Իոանիս Կապոդիստրիաս

Իոանիս Անտոնիոս Կապոդիստրիաս (հուն․՝ Ιωάννης Καποδίστριας, փետրվարի 10[6][7][8][9][10] կամ 11, 1776[11][12][13] - հոկտեմբերի 9, 1831), ռուսական և հունական քաղաքական գործիչ, կոմս, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1816-1822)[14][15][16][17], համարվում է ժամանակակից Հունաստանի հիմնադիրը[18][19][20][21], ինչպես նաև Հունաստանի անկախության հիմնադիրը[22]։

Իոանիս Կապոդիստրիաս
հուն․՝ Κόμης Ιωάννης Αντώνιος Καποδίστριας
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1776(1776-02-10)[1] կամ փետրվարի 11, 1776(1776-02-11)[2][3]
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[4][2][3][…]
Մահացել էսեպտեմբերի 27, 1831(1831-09-27)[4] (55 տարեկան) կամ հոկտեմբերի 9, 1831(1831-10-09)[2][3][1] (55 տարեկան)
Մահվան վայրՆաֆպլիոն[2][3][1]
ԳերեզմանPlatytera Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հունաստան[5]
Մայրենի լեզունոր հունարեն
ԿրթությունՊադովայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ
Ծնողներհայր՝ Անտոնիո Մարիա Կապոդիստրիա
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության դեսպան
ԿուսակցությունՌուսական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Ioannis Kapodistrias Վիքիպահեստում

Կարիերայի սկիզբ

Իոանիս Կապոդիստրիասը ծնվել է 1776 թվականի փետրվարի 11-ին Կորֆու կղզում, որտեղ հայրը՝ Անտոն Կապոդիստրիասը (1741-1819)[13][23], որի նախնիները 14-րդ դարի վերջին Կապո դ'Իստրիա քաղաքատաիպ ավանից տեղափոխվել էին Կորֆու, Վենետիկի կառավարությունում զբաղեցնում էր տարբեր բարձրաստիճան պաշտոններ։

Իոանիս Կապոդիստրիասը, Պադուանի համալսարանում ավարտելով փիլիսոփայության և բժշկության դասընթացներ, հայրենիքում դիվանագիտական ծառայության է անցնում։ 1799 թվականից Կորֆու կղզում ռուսական զինվորական հոսպիտալում աշխատել է որպես բժիշկ[13][14][24][25][26]։ 1800 թվականին, Ադմիրալ Ֆեոդոր Ուշակովի առաջարկությամբ, դարձավ Իոնական կղզիների հանրապետության օրենսդիր մարմնի քարտուղարը։ 1802 թվականին նրան հանձնարարվեց շրջապտույտ կատարել Իոնական կղզիների մեծ մասով, ռուսական կայազորներ մտցնել այնտեղ և քաղաքացիական կառավարում հաստատել։ 1803 թվականին նշանակվել է Իոնական կղզիների հանրապետության արտաքին գործերի քարտուղար, իսկ 1807 թվականին՝ տեղի ոստիկանության պետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար

1807 թվականի Տիլզիտի հաշտությունը, որով ռուսական կառավարումը փոխարինվեց ֆրանսիականով, խոչընդոտ հանդիսացավ հայրենիքում Կապոդիստրիասի հետագա կարիերային․ անցավ ռուսական ծառայության և կցվեց արտաքին գործերի նախարարությանը (1809)։ Երկու տարի անց նշանակվեց Վիեննայի ռուսական դեսպանատանը քարտուղար, այնուհետև վարում էր Պավել Չիչագովի դիվանագիտական նամակագրությունը։ 1812 թվականին նշանակվել է ռուսական Դանուբյան բանակի դիվանագիտական գրասենյակի ղեկավար, նրան էր հանձնարարված նաև Ռուսաստանին նոր միացած Բեսարաբիայի վարչական կառուցվածքի նախագծի մշակումը։

1813 թվականին որպես դիվանատան պետ՝ ուղեկցում էր Ալեքսանդր I-ին, այնուհետև գործուղեցին Շվեյցարիա, որպեսզի վերջիններիս ներգրավի Նապոլեոնի դեմ միության մեջ։ Հանձնարարության հաջող կատարումը, ինչպես նաև հրաշալի տաղանդը, որը երևաց Վիեննայի վեհաժողովին, նրան արագ կարիերա ապահովեցին։

