Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)

Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` MoMA), ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկը։ Ունենալով ընդգրկուն հավաքածու` նմանատիպ շատ թանգարանների համար չափանիշ է հանդիսանում[11]։ ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ[12]։ 2013 թվականին թանգարան է այցելել 3.066.337 մարդ[13]։ Նյու Յորքի տեսարժան վայրերից է։

Ժամանակակից արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակժամանակակից արվեստի թանգարան, պատկերասրահ և պրոդյուսերական ընկերություն
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[2]
ՎայրՄիդթաուն
Մասն էNew York Art Resources Consortium
ԺանրՕրիգամի
Ղեկավարության նստավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Հասցե1001953rd Street? (11)
Հիմնադրվել է1929[4][5][6]
ՀիմնադիրLillie P. Bliss?[7][4], Mary Quinn Sullivan?[7][4] և Էբբի Օլդրիչ Ռոքֆելլեր[7][4]
Այցելուներ2 788 236 մարդ (2016)[8], 1 992 121 մարդ (2019)[9] և 1 160 686 մարդ (2021)[10]
ՏնօրենGlenn D. Lowry?
Կայքmoma.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը։

Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը։ Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը։

Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին։ 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը։ 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ։

1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին։ Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի։

Նմուշներ թանգարանի հավաքածուից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)» հոդվածին։