Ժակ Ռոգե

Կոմս Ժակ Ռոգե (հոլ.՝ Jacques Rogge, մայիսի 2, 1942(1942-05-02)[2][3][4][…], Գենտ, Բելգիա[2][3][5][…] - օգոստոսի 29, 2021(2021-08-29)[3][4][6], Դեյնզե, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[7]), Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ 2001-2013 թվականներին։

Ժակ Ռոգե
Jacques Rogge
 
Կրթություն՝Գենտի համալսարան և Sint-Barbaracollege?
Մասնագիտություն՝բժիշկ, վիրաբույժ, ռեգբի յունիոն խաղացող և քաղաքական գործիչ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
Ծննդյան օրմայիսի 2, 1942(1942-05-02)[2][3][4][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա[2][3][5][…]
Վախճանի օրօգոստոսի 29, 2021(2021-08-29)[3][4][6] (79 տարեկան)
Վախճանի վայրԴեյնզե, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[7]
Քաղաքացիություն Բելգիա[8]
Ի ծնե անունJacques Rogge[1]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Դմիտրի Մեդվեդևը Բարեկամության շքանշան է հանձնել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեին: Մոսկվայի մարզ, Գորկի, 2011 թվականի նոյեմբերի 22

Կենսագրություն

Ժակ Ռոգեն ծնվել է Գենտում, ավարտել է Գենտի համալսարանը։ Մասնագիտությամբ օրթոպեդիկ վիրաբույժ է։ Զբաղվել է պրոֆեսիոնալ առագաստային սպորտով, Բելգիայի 16-ակի չեմպիոն է, մասնակցել է 68-րդ, 72-րդ և 76-րդ Ամառային Օլիմպիական խաղերին։ Խաղացել է Բելգիայի ռեգբիի հավաքականի կազմում։

Օլիմպիական շարժում

1989-1992 թվականներին ժակ Ռոգեն եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահը և 1989-2001 թվականներին՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը։ Այդպիսով, առաջին չորս տարիներին համատեղել է երկու պաշտոնները։ 1991 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ, իսկ 1998 թվականին դարձել է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ։

2001 թվականին Մոսկվայում կայացած կոմիտեի նստաշրջանում ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ հաջորդելով Խ. Ա. Սամարանչին։

Ռոգեի ղեկավարությամբ ՄՕԿ-ը ձգտում էր ավելի շատ հնարավորություններ ստեղծել զարգացող երկրների համար՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար քաղաքների առաջադրման գործընթացին։ Նա վստահ էր, որ այս հարցում արդեն տեսանելի ապագայում կարելի է լուրջ արդյունքների հասնել ինչպես պետության օժանդակության, այնպես էլ բուն ՄՕԿ-ի քաղաքականության միջոցով, որը նվազեցնում է երկրի կողմից Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը։

Սոլթ Լեյք Սիթիում 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում Ժ. Ռոգեն դարձել է ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը հինգաստղանի հյուրանոցում գտնվելու փոխարեն տեղավորվել Է օլիմպիական ավանում, ինչպես դա նախընտրում են ՄՕԿ-ի մյուս անդամները։

2008 թվականին օլիմպիական շարժումն առաջին անգամ խաղեր է անցկացրել Չինաստանում։

Քննադատություն և կարծիքներ

  • Ռոգեի նախագահության օրոք անցկացված երեք օլիմպիադաները հիշվել են մեծ դոպինգային և կոռուպցիոն սկանդալներով, որոնք ավարտվել են քրեական գործերով և հրաժարականներով։
  • 2005 թվականի հուլիսին Սինգապուրում կայացած ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանում օլիմպիական մարզաձևերի ցուցակից հանվել են բեյսբոլն ու սոֆթբոլը։ Այս որոշումը կայացվել է 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։ Այնուամենայնիվ, Ռոգեն չի բացառել, որ այս երկու մարզաձևերը կկարողանան վերականգնել իրենց տեղերը պատվավոր Օլիմպիական ցուցակում։

Մրցանակներ և պարգևներ

  • 1992 թվականին Բելգիայի Թագավոր Բոդուենը Ժակ Ռոգեին ասպետի կոչման է արժանացրել, 2002 թվականին Ալբերտ 2-րդ թագավորը նրան շնորհել է կոմսի տիտղոս։
  • 2006 թվական – «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի» Մեծ խաչի ասպետ[25]
  • 2006 թվականի հունվարի 10 – «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ[26]
  • 2006 թվականի սեպտեմբերի 29 – Իշխան Յարոսլավ Իմաստուն III աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Սպորտի զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման, Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու համար»[27][28]։
  • 2006 թվական – «Մարզական արժանիքների համար» 1-ին դասի շքանշան (Ռումինիա)[29]։
  • 2008 թվական – Մեծ սպայական խաչ՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի ոսկե աստղով (Ավստրիա)[30]։
  • 2010 թվականի ապրիլ – Օլիվեր Տամբոյի ընկերների ոսկե շքանշան (ՀԱՀ), «Միջազգային օլիմպիական կոմիտեի միջոցով Հարավային Աֆրիկայում Ապարտեիդի դեմ պայքարում ունեցած բացառիկ ավանդի համար»[31]։
  • 2010 թվականի դեկտեմբերի 16 – «Արժանիքների համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման համար»[32]։
  • 2011 թվականի օգոստոսի 25 – Բարեկամության շքանշան (Ռուսաստան), «Ռուսաստանի Դաշնության հետ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար»[33]
  • 2011 թվական – Պատվո լեգեոնի շքանշանի սպա (Ֆրանսիա)[34]
  • 2012 թվական – Օրանսկ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նիդերլանդներ)[35]
  • 2013 թվականի սեպտեմբերի 19 – Լեոպոլդ I շքանշանի Մեծ խաչի ասպետ (Բելգիա)
  • 2014 թվական – Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ-հրամանատար (Մեծ Բրիտանիա)
  • 2015 թվական – Ադոլֆ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Լյուքսեմբուրգ)[35]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ռոգե» հոդվածին։