1815 թվականին դարձավ պետական քարտուղար, իսկ 1816 թվականի օգոստոսի 9-ին նշանակվեց Արտաքին գործերի նախարար և մինչև 1822 թվականը զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Աշխատում էր Ռուսաստանի և Ֆրանսիայի միությունն ամրապնդելու ուղղությամբ և փորձում էր Ալեքսանդր I-ին հեռու պահել Սրբազան դաշինքի գաղափարներով տարվելուց․ բացի այդ դեմ էր Նեապոլում կուսակցությունների պայքարին միջամտելուն, թեև այդ ուղղությամբ առանձնապես ակտիվ գործունեություն չէր վարում։ 1816 թվականին Արտաքին գործերի կոլեգիայի ղեկավարն էր, ենթարկվում էր արտաքին գործերի նախարարին՝ Կարլ Նեսելրոդեին։

Որպես հույն՝ կարեկցում էր 1821 թվականին Հունաստանում սկսված հեղափոխությանը, սակայն որպես դիվանագետ չէր համարձակվում ակտիվ գործունեություն ծավալել և մնաց իր պաշտոնին, երբ Ռուսաստանը, Ալեքսանդր Իպսիլանտի իշխանի գլխավորությամբ զինված հարձակման ժամանակ, Հունաստանի նկատմամբ թշնամական դիրք գրավեց։ Հավանաբար Կապոդիստրիասը հույս ուներ, որ իրադարձությունների զարգացումը վերջապես կստիպի Ալեքսանդր I-ին համաձայնել Բարձր դռան դեմ հարկադրական միջոցառումներ ձեռք առնել։ 1822 թվականի գարնանը չնայած Կապոդիստրիասի վճռական առարկություններին՝ Ալեքսանդր I-ը ընդունեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կլեմենտ Մետերնիխի առաջարկությունը Վիեննայում անցկացնել տերությունների կոնֆերանս՝ նվիրված Արևելյան հարցին։ Համարելով, որ Ռուսաստանի դիվանագիտական քայլերի հետագա համաձայնեցումն ավստրիական քաղաքականության հետ ոչ բարենպաստ հետևանքներ կունենա Հունաստանի համար՝ Կապոդիստրիասը որոշեց խույս տալ այդ դիվանագիտական միջոցառումներից և չմասնակցել ծառայողական զեկույցներում դրանց պատրաստմանն ու քննարկմանը։ 1822 թվականի մայիսին Կապոդիստրիասին տրված մասնավոր ընդունելության ժամանակ կայսրը նրան կրկին առաջարկեց պաշտոնապես մնալով իր պաշտոնին՝ մեկնել առողջական խնդիրներով զբաղվելու (պաշտոնից հեռացավ 1827 թվականին)։ Կոմսին տրվեց Սուրբ Վլադիմիր I աստիճանի ասպետի կոչում։ Ավելի վաղ նրան շնորհվել էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան։

Ավելի վաղ երկու անգամ մերժելով հույն «Ֆիլիկի Էթերիա» ապստամբերի գաղտնի համայնքի առաջարկությունը դառնալ իրենց ղեկավարը՝ Կապոդիստրիասը հետևում էր պայքարին՝ աջակցելով ապստամբներին միայն ֆինանսապես և եվրոպական քաղաքական կառույցներում անզոր հովանավորչությամբ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Mendelsohn Bartholdy. Graf J. К. — Берлин, 1864.
  • Bétant. Correspondance du compte J. С. — Женева, 1839.
  • Ghervas, Stella [Гервас, Стелла Петровна]. Le philhellénisme russe : union d’amour ou d’intérêt? / Regards sur le philhellénisme. — Genève, Mission permanente de la Grèce auprès de l’ONU, 2008.
  • Ghervas, Stella [Гервас, Стелла Петровна]. Réinventer la tradition. Alexandre Stourdza et l’Europe de la Sainte-Alliance. — P., Honoré Champion, 2008. — ISBN 978-2-7453-1669-1
  • Ghervas, Stella [Гервас, Стелла Петровна]. Spas' political virtues : Capodistria at Ems (1826). — Analecta Histórico Médica. — IV, 2006.
  • Θεοτόκο. Ό Ί. Κ. έν Κεφαλληνία αί στάσεις αυτής 1800—1802. -Корфу, 1889.
  • Райко А. Н. Записка об убиении Каподистрии, составленная А. Н. Райко Արխիվացված 2016-03-08 Wayback Machine. / Сообщ. Б. М. Маркевичем // Русский архив, 1869. — Вып. 5. — Стб. 881—919.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոանիս Կապոդիստրիաս» հոդվածին։