Ժան Լուի Տրենտինյան

ֆրանսիացի դերասան

Ժան-Լուի Տրենտինյան (ֆր.՝ Jean-Louis Trintignant, դեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][…], Piolenc[4][5][6] - հունիսի 17, 2022(2022-06-17)[7][6][8], Collias[9][6]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր։

Ժան Լուի Տրենտինյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրPiolenc[4][5][6]
Մահացել էհունիսի 17, 2022(2022-06-17)[7][6][8] (91 տարեկան)
Մահվան վայրCollias[9][6]
ԳերեզմանQ110340238?[10]
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, աուդիոգրքեր կարդացող, բնավորության դերասան, ավտոարշավորդ, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
ԸնտրանիԵվ Աստված ստեղծեց կնոջը, Տղամարդ և կին և The Conformist?
Ծնողներհայր՝ Raoul Trintignant?, մայր՝ Claire Trintignant?
Ամուսին(ներ)Ստեֆան Օդրան, Nadine Trintignant? և Marianne Hoepfner?
Երեխա(ներ)Մարի Տրենտինյան և Vincent Trintignant?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ժան-Լուի Տրենտինյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոքլյուզ դեպարտամենտի Պյոլենկ համայնքում` հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Մանկության տարիներին նա երազում էր դառնալ հայտնի ավտոմրցարշավորդ, ինչպիսիք էին իր հորեղբայրներ Լուի և Մորիս Տրենտինյանները։ 1942 թվականին, 12 տարեկանում նա հմայված էր Ժակ Պրևերի, Գիյոմ Ապոլիների և Լուի Արագոնի պոեզիայով։ 1949 թվականին, 19 տարեկանում, լինելով Էքս-ան-Պրովանս քաղաքի համալսարանի ուսանող-իրավաբան, դիտում է Մոլիերի «Ագահը» պիեսի ներկայացումը` Շառլ Դյուլենի բեմադրությամբ։ Այդ պիեսը բեկումնային էր նրա կյանքում և նա լքելով համալսարանը, որոշում է թատերական արվեստի դասընթացներ անցնել Փարիզում` Շառլ Դյուլենի և Տանյա Բալաշովայի մոտ։

1951 թվականին կայանում է նրա դեբյուտը թատրոնում, որտեղ նա հանդես է գալիս «Յուրաքանչյուրին ըստ պահանջի» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանից հետո նա կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորում է ռեժիսուրա։

1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում։ Նույն թվականին, Բրիժիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում։ Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիժիտ Բարդոյի ամուսնալուծությանը։ Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության, այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում։ Նրա երկարատև բացակայությունը և Բրիժիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը։

Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում, կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին։ 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների։

Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում։ Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի։ Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի։

1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների։ 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը։ 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից։ Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը։

Անձնական կյանք

Առաջին անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել է դերասանուհի Ստեֆան Օդրանի հետ, սակայն շուտով բաժանվել են, իսկ Ստեֆան Օդրանն ամուսնացել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի հետ։

Երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Նադին Մարկանի հետ և ունեցել երեք երեխա։ Նրանց դուստրը` Մարի Տրենտինյանը, ով նույնպես դերասանուհի էր, 2003 թվականին սպանվել էր իր ընկերոջ, երաժիշտ Բերտրան Կանտաի կողմից ծեծի ենթարկվելով։

Երրորդ անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել էր դերասանուհի Շանտալ Նոբելի հետ։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1956Եթե ողջ աշխարհի տղաներըSi tous les gars du monde...Ժան-Լուի
1956Փողոցների օրենքըLa Loi des ruesԻվ
1956Եվ Աստված ստեղծեց կնոջըEt Dieu... créa la femmeՄիշել Տարդյե
1956Կանանց ակումբըClub de femmesՄիշել
1959Վտանգավոր կապերLes liaisons dangereusesԴանսենի
1959Դաժան ամառEstate violentaԿառլո Կարեմոլի
1960Հազարերորդ պատուհանըLa millième fenêtreԺորժ
1960Ճակատամարտ Աուստերլիցի մոտAusterlitz-
1961Մարդասպանը ելնում է ստվերիցPleins feux sur l'assassinԺան-Մարի դե Կերլոգեն
1961ԱտլանտիդաAntinea, l'amante della città sepoltaՊիեռ
1961Երեք ճշմարտությունների ջրհորըLe puits aux trois vérités-
1961Զարկող սրտովLe coeur battantՖրանսուա
1961Խաղ իրականության հետLe jeu de la vérité-
1962Հորացիոս 62Horace 62Ժոզեֆ Ֆաբիան
1962Յոթ մահացու մեղքLes sept péchés capitauxԲեռնար
1962Մենամարտ կղզումLe combat dans l'îleԿլեմենտ Լեսեր
1962ՎազանցIl sorpassoՌոբերտո Մարիանի
1963ՀաջողությունIl successoՍերջիո
1963Դղյակը ՇվեդիայումChâteau en SuèdeԷրիկ
1964ՍպասասրահLes pas perdusԺորժ
1964ՍուլողներըLes siffleurs-
1964Մատա Հարի. Գործակալ H21Mata Hari, agent H21կապիտան Ֆրանսուա Լասալ
1964ԴժոխքL'enferՄարսել 2
1965Բարեհաճ պատահարLa bonne occaseԺակ Դանզաս
1965Ես սպանում եմ, դու սպանում եսIo uccido, tu uccidiՋաննի Սանտի
1965Ցասկոտ ԱնժելիկանMerveilleuse AngéliqueԿլոդ Լե Պտի
1965Մարդասպանը ննջավագոնումCompartiment tueursԷրիկ Գրանդեն
1966Տասնյոթերորդ երկինքըUn garçon, une fille. Le dix-septième cielՖրանսուա
1966Տղամարդը և կինըUn homme et une femmeԺան-Լուի Դյուրոկ
1966Այրվու՞մ է արդյոք ՓարիզըParis brûle-t-il?կապիտան Սերժ
1966Անդրեվրոպական ճեպընթացTrans-Europ-ExpressԷլիաս
1966Երկար ուղիLa longue marcheՖիլիպ
1967ՀևոցովCol cuore in golaԲեռնար
1967Իմ սեր, իմ սերMon amour, mon amourՎինսենթ
1968Մահը, որ ձու էր ածելLa morte ha fatto l'uovoՄարկո
1968ԵղնիկներLes BichesՊոլ
1968Մարդը, ով ստում էL'homme qui mentԺան Ռոբեն, Բորիս Վարիսա
1968Լռակյացը (Մեծ լռություն)Il grande silenzioԳորդոն կրտսեր
1968ԱնառակըLa matriarcaդոկ. Կառլո Դե Մարշ
1969ԶեթZհետաքննիչ Քրիստոս Սարձետակիս
1969Եթե կարող ես, արի երեկոյան ընթրելուMetti, una sera a cenaՄիշել
1969Գիշերը Մոդի մոտMa nuit chez MaudԺան-Լուի
1969Հանցագործություններ առևանգողըLe voleur de crimesԺան Ժիրո
1969Այդքան քնքուշ, այդքան այլասերվածCosì dolce... così perversaԺան Ռեյն
1969ԱմերիկացինL'américainԲրունո
1970ԿոնֆորմիստըIl conformistaՄարչելո Կլերիչի
1970Գաղտնի մտադրություններLas secretas intencionesՄիգել
1970ԱնպիտանըLe voyouՍիմոն Դյուրոկ
1971Կավի պատնեշներRemparts d'argile-
1971Առանց որևէ պատճառիSans mobile apparentՍտեֆան Կարելա
1971Ափիոն և մահակL'opium et le baton-
1972Նապաստակի վազքը դաշտերովLa course du lièvre à travers les champsԱնտոն Կարդո
1972Առևանգում ՓարիզումL'attentatՖրանսուա Դարիեն
1972Մարդը մահացել էUn homme est mortԼուսիեն Բելոն
1973Մի լարված օրUne journée bien remplie ou Neuf meurtres insolites dans une même journée par un seul homme dont ce n'est pas le métier-
1973Իմանալն արգելված էDéfense de savoirԺան-Պիեռ
1973ԳնացքLe trainԺյուլիեն
1973Պարահանդեսի ջութակներըLes violons du balԼուի (Միշել)
1974Խելացնոր ոչխարըLe Mouton enragéՆիկոլյա Մալլե
1974ՓախուստL'escapadeՖերդինանդ
1974ԳաղտնիքLe secretԴավիդ
1974Խաղ կրակի հետLe jeu avec le feuՖրանս
1975ԱգրեսիաL'agressionՊոլ Վարլին
1975Ոստիկանական պատմությունFlic StoryԷմիլ Բյուիսոն
1975Սանտյագոյում անձրև է գալիսIl pleut sur Santiagoսենատոր
1975Կիրակնօրյա կինըLa donna della domenicaՄասիմո Կամպի
1976Մահ ծրագրավորող համակարգիչըL'ordinateur des pompes funèbresՖրեդ Մալոն
1976Ամուսնական ճամփորդությունLe voyage de nocesՊոլ Քարտեր
1976Տարտարյան անապատIl deserto dei tartariավագ բժիշկ Ռովին
1977ՈւղևորներըLes passagersԱլեքս Մուանո
1977ԳործL'affaire-
1977ՓորձRepéragesՎիկտոր
1978Ուրիշի փողերըL'argent des autresԱնրի Ռանյե
1979Լողի ուսուցիչըLe maître-nageur-
1979Մելանխոլիկ փոքրիկըMelancoly BabyՊիեռ
1980ՍանդղավանդLa terrazzaԷնրիկո Դ'Օրսի
1980ԲանկիրուհինLa banquièreՀորաս Վաննիստեր
1980Ես ձեզ սիրում եմJe vous aimeԺուլիեն
1981Մարդասպանը, ով անցնում էUn assassin qui passeՌավիկ
1981Սիրային կիրքPassione d'amoreբժիշկ
1981ՄալվիլMalevilՖուլբերտ
1981Խոր ջրերEaux profondesՎիկ Ալլեն
1981Տղամարդկային գործUne affaire d'hommesԼուի
1981Հատուցման օրըLe grand pardonկոմիսար Դյուշե
1982Մարդասպանների ծառուղինBoulevard des assassinsԴանիել Սալմոն
1982Գիշերը Վարենում (Նոր աշխարհ)La Nuit de Varennesմսյո Սոս
1983Ուղիղ սրտինColpire al cuoreԴարիո
1983ԿրեդոCredoպրոֆեսոր Լենսկի
1983Գոնե կիրակին շուտ գար (Ուրախ կիրակի)Vivement dimanche!Ժյուլիեն Վերսել
1983Կրիմինալ ոստիկանությունLa crimeՔրիստիան
1983Կրակի տակUnder FireՄարսել Ժազի
1984Այդպիսին է իմ ցանկությունըLe bon plaisirնախագահ
1984Ոչ մեկի կանայքFemmes de personneՄիշել
1984Կեցցե կյանքըViva la vie!Ֆրանսուա
1984Հաջորդ ամառL'été prochainՊոլ
1985Գնալ, վերադառնալPartir, revenirՌոլան Ռիվյեր
1985ԺամադրությունRendez-vous-
1985Համազարկ սև գոմեշի վրաSortüz egy fekete bivalyért-
1985Արծաթագույն աչքերով մարդըL'homme aux yeux d'argentՄայեն
1986Տղամարդը և կինը քսան տարի անցUn homme et une femme, 20 ans déjàԺան-Լուի Դյուրոկ
1986Իմ կյանքի կինըLa femme de ma vieՊիեռ
198615 օգոստոսի15 août-
1987ԲեղավորըLe moustachuգեներալ Ժերար
1987Խաբուսիկ հովիտըLa vallée fantômeՊոլ
1989«Պալաս-հոթել» զետեղարանըBunker Palace HôtelՀոլմ
1990Ժյուլի դե ԿարնելանJulie de CarneilhanՀերբերտ դ'Էսպիվանտ
1991Շնորհակալ եմ, կյանք'Merci la vie'SS-ի սպա
1992Դատավարություն ՎալյադոլիդումLa controverse de ValladolidԳինես դե Սեպուլվեդա
1993Հրեշտակի բնազդըL'instinct de l'angeԷդուարդ
1994Երեք գույն. ԿարմիրTrois couleurs: Rougeդատավոր
1994Նայիր, ինչպես են մարդիկ ընկնումRegarde les hommes tomberՄարքս
1995ՖիեստաFiesta-
1996Բոլորին անհայտ հերոսըUn héros très discretԱլբերտ
1996Կանացի խռովությունL'insoumise-
1996Տիկո ՄունTykho Moon-
1998Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքովCeux qui m'aiment prendront le trainԼուսիեն Էմմերիշ
2003Ջենիսն ու ՋոնըJanis et JohnԿենոն
2012ՍերAmourԺորժ Լորան

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Լուի Տրենտինյան» հոդվածին։