Ժաննա Մորո

դերասանուհի

Ժաննա Մորո (ֆրանսերեն՝ Jeanne Moreau, հունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4][5][1][…] - հուլիսի 31, 2017(2017-07-31)[6][1][2][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[7][8]), ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և ռեժիսոր։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի (1960 թ.), Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (1991 թ.), Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի (1997 թ.), Կաննի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» (2003 թ.), Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» (2005 թ.), Մոսկովյան XXVII կինոփառատոնի Ստանիսլավսկու անվան (2005 թ.) մրցանակներին։ Երկու անգամ (1975 և 1995 թվականներին) գլխավորել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը, իսկ 1983 թվականին Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը։

Ժաննա Մորո
ֆր.՝ Jeanne Moreau
Ծնվել էհունվարի 23, 1928(1928-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4][5][1][…]
Մահացել էհուլիսի 31, 2017(2017-07-31)[6][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[7][8]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, սցենարիստ, երաժիշտ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ և ռեժիսոր
ԸնտրանիSeven Days... Seven Nights?
Ամուսին(ներ)Ժան-Լուի Ռիշար և Ուիլյամ Ֆրիդկին
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ժաննա Մորոն ծնվել է Փարիզում՝ գարեջրի գործարանատիրոջ ընտանիքում։ Սովորել է դրամատիկական արվեստների ազգային բարձրագույն կոնսերվատորիայում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1947 թվականին, Ավինյոնյան թատերական փառատոնի շրջանակներում։ Մի քանի ամիս անց ընդգրկվել է Կոմեդի Ֆրանսեզի թատերախմբում, դառնալով երեքհարյուրամյա լեգենդար թատրոնի պատմության մեջ՝ ամենաերիտասարդ դերասանուհին։ Չնայած այն հանգամանքին, որ նա զբաղված էր համարյա բոլոր բեմադրություններում, այնուամենայնիվ ինքն իրեն ճնշված էր զգում թատրոնի խստաբարո պայմաններից և չորս տարի անց որոշում կայացրեց լքել Կոմեդի Ֆրանսեզը։

Կինոդեբյուտը կայացել է 1949 թվականին նկարահանված «Վերջին սերը» կինոնկարում։ Այդ տարիներին նա նկարահանվում էր հիմնականում սակավ եկամտաբեր և ցածրորակ ֆիլմերում։ Այնուամենայնիվ կարելի է նշել նրա մասնակցությամբ հաջողված ֆիլմերից մի քանիսը. «Ջուլիետա» (1953 թ.), «Թագուհի Մարգո» (1954 թ.), «Բանսարկուհիները» (1954 թ.), «Մինչև վերջինը» (1957 թ.) և այլ ֆիլմեր։ Ժաննա Մորոն խորշում էր գրիմից և չէր դիմահարդարվում, իսկ ռեժիսորների մոտ կարծիք էր ձևավորվել, որ նրա արտաքինով դերասանուհին երբեք հաջողություններ չի ունենա։

Սակայն ամեն ինչ փոխվեց 1957 թվականին, երբ նա սիրավեպ սկսեց ռեժիսոր Լուի Մալի հետ։ Ժաննա Մորոն նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Վերելակ դեպի կառափնարան» (1957 թ.) և «Սիրեկանները» (1958 թ.)։ Այդ ֆիլմերի հաջողությունից հետո, նա դարձավ 1960-ական թվականների ամենապահանջված դերասանուհիներից մեկը և ընդունեց կինոյի պատմության մեջ ամենամեծագույն ռեժիսորների առաջարկները, նկարահանվելով Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր» (1961 թ.) և Լուիս Բունյուելի «Սպասուհու օրագիրը» (1964 թ.) կինոնկարներում։

Ժաննա Մորոյի կինոկարիերայում նոր էջ բացեց Ֆրանսուա Տրյուֆոյի հետ համագործակցությունը։ Դերասանուհու կարծիքով իր լավագույն դերասանական աշխատանքը Տրյուֆոյի «Ժյուլն ու Ջիմը» (1962 թ.) կինոնկարն է։ Վեց տարի անց նա կրկին նկարահանվեց այդ ռեժիսորի «Հարսնացուն սևազգեստ էր» (1968 թ.) ֆիլմում։ Այդ կինոնկարում նա կատարում էր անողորմ վրիժառուի դերը։ Հետագա տարիներին Ժաննա Մորոյին կարելի էր տեսնել Բերտրան Բլիեյի «Վալս պարողները» (1974 թ.), Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Քեռել» (1982 թ.), Լյուկ Բեսոնի «Նրան անվանում էին Նիկիտա» («Նիկիտա» 1990 թ.), Վիմ Վենդերսի «Երբ կգա աշխարհի վերջը» (1991 թ.), Ռուստամ Խամդամովի «Աննա Կարամազոֆ» (1991 թ.), Միքելանջելո Անտոնիոնիի «Ամպերից այն կողմ» (1995 թ.), Ֆրանսուա Օզոնի «Հրաժեշտի ժամանակը» (2005 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

Ժաննա Մորոն 1949-1964 թվականներին ամուսնացած է եղել դերասան և ռեժիսոր Ժան-Լուի Ռիշարի հետ։ Նրանք ունեցել են մեկ երեխա։ 1977-1979 թվականներին ամուսնացած է եղել ամերիկյան ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի հետ։ Հանուն Ժաննա Մորոյի, բրիտանացի ռեժիսոր Տոնի Ռիչարդսոնը 1967 թվականին լքել էր իր կնոջը՝ Վանեսա Ռեդգրեյվին, սակայն նրանք այդպես էլ չամուսնացան։

Ժաննա Մորոն սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Լուի Մալի և Ֆրանսուա Տրյուֆոյի, իտալացի մոդելյոր Պիեռ Կարդենի, ամերիկյան ջազային շեփորահար Մայլս Դեյվիսի և հույն դերասան Թոդորոս Ռուբանիսի հետ։ Ընկերական հարաբերություններ է պահպանել գրողներ Ժան Կոկտոյի, Ժան Ժենեի, Հենրի Միլլերի, Մարգերիտ Դյուրասի, դերասանուհի Շերոն Սթոունի հետ։ Օրսոն Ուելսը նրան անվանել է մեր ժամանակների մեծագույն դերասանուհի։

Ժաննա Մորոն մահացել է 2017 թվականի հուլիսի 31-ին` Փարիզի իր բնակարանում։ Թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը[10]։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1949Վերջին սերըDernier amourՄիշել
1950ՍպանություններMeurtresՄարտինա Աննեքվին
1952Իմ կյանքի տղամարդըL'homme de ma vieՍյուզան Դուբրեվիլ
1952Կեսգիշեր. Բժիշկ ՇվեյցերIl est minuit, docteur SchweitzerՄարիա Ուինտեր
1953Ավագ աշակերտուհիների ննջասենյակըDortoir des grandesԺյուլի
1953ՋուլիետաJuliettaՌոզի Ֆասիբի
1954Ձեռք մի տուր ավարինTouchez pas au grisbiԺոզի
1954ԲանսարկուհիներըLes IntrigantesՄոնա Ռեմի
1954Անկողնախորշի գաղտնիքներըSecrets d'alcôveԺաննա Պլիսոն
1954Թագուհի ՄարգոLa Reine MargotՄարգարիտա դե Վալուա
1955Մարդիկ սպիտակ խալաթովLes hommes en blancՄարիանա
1955Մսյո խնդիրըM'sieur la CailleՖերնանդա
1955ԲենզալցակայանGas-oilԷլիս
1956Մեղքի վճարըLe salaire du péchéԱնժելա Ռիբո
1956Էգ գայլերըLes louvesԱգնես
1957Մինչև վերջինըJusqu'au dernierՋինա
1957Պարոն Սթիվի տարօրինակությունըL'étrange Monsieur SteveՖլորանս
1957Մնացել է ապրելու երեք օրTrois jours à vivreԺաննա Ֆորտին
1957Վերելակ դեպի կառափնարանAscenseur pour l'échafaudՖլորանս Կարալա
1958Շախ բեռնակիրինÉchec au porteurԺակլին Տուրու
1958Մեջքով դեպի պատըLe dos au murԳլորիա Դեկրե
1958ՍիրեկաններըLes amantsԺաննա Տուրնյե
1959400 հարվածLes quatre cents coupsկինը շան հետ
1959Վտանգավոր կապերLes liaisons dangereusesԺյուլիետ
1960Հինգ խայտառակված կանայք5 Branded WomenԼյուբա
1960Յոթ օր, յոթ գիշերModerato cantabileԱննա Դեսբարեդես
1960Կարմելիտուհիների երկխոսությունըLe dialogue des CarmélitesՄարիա
1961ԳիշերLa notteԼիդիա
1962Ժյուլն ու ՋիմըJules et JimԿատերինա
1962ԵվաEvaԵվա Օլիվյե
1962Դատական գործընթացLe procèsՄարիկա Բյուրստներ
1963Հրեշտակների ծովածոցըLa baie des angesԺակլին Դեմեստր
1963Թափառող կրակLe feu folletԵվա
1963Բանանի կեղևPeau de bananeԿատի Վոլնեյ
1963ՀաղթանակողներըThe Victorsֆրանսուհի
1964Սպասուհու օրագիրըLe journal d'une femme de chambreՑելեստինա
1964ԳնացքThe TrainՔրիստինա
1964Դեղին Ռոլս-ՌոյսըThe Yellow Rolls-RoyceԷլոիզա Ֆրինտոն
1964Մատա Հարի. Գործակալ H21Mata Hari, agent H21Մատա Հարի
1965Վիվա ՄարիաViva Maria!երկրորդ Մարիան
1965Կեսգիշերային զանգեր (Ֆալստաֆ)Campanadas a medianoche (Falstaff)մարմնավաճառուհի Դոլ Տիրշիտ
1966ՄադմազելMademoiselleմադմազել
1967Աշխարհի հնագույն մասնագիտությունըLe plus vieux métier du mondeՄիմի
1967Նավաստին ՋիբրալթարիցThe Sailor from GibraltarԱննա
1968Հարսնացուն սևազգեստ էրLa mariée était en noirԺյուլի Կոհլեր
1968Անմահ պատմությունHistoire immortelleՎիրժին Դյուկրո
1968Եկատերինա ՄեծGreat CatherineԵկատերինա II
1969Դիանայի մարմինըLe corps de DianeԴիանա
1970Մոնտի ՈւոլշMonte WalshՄարտինա Բեռնարդ
1970ԽորությունThe DeepՌութ Ուորներ
1971Հետադարձ հաշվարկComptes à reboursՄադլեն
1972Կիրք ճանապարհորդությունների հանդեպL'humeur vagabondeՄիրիամ
1972Թանկագին ԼուիզաChère LouiseԼուիզա
1972Նատալի ԳրանժեNathalie Grangerուրիշ կին
1973Ժոաննա ՖրանսուհինJoanna FrancesaԺոաննա
1974Ես քեզ սիրում եմJe t'aimeԷլիզա
1974Վալս պարողներըLes valseusesԺաննա Պիրոլ
1974«Տերերի» ռասանLa race des 'seigneurs'Ռենի Վիբերտ
1975Ճոճվող այգինLe jardin qui basculeՄարիա
1975Սուրբը, նահատակը և բանաստեղծըSaint, martyr et poète-
1975Հիշողություններ Ֆրանսիայի մասինSouvenirs d'en FranceԲերտա
1975ՄարդHu-ManՍիլվանա
1976ԼույսLumièreՍառա
1976Մսյո ԿլեյնMr. KleinՖլորանս
1976Վերջին մագնատըThe Last TycoonԴիդի
1981Դեպի ծայր հարավPlein sudԷլեն
1981Ձեր տոմսը վավերական չէYour Ticket Is No Longer ValidԼիլի Մառլեն
1981Հազար միլիարդ դոլարMille milliards de dollarsտիկին Բենուա-Լամբեր
1982ՔեռելQuerelleԼիզիանա
1982ԿարմրախայտLa truiteԼու Ռամբերտ
1982ԾառըL'arbreԿամիլա
1983Չափից մեծ դոզաL'intoxeՄարի-Պիեռ
1983Աստղերի հանդեսըParade of StarsՍառա Բեռնար
1985Արատավոր շրջանVicious Circle-
1986Փրկվիր ԼոլաSauve-toi, LolaՄերի Շնայդեր
1986Սիրո պատրանքներLe tiroir secretՎիվի
1989ՕրեցօրJour après jourԺանինա Ուիսման
1990ՆիկիտաNikitaԱմանդա
1990Էնեմոնդան, Ժիոնոյի ընկերուհինL'ami Giono: EnnemondeԷնեմոնդա Ժիրարդ
1990Ալբերտոյի ճեպընթացըAlberto Expressբարոնուհի
1990Շպարված կինըLa femme fardéeԴորիա
1991Աննա ԿարամազոֆАнна Карамазофф (Anna Karamazoff)կին
1991Ծով մտնող ծեր տիկինըLa vieille qui marchait dans la merԼեդի Մ
1991Երբ կգա աշխարհի վերջըBis ans Ende der WeltԷդիթ Ֆարբեր
1991Արագիլի ընդհատված քայլըTo meteoro vima tou pelargouկին
1991ՍիրեկանըL'amantպատմող ձայն
1992Մարդկային սրտի քարտեզըMap of the Human Heart-
1992Օվկիանոսային գիշերLa nuit de l'océanԷլեն
1992Մինչ վաղըÀ demainՏետե
1992ԲացակայությունL'absence-
1993Իմ անունը Վիկտոր էJe m'appelle VictorՌոզա
1993Ամառային տնակըThe Summer HouseԼիլի
1994Սիմոն Սինեմայի հարյուր և մեկ գիշերըLes cent et une nuits de Simon Cinéma-
1995Ամպերից այն կողմAl di là delle nuvoleընկերուհի
1996Եկատերինա ՄեծCatherine the Greatկայսրուհի Ելիզավետա
1996Սիրում եմ քեզ, չեմ սիրում քեզI Love You, I Love You NotՆանա
1996ՏիրուհինThe ProprietorԱդրիենա Մարկ
1997Կախարդական սերUn amour de sorcièreԷգլանտինա
1997Սեր և խռովքAmour & confusionsԼիբրա
1998Հավերժ սիրո պատմությունEverAfterթագուհի
1999ԲալզակBalzacՇառլոտա-Լաուրա
2000Իշխանի ձեռագիրըIl manoscritto del principeԱլեսանդրա Ուոլֆ
2001ԼիզաLisaԼիզա
2001Զայդե, փոքրիկ վրեժZaïde, un petit air de vengeanceԱննա Շերման
2001Այսպիսի սերCet amour-làՄարգարիտա Դուրաս
2003Դժվար ծնողներLes parents terriblesԼեո
2005Հրաժեշտի ժամանակըLe Temps qui resteԼաուրա
2005Դեպի ԱրևմուտքGo West-
2005Անիծված թագավորներLes rois mauditsՄագո դ'Արտուա
2006Կոմսուհի Դի ԿաստիլոնեLa contessa di Castiglioneարքայադուստր Սիսի Ալտիերի
2006Ռոմեո և ՋուլիետRoméo et JulietteԼորենցա
2007Յուրաքանչյուրն իր կինոն ունիChacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumière s'éteint et que le film commenceկամեո
2007ՊառակտումDisengagementՖրանսուազա
2008Մի օր կհասկանասPlus tard tu comprendrasՌիվկա
2008Նեպտունի խաղըSous les vents de NeptuneԺոզետա
2008Դղյակը ՇվեդիայումChâteau en SuèdeԱգաթա Ֆալսեն
2009ԴեմքVisageԺաննա
2011Հրաժեշտի փունջըBouquet finalՄարիա
2011Անհաջող հանդիպումLa mauvaise rencontreԳաբի
2012Էստոնուհին ՓարիզումUne Estonienne à ParisՖրիդա
2012Ժեբոն և ստվերըGebo et l'ombreԿանդիդինա
2015Իմ ընկերների տաղանդըLe talent de mes amis-

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Մորո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Մորո» հոդվածին։