Իդա Կամինսկա

Իդա Կամինսկա (լեհ.՝ Ida Kamińska, սեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1], Օդեսա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 21, 1980(1980-05-21)[3][1][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), լեհ-հրեական դերասանուհի[5], 1966 թ. ներկայացվել է Օսկար մրցանակի։

Իդա Կամինսկա
լեհ.՝ Ida Kamińska
իդիշ՝ אידה קאַמינסקאַ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 21, 1980(1980-05-21)[3][1][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանՄաունթ Հեբրոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Աբրահամ Իսահակ Կամինսկի, մայր՝ Էսթեր Ռեյչել Կամինսկա
Երեխա(ներ)Ռութ Կամինսկա
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ

Կենսագրություն և կարիերա

Իդա Կամինսկան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 18-ին Օդեսսայում։ Նրա մայրը՝ Էսթեր Ռոխլ Կամինսկան, կինոյի դերասանուհի էր, իսկ հայրը՝ Աբրամ Իցհակ Կամինսկին՝ թատրոնի դերասան։ Եղբայրը՝ Ժոզեֆ Կամնիսկին երաժիշտ էր։

Թատերական գործունեությունը սկսել է 1904 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր[5]։ Կինոյում առաջին աշխատանքը եղել է 1912 թվականին, այդ ֆիլմում նկարահանվել են նաև նրա մայրն ու քույրը[6]։ Նկարահանվել է 11 ֆիլմում։ Ամենահայտնի ֆիլմը 1965 թվականին չեխոսլովակյան «Խանութ գլխավոր փողոցում» ֆիլմն էր, որի համար Իդա Կամինսկան ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Վերջին աշխատանքը կինոյում եղել է 1970 թվականին[7], որից հետո աշխատել է միայն թատրոնում, հյուրախաղերով հանդես գալով շատ երկրներում։

Մահացել է 1980 թվականի մայիսի 21-ին Նյու Յորքում։

Պարգևներ

Իդա Կամինսկին արժանացել է մի շարք լեհական մրցանակների և պարգևների՝ Լեհաստանի Վերածննդի 4-րդ կարգի շքանշան, Աշխատանքային 1-ին և 2-րդ կարգի շքանշան, Լեհաստանի 10-ամյակի և Լեհաստանի 1000 ամյակի շքանշաններ։

Անձնական կյանք

Երկու անգամ ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխա։ Առաջին ամուսինը եղել է լեհ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Զիգմունդ Տուրկովը, ունեցել են 1 աղջիկ՝ Ռութ Կամինսկա, ով ամուսնացել է ջազ երաժիշտ Էդդի Ռոզների հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է լեհ ռեժիսոր և դերասան Մարիան Մելմանի հետ, ունեցել են մեկ տղա՝ Վիկտոր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Կամինսկա» հոդվածին։