Իոնի կղզի

Իոնի կղզի (ռուս.՝ Остров Ионы) կամ Ջոնասի կղզի, նախկինում՝ Օստրով Սվյատովո Իոնը (Սուրբ Ջոնասի կղզի)[1], Օխոտի ծովում գտնվող փոքրիկ կղզի։

Իոնի կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԽաբարովսկի երկրամաս
Մակերես1,36 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

Իոնի կղզին Օխոտի ծովի միակ կղզին է, որ գտնվում է բաց ծովի մեջ։ Օխոտի ծովի մյուս բոլոր կղզիները կամ ափամերձ են կամ պատկանում են Կուրիլյան կղզիների շղթային[2][3]։ Նրա երկարությունը 1.6 կմ (0.99 մղոն) է, լայնությունը՝ 850 մետր (0.53 մղոն) և բարձրությունը՝ 165 մետր (541 ոտնաչափ)։ Կղզին անբերրի է, կոնաձև ժայռերով, որոնց բարձրությունը 30-45 մետրի է հասնում (98-148 ոտնաչափ)։ Որոշ քարափներ ընկած են կղզուց այն կողմ՝ ներառելով 9-12 մետր (30- 39 ոտնաչափ) բարձրություն ունեցող 4 բարձր գագաթներ, որոնք գտնվում են 800 մետր (0.50 մղոն) հյուսիս-արևմուտք, և մի քանի անջատ ժայռեր՝ 160-320 մետր (0.1- 0.2 մղոն) հարավ։ Կղզին հաճախ պատված է թանձր մառախուղով, քանի որ ջուրը ներքևից բարձրանում է մակերես։ Մակընթացությունը հոսում է դեպի արևմուտք, մինչ տեղատվությունը՝ դեպի արևելք- հարավարևելք։ Այս հոսանքները գարնանային մակընթացությունների ժամանակ կարող են հասնել մինչև 1.5- 2 հանգույցների և ստեղծել բազմաթիվ պտտահողմեր, փոքրիկ ջրապտույտներ, կղզու շուրջը՝ ափից մի փոքր հեռու, մակընթացային և տեղատվային պատռվածքներ[4]։

Վարչականորեն Իոնին պատկանում է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասին[5]։

Պատմություն

1849 թվականին կետորսանավերը հասել էին Ջոնաս կղզին[6]։ 1852-1866 թվականների ընթացքում կղզու ջրերը գրենլանդական կետեր որսացող նավերի համար սովորական էին։ Նավատորմը սովորաբար հասնում էր տարածք մայիսի վերջում կամ հունիսի սկզբին[7]՝ մինչև հարավ և արևմուտք նավարկելը մի քանի շաբաթ ծախսելով կետերի համար նավարկության վրա։ Որոշները գնում էին ափի մոտ, որ օգտվեն կղզու քարափներում բնակվող ծովային թռչունների և մաշկոտանիների առատությունից[8][9]։ 1855 թվականի հունիսի 3-ին Քոլդ Սփրինգից «Էդգար» նավը մառախուղի ժամանակ խորտակվել է։ Բոլորը փրկվել էին[10]։ Հետո նավը այրվել է կամ հրկիզվել[11]։ Նավերը փոքր նավակներ էին ուղարկում, որպեսզի նավի վրա գտնվող 1200- 1600 բարել նավթից որքան հնարավոր էր շատ փրկվեր, մինչ մյուսները վերցնում էին այն ամենն, ինչ գտնում էին ափին[12]։

1889-1896 թվականներին կղզու վրա առագաստանավերով որսում էին հյուսիսային ծովային կատուներ։ 1890-ին 4 առագաստանավերով ամենաքիչը բռնվել են 2250 հյուսիսային ծովային կատուներ[13][14]։

Ֆաունա

Կղզին երկարականջ փոկերի բազմանալու համար հարմար է[15][16]։ Գարնանը և ամռանը մի շարք ծովային թռչուններ՝ հյուսիսային ջրահավեր, սուզաբադերի մի քանի տեսակներ, բույն են դնում կղզու վրա[17]։

Տես նաև

  • Ռուաստանի կղզիների ցանկը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