Ժյուլ Պասկին

Յուլիուս Մորդեհայ Պինկաս (հայտնի որպես՝ Պասկին, ֆր.՝ Jules Pascin[14][15], մարտի 31, 1885(1885-03-31)[1][2][3][…], Վիդին, Բուլղարիայի իշխանություն[4][5] - հունիսի 5, 1930(1930-06-05)[6] կամ հունիսի 20, 1930(1930-06-20)[7], Փարիզ, Ֆրանսիա[8][9]), Փարիզյան դպրոցի գեղանկարիչ և գրաֆիկ։

Ժյուլ Պասկին
Ծնվել էմարտի 31, 1885(1885-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրՎիդին, Բուլղարիայի իշխանություն[4][5]
Վախճանվել էհունիսի 5, 1930(1930-06-05)[6] (45 տարեկան) կամ հունիսի 20, 1930(1930-06-20)[7] (45 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[8][9]
Քաղաքացիություն Բուլղարիա,  ԱՄՆ[10][11][12][…] և  Ֆրանսիա[13]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Jules Pascin Վիքիպահեստում

Կենսագրություն

Յուլիուս Մորդեհայ Պինկասը ծնվել է բուլղարական Վիդին քաղաքում, Սեֆարդների բազմազավակ ընտանիքում, ընտանիքի տասնմեկ երեխաներից ութերորդն էր։ Հայրը՝ Մարկուս Պինկասը սերմնահատիկների վաճառական էր[16][17][18]։ Վիդինի նյութապես ամենապապահով ընտանիքներից Պինկասների գերդաստանի (ի սկզբանե Ռուսեից) բիզնեսը, կապված էր եգիպտացորենի, բրնձի և արևածաղկի առք ու վաճառքով[19]։ Յուլիուսի մեծ եղբայրները և քույրերը ծնվել են Զեմունում, որտեղ, Տրիեստից տեղափոխվելուց հետո, ապրում էր իր մայրիկի՝ Սոֆյա Ռուսոյի ընտանիքը[20]։ Ընտանիքում խոսակցական լեզուն սեֆարդերենն էր (եվրոպա-իսպանական)[21]։

1892 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Չորս տարի անց նրան ուղարկել են Վիեննա գիշերօթիկ դպրոցում սովորելու նպատակով[22]։ 1901 թվականին դպրոցն ավարտելուց հետո, մինչև հաջորդ տարի կրկին Վիեննա վերադարձը, որտեղ 1901 թվականից ապրում էր իր քույր Ռեբեկան և նրա ամուսինը՝ Աբրահամ Ալֆրեդ Երոհամը, աշխատել է հոր՝ Բուխարեստում գտնվող «Մարկուս Պինկաս և Կո» ընկերությունում[23]։ Գեղանկարչություն սովորել է Վիեննայում (1902-1904), Մյունխենի Մորից Հեյմանի անվան գեղարվեստի դպրոցում (1904-1905), Բեռլինում (1905), համագործակցել է «Simplicissimus» և «Lustige Blätter» երգիծական հրատարակությունների հետ։ 1905 թվականի դեկտեմբերի 24-ին մեկնել է Փարիզ, աշխատել՝ Մոնպառնասի ստուդիայում, այնուհետև՝ Մոնմարտրում, սկսել է ստորագրվել կեղծանունով՝ «Pascin» մակագրությամբ։ Եղել է «Տուն» և «Սելեքթ» սրճարանների մշտական հաճախորդ, ստացել՝ «Մոնպառնասի արքայազն», «Երեք բլրի իշխան» ընկերական մականունները[24]։ 1907 թվականին ծանոթացել է Հերմինե Դեյվիդի հետ (Ժակ Լուի Դավիդի թոռնուհին, այդ ժամանակ բնորդուհի, հետագայում՝ նկարիչ), որի հետ ամուսնացել է 1918 թվականին Միացյալ Նահանգներում[25]։

Ժյուլ Պասկինի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1907 թվականին Բեռլինում, Պաուլ Կասիրերի պատկերասրահում։ Կասիրերի ցուցումով վրձնել է Հայնրիխ Հայնեի դիմանկարը (1910), ցուցադրվել է Բեռլինյան սեցեսիոնում (1911), Նյու Յորքում (1913), փարիզյան Աշնանային սրահում, Անկախների սալոնում (1913)։ 1914 թվականի սեպտեմբերին, փախչելով զինվորական ծառայությունից և իր ավագ եղբոր՝ Ջոզեֆ Պինկասի ֆինանսական աջակցության շնորհիվ, Լոնդոնով տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ապրել է մինչև 1920 թվականը, ստացել է Ամերիկայի քաղաքացիություն (1920 թվականի սեպտեմբերի 20)։ 1915 թվականին իր մոտ՝ Նյու Յորք է տեղափոխվել Հերմինե Դեյվիդը, որի հետ ամեն ձմեռ անցկացրել են հարավային նահանգներում (Տեխաս, Լուիզիանա, Հարավային Կարոլինա, Ֆլորիդա) և Կուբայում։

Վերադարձել է Փարիզ, շատ շրջագայել է, եղել է Ալժիրում (1921 թ.), Թունիսում (երեք անգամ` 1908, 1921, 1924, վերջին անգամ անցնելով Ալժիրով), Իտալիայում (1925), հարավային Ֆրանսիայում (Մարսել, Կասիս, Սեն-Տրոպե, Սանարի-Սյուր-Մեր)։ 1926 թվականին նախաձեռնել է դեպի Պաղեստին ուղևորություն, սակայն Պիրեյոսում լքել է նավը, կրկին այցելել է Թունիս, Կահիրե և Ալեքսանդրիայով վերադարձել է Փարիզ։ Ժյուլ Պասկին 1927 թվականի օգոստոսին վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան է միացել Լյուսի Կրոհը (ֆր.՝ Cecile Vidil, 1891-1977), որի հետ սիրային հարաբերություններ է ունեցել դեռ 1910 թվականին, այնուհետև 1920 թվականին, երբ Լյուսին արդեն ամուսնացած էր Պեր Կրոհի հետ։ Մասնակցել է Բրուքլինի թանգարանում և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած խմբակային ցուցահանդեսներին։ 1928 թվականի հունիսին Լյուսիի հետ վերադարձել է Փարիզ, բայց շուտով մեկնել է Պորտուգալիա և Իսպանիա (1929)։

Վախճան

Միմի Լորանի դիմանկարը (1927-28)

1930 թվականի Նյու Յորքի ցուցահանդեսը բացասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Պասկինը, որը մանկուց տառապել է դեպրեսիաներից և անընդհատ կասկածի տակ առել սեփական շնորհը, ինքնասպանություն է գործել, կախվել է իր փարիզյան արհեստանոցում՝ պատի վրա թողնելով «Ներիր, Լյուսի» գրությունը։ Իր ողջ ունեցվածքը և նկարները կտակել է Հերմինե Դավիդն և Լյուսի Քրոհին։ Պասկինի հուղարկավորության օրը, հունիսի 7-ին, փակվել են Փարիզի բոլոր պատկերասրահները։

Ստեղծագործական գործունեություն

Պասկինն արվեստի պատմության մեջ մնացել է որպես արտահայտիչ և ճշգրիտ դիմանկարների («Թուրք ընտանիք», 1907, Հերմինեն կապույտ գլխարկով, 1918, «Միմի Լորանի դիմանկարը», 1927-1928), համարձակ և դրա հետ մեկտեղ, ջրաներկով և նյու ոճով նկարների հեղինակ («Քնած Վեներա», 1927), որոնց համար հաճախ բնորդել են մարմնավաճառները։

1923 թվականի գիշերներից մեկի ժամանակ, երբ Էռնեստ Հեմինգուեյը սրճարանում հանդիպել է Պասկինին, որին ուղեկցում էին երկու բնորդուհի, ստեղծել է նկարչի անձնական հուզական պատկերը «Տոն, որը միշտ քեզ հետ է» գրքում (գլուխ՝ «Պասկինի հետ «Գմբեթ» սրճարանում»)։

Կյանքի օրոք, Պասկինի ստեղծագործական գործունեությանը նվիրված միակ մենագրության վերլուծությունը հրատարակվել է 1928 թվականին «Les Artistes Juifs» շարքում (Ժորժ Չարենսոլ, Ջուլի Պասկին, «Le Triangle» հրատարակություններ)։

Պասկինը Ռուսաստանում

Պասկինի ստեղծագործական գործունեությունը խորհրդային հասարակության համար բացահայտել է Իլյա Էրենբուրգը, որը 1960-ական թվականներին հրատարակված «Մարդիկ, տարիներ և կյանք» հուշագրքում նկարչին է հատկացրել մի քանի էջ։ 2008 թվականի հուլիսին Մոսկվայի «Պրոուն» պատկերասրահում տեղի է ունեցել Պասկինի աշխատանքների ցուցահանդեսը։

Պատկերասրահ

Գրականություն

  • Мак-Орлан, Пьер|MacOrlan P. Tombeau de Pascin. Paris: Textes & prétextes, 1944
  • Seoane L. Jules Pascin. Buenos Aires: Poseidon, 1944
  • D’Ancona P. Modigliani, Chagall, Soutine, Pascin: Some Aspects of Expressionism. Milan: Edizioni del milione, 1953.
  • Jules Pascin’s Caribbean Sketchbook. Austin: University of Texas Press, 1964.
  • Pascin: 110 Drawings. New York: Dover Publications, 1972.
  • Diehl G. Pascin. Milan: the Uffici Press, n.d.
  • Lang L. Jules Pascin. Berlin: Eulenspiegel, 1981
  • Jules Pascin: Catalogue raisonné: Peintures, aquarelles, pastels, dessins. 2 vol./ Yves Hemin, ed. Paris: Diffusion, 1984—1987.
  • Lévy-Kuentz S. Pascin et le tourment. Paris: La Différence, 2001.
  • Dupouy A. Pascin érotique. Paris: Astarté, 2001.
  • Kobry Y., Cohen E. Pascin, 1885—1930. Paris: Hoëbeke, 2006.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Պասկին» հոդվածին։