Հրեաներ

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն[1], որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը Յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Ֆրանսիա Ֆրանսիա
Կանադա Կանադա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ռուսաստան Ռուսաստան
Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ուկրաինա Ուկրաինա
Բրազիլիա Բրազիլիա
Ավստրալիա Ավստրալիա
Հունգարիա Հունգարիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բելառուս Բելառուս
Մեքսիկա Մեքսիկա
Բելգիա Բելգիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Իտալիա Իտալիա
Եթովպիա Եթովպիա
Իրան Իրան
Չիլի Չիլի
Ուրուգվայ Ուրուգվայ
Շվեդիա Շվեդիա
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
Իսպանիա Իսպանիա
Լատվիա Լատվիա
Ավստրիա Ավստրիա
Վրաստան Վրաստան
Դանիա Դանիա
Հայաստան Հայաստան
Էստոնիա Էստոնիա
Լեզու(ներ)
Եբրայերեն
Հավատք(ներ)
Հուդայականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ասորիներ - Արաբներ - Հայեր

Հրեաների խմբեր

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբրայերեն՝ סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբրայերեն՝ שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008 թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Հրեաների էթնիկ խմբեր

Հիմնական հոդված` հրեաների էթնիկ խմբերը։
Հրեաների հիմնական էթնիկ խումբը կազմում են աշքենազները (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, մասնավորապես ողջ Ռուսաստանի հրեաները) և սեֆարդները (սկզբում Իսպանիայի ու Պորտուգալիայի, այնուհետև ողջ Միջերկրածովյան տարածաշրջանով ցրված հրեաները)։Մյուս էթնիկ խմբերն են՝ լախլուխները, պարսկական և բուխարյան հրեաները, վրացական հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները, ռոմանիոտները, իտալացի, ֆալաշ և այլ հրեաներ։Հրեաների տարբեր խմբերի և այլ ժողովուրդների գենոտիպերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հրեաների հիմնական խմբերը ավելի մոտ են իրար, քան հարևան ժողովուրդներին։ Սա հակասում է այն փաստերին, որ հրեաները միավորվում են միայն մշակութային, այլ ոչ էթնիկ ծագմամբ[2][3][4]:[br]Հեղափոխությունից հետո Ռուսաստանի մարդահամարի անցկացման արդյունքները նշեցին հետևյալը. մինչև 30-ական թվականները հրեաների մեջ չկային այնպիսիք, որ ճընդունեին իրենց հրեա լինելու փաստը (շուրջ 20 %)[5]։ Ավելի ուշ, ԽՍՀՄ-ում հրեաների մեծամասնությունը, որը էական չի համարում իրենց [ազգային պատկաբնելությունը], շարունակեց աճել `մինչև 1980-ականների սկիզբը։

Անհամեմատ մեծ հրեաբնակ երկրների տվյալներն աշխարհում
№ ԵրկրներԵրկրներՀրեաներ% երկրում% բոլոր հրեաներիցթիվ
1ԱՄՆ (2009)6544,0002,1 %42,89%
2Իսրայել (2010)5800,00075,5 %38,02%
3Ֆրանսիա606,0001,0 %3,97%
4Կանադա393,6601,2 %2,58%
5Մեծ Բրիտանիա350,0000,57 %2,29%
6Արգենտինա280,0000,8 %1,84%
7Ռուսաստան[6]157,6410,14 %1,03%2010
8Ավստրալիա120,0000,56 %0,79%
9Գերմանիա118,0000,14 %0,77%
10Բրազիլիա96,5000,05 %0,63%
11Ուկրաինա80,0000,16 %0,52%
12Հարավային Աֆրիկա72,0000,15 %0,47%
13Լեհաստան50,0000,6 %0,33%
14Հունգարիա49,7000,4 %0,33%
15Իսպանիա48,4090,12 %0,32%
16Նիդեռլանդներ45,0000,28 %0,29%
17Մեքսիկա39,8000,03 %0,26%
18Բելգիա31,2000,3 %0,20%
19Մոլդովա31,1870,7 %0,20%
20Ուրուգվայ30,7430,9 %0,20%
21Իտալիա30,2130,05 %0,20%
22Չիլի25,3750,13 %0,17%
23Վենեսուելա20,9000,1 %0,14%
24Իրան25,4050,035 %0,17%
25Եթովպիա20,0000,027 %0,13%
26Շվեդիա20,0000,2 %0,13%
27Ուզբեկստան17,4530,065 %0,11%
28Թուրքիա17,4150,025 %0,11%
29Շվեյցարիա17,0000,2 %0,11%
30Հնդկաստան15,4050,005 %0,101%
31Պանամա10,0290,33 %0,066%
32Լատվիա9,0010,397 %0,059%
33Ավստրիա8,1840,1 %0,054%
34Վրաստան7,9510,17 %0,052%
35Ադրբեջան7,9110,1 %0,052%
36Դանիա7,0620,13 %0,046%
37Ռումինիա6,0290,027 %0,040%
38Նոր Զելանդիա7,0770,17 %0,046%
39Հունաստան5,3340,05 %0,035%
40Մարոկկո5,2360,016 %0,034%
41Ղազախստան4,1000,027 %0,027%
42Լիտվա3,5960,1 %0,024%
43Կոլումբիա3,4000,008 %0,022%
44Չեխիա4,0000,03 %0,026%
45Սլովակիա3,0410,056 %0,020%
46Պերու2,8000,01 %0,018%
47Կոստա Ռիկա2,5000,06 %0,016%
48Բուլղարիա2,3000,031 %0,015%
49Հայաստան[7]2,0000,035 %0,013%
50Իռլանդիա1,9300,045 %0,013%
Ընդամենը50 երկիր15 256,487-100 %

Աշխարհի շուրջ 110 երկրներում գործում են հրեական համայնքներ։

Գրականություն

  • Ռուբեն Անգալադյան. Հրեաներն ու հայերը, «Գարուն», 2001, № 2

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628