար նկարահանվել է տեսահոլովակ։

2015 թվականի մարտին Սիվանը ստացել է «YouTube Music Awards 2015» մրցանակը՝ ընդգրկվելով նախորդ տարվա ՅուԹյուբի ամենահայտնի կատարողների թոփ 50-ի մեջ[14]։

2015 թվականի հուլիսի 26-ին նա ներկայացրեց 6 թրեկից բաղկացած իր դեբյուտային «WILD» ալբոմը[15]։ Ալբոմի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։ Այդ օրը ձայնասկավառակի սատարության համար թողարկվել է համանուն տեսահոլովակ (ընդհանուր ծրագրված է շարք՝ 3 տեսանյութից)[16]։

Դերասանական

2007 թվականին Թրոյը կատարել է դեբյուտ որպես թատրոնի դերասան՝ Օլիվեր Թվիստի դերով։ 2008 թվականի փետրվարին «Իքս մարդիկ։ Սկիզբ․ Կուղխ» ֆիլմում խաղացել է երիտասարդ Ջեյմս Հովելտի դերը։ Այս դերի համար գործակալության աշխատակիցները Թրոյին հրավիրել են այն բանից հետո, երբ դիտել են նրա մասնակցությամբ մի շարք տեսանյութեր։

ՏարիԲնօրինակ անվանումՀայերեն անվանումԴեր
2009X-Men Origins։ WolverineԻքս մարդիկ։ Սկիզբ․ ՌաոսմախաԵրիտասարդ Ջեյմս
2010Betrand The TerribleԲերտրան ԱհեղԱյս
2010SpudՄանրաձկնիկՋոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2013Spud 2։ The Madness ContinuesՄանրաձկնիկ 2․ Խենթությունը շարունակվում էՋոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2014Spud 3։ Learning to FlyՄանրաձկնիկ 3․ Սովորում ենք թռչելՋոն «Մանրաձկնիկ» Նիլտոն

Բլոգերական գործունեություն

2012 թվականի սեպտեմբերին Սիվանը սկսել է ստեղծել շաբաթական վիդեոբլոգներ ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Թրոյն ունի ավելի քան 3 500 000 բաժանորդագրություն, իսկ նրա վիդեոներն ունեն 200 միլիոն դիտում։ ՅուԹյուբի նրա ալիքը մտնում է Ավստրալիայում 20 ամենադիտվող ալիքների ցանկը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոյ Սիվան» հոդվածին։