Ժոան Կապդևիլա

իսպանացի ֆուտբոլիստ

Ժոան Կապդևիլա ավելի հայտնի է Կապդևիլա (իսպ․՝ Joan Capdevila i Méndez, փետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2], Տառեգա, Urgell), իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս «Սանտ Կոլոմ» ակումբի կազմում։ Կապդևիլան Եվրոպայի 2008 և Աշխարհի 2010 թվականների առաջնությունների չեմպիոն է։

Ժոան Կապդևիլա
կատ.՝ Joan Capdevila i Méndez
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՏառեգա, Urgell
Հասակ182 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքեզրային պաշտպան

Ակումբային կարիերա

Կապդևիլան «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում՝ որն ավարտվել է 2։2 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։

2000 թվականին Ժոանը պայմանագիր է կնքել «Դեպորտիվոյի» հետ։ Թիմի կազմում 2006 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել է դուբլի հեղինակ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով[3]։

2007 թվականին Կապդևիլան տեղափոխվել է «Վիլյառեալ», որի կազմում մասնակցել է մրցաշրջանում տեղի ունեցած բոլոր խաղերին։

Միջազգային կարիերա

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կապդևիլան իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը Ժոանը խփել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Շվեդիայի դեմ կայացած խաղում։ Այդ խաղում իսպանացիրները հաղթել են 3։0 հաշվով։

2008 թվականի փետրվարի 6-ին դարձել է Իսպանիա-Ֆրանսիա խաղի հաղթական գոլի հեղինակը։ Եվրո 2008-ի շրջանակներում մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին, բացառւթյամբ մեկի։ Շվեդների դեմ խաղում Կապևիլան դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ Դավիթ Վիլյայի փոխանցումից հետո։

2010 թվականին Կապդևիլան մասնակցելով Աշխարհի առաջնությանը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգայի գավաթՄիջազգայինԱյլԱրդյունք
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Էսպանյոլ1998/99Լա Լիգա2944050384
Ատլետիկո Մադրիդ1999/00Լա Լիգա3124051403
Դեպորտիվո2000/01Լա Լիգա1602030210
2001/02Լա Լիգա2007181352
2002/03Լա Լիգա253709110424
2003/04Լա Լիգա2734060373
2004/05Լա Լիգա2111030251
2005/06Լա Լիգա3646070494
2006/07Լա Լիգա34440384
Արդյունք179153113621024718
Վիլառեալ2007/08Լա Լիգա3632061444
2008/09Լա Լիգա3650081446
2009/10Լա Լիգա37530101505
2010/11La Liga31240111463
Արդյունք140159035418419
Բենֆիկա2011/12Պրիմեր Լիգա50104010110
Էսպանյոլ2012/13Լա Լիգա26010270
2013/14Լա Լիգա5050100
Արդյունք31060370
Նորֆեսթ Յուայթեդ2014Սուպեր Լիգա120120
Լիերս2014/15Պրո Լիգա400040
Կարիերայի արդյունք43136551408271057344

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Իսպանիայի չեմպիոն - 1999/00
  • Իսպանիայի գավաթակիր - 2000
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2000, 2002
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2012

Միջազգային

  • Եվրոպայի չեմպիոն - 2008
  • Աշխարհի չեմպիոն - 2010

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոան Կապդևիլա» հոդվածին։