Ժան Բատիստ Պերրեն (ֆր.՝ Jean Baptiste Perrin, սեպտեմբերի 30, 1870(1870-09-30)[1][2][3][…], Լիլ, Նոր, Ֆրանսիա[4][5] - ապրիլի 17, 1942(1942-04-17)[4][1][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1923)։
Ժան Բատիստ Պերրեն ֆր.՝ Jean Baptiste Perrin |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1870(1870-09-30)[1][2][3][…] Լիլ, Նոր, Ֆրանսիա[4][5] |
---|
Մահացել է | ապրիլի 17, 1942(1942-04-17)[4][1][3][…] (71 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
---|
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, կոմպոզիտոր, քիմիկոս և ֆիզիկոս-տեսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Բարձրագույն նորմալ դպրոց և Փարիզի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և physical sciences?[6] |
---|
Պաշտոն(ներ) | ընկերության նախագահ և ընկերության նախագահ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Փարիզի համալսարան, Բարձրագույն նորմալ դպրոց և Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
---|
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
---|
Գիտական ղեկավար | Jules Violle? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Horia Hulubei?, Yvette Cauchois? և René Gosse?[7] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Henriette Perrin-Duportal? |
---|
Երեխա(ներ) | Francis Perrin? և Aline Lapicque? |
---|
Ստորագրություն
|
Jean Perrin Վիքիպահեստում |
1898 թվականից աշխատել է Փարիզի համալսարանում (1910 թվականից՝ պրոֆեսոր)։ 1940 թվականին մեկնել է ԱՄՆ։ Պարզել Է, որ կաթոդային ճառագայթը էլեկտրոնների հոսք Է։ Բրոունյան շարժման նրա հետազոտությունները վերջնականապես հաստատեցին մոլեկուլի գոյությունը, դարձան Էյնշտեյն-Սմոլուխովսկու տեսության փորձնական ապացույցը։ Փորձերի միջոցով Պերրենը որոշեց NA Ավոգադրոյի հաստատունը, որը մեծ ճշտությամբ համընկավ այլ եղանակներով որոշված NA-ի արժեքի հետ։ Պարզել է, որ օճառի պղպջակի ամենաբարակ թաղանթն ունի երկմոլեկուլային կառուցվածք։ Ուսումնասիրել է նաև ռենտգենյան ճառագայթները և ֆլորեսցենցման երևույթը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի (1926)։
Ծանոթագրություններ