Կուրիլյան կղզիներ

Կուրիլյան կղզիներ, կղզեխումբ Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում։ Գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև։ Կազմված է 30 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Տարածությունը 15, 6 հազար կմ2 է։ Բաժանվում է Կուրիլյան Մեծ (1200 կմ) և Կուրիլյան Փոքր (120 կմ) շղթաների։ Կրուզենշտեռնի և Բուսոլ նեղուցներր կղզիների Մեծ շղթան բաժանում են 3 խմբի՝ հյուսիսային, միջին, հարավային։ Յուրաքանչյուր կղզի հրաբուխ է կամ հրաբուխների շղթա։ Օգտակար հանածոներից կան ծծումբ, ոսկի, սնդիկ, պղինձ, անագ։ Ռելիեֆը լեռնային է՝ 500-1000 մ, առավելագույնը՝ 2339 մ բարձրությամբ։ Ափերը զառիթափ են կամ դարավանդավոր։ Կլիման չափավոր ցուրտ է, մուսսոնային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը -6 °C -ից -7 °C է, նվազագույնը՝ մինչև -25 °C, օգոստոսինը 10-17 °C է, տարեկան տեղումները՝ 600-1000 մմ խոշոր կղզիները կտրտված են բազմաթիվ գետերով ու գետակներով։ Շատ կան լճեր։ Հողերը գերազանցապես ճմային են, մարգագետնային, անտառներում՝ թույլ պոդզուային։ Բուսածածկույթը բաղկացած է ծառատեսակներից, թփուտներից և խոտաբույսերից։ Կենդանիներից կան աղվես, արջ, կնգում, շերտավոր սկյուռ։ Շատ են թռչունները, ձկներն ու ծովային գազանները։ Բնակչությունն զբաղվում է ձկնորությամբ և անտառատնտեսությամբ։ Կա ձկնարդյունաբերություն։ Քաղաքներն են՝ Կուրիլսկը, Սևերո-Կուրիլսկը։

Կուրիլյան կղզիներ
Курильские острова / 千島列島 Chishima rettō

'
Կոորդինատներ46°18′ հս․. լ. 151°18′ ավ. ե.HGЯO
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ճապոնիա Ճապոնիա[1]
ՏեղագրությունՕխոտի ծով, Խաղաղ օվկիանոս
Կղզիների քանակը56
Ամենամեծ կղզինԻտուրուպ
Ընդհանուր մակերեսը10 500 կմ2
Ամենաբարձր կետը2339 մ
Բնակչություն (2010)19 245 մարդ
Բնակչության խտությունը1,833 մարդ/կմ2

Կուրիլյան կղզիների արբանյակային լուսանկար
Կուրիլյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)##
Կուրիլյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)
Կուրիլյան կղզիներ (Ռուսաստան)##
Կուրիլյան կղզիներ (Ռուսաստան)
Վիքիպահեստում

Շիկոտան կղզու կլիման

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կուրիլյան կղզիներում
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)−42,2−38,2−32,4−21,0−7,5−2,31,3−1,2−8,5−20,3−32,8−38,8−42,2
միջին առավելագույնը (°C)−2,6−3,12,611,318,622,024,321,915,78,70,9−,307,8
միջին ջերմաստիճանը (°C)−4,6−5,2−3,32,66,19,112,915,613,89,7−4,4−1,05,1
միջին նվազագույնը (°C)−6,4−7,0−4,42,27,712,114,412,57,42,7−3,3−7,63,0
բացարձակ նվազագույնը (°C)8,68,319,728,933,234,738,237,332,324,016,29,638,2
տեղումների քանակը (մմ)78,980,183,260,866,272,769,975,185,877,462,881,3894,2

Կղզիների ցանկ

ամբողջական ցուցակ — Ռուսաստանի կղզիների ցանկ#Կուրիլյան կղզիներ

Կղզիների ցանկը, որը գտնվում է հյուսիսից հարավային ուղղությամբ, ավելի քան 1 կմ² տարածքով։

Ատլասովա կղզի
Օնեկոտան
Սկալա Դոլգայա (Լովուշկի)
ԱնվանումՏարածք,
կմ²

Մաքսիմալ բարձրություն մ
ԼայնությունԵրկարությունՏարեկան միջին ջերմաստիճանԱկտիվ ջերմաստիճաններ
Խոշոր կղզիների շարք
Հյուսիսային խումբ
Ատլասովի կղզի150233950°52'155°34'
Շումշու38818950°45'156°21'
Պարամուշիր2053181650°23'155°41'1,5
Անցիֆերովայի կղզի774750°12'154°59'
մականրուշի49116949°46'154°26'
Օնեկոտան425132449°27'154°46'
Խարիմկոտան68115749°07'154°32'
Չիրինկոտան672448°59'153°29'
Էկարմա30117048°57'153°57'
Շիաշկոտան12293448°49'154°06'
Միջին խումբ
Ռայկոկե4,655148°17'153°15'
Մատուա52144648°05'153°13'406[2]
Ռասշուա6794847°45'153°01'
Ուշիշիր կղզիներ5388
Ռիպոնկիչա1,312147°32'152°50'
Յանկիչա3,738847°31'152°49'
Կետոյ73116647°20'152°31'
Սիմուշիր353153946°58'152°00'518[3]
Բորոուտոնի կղզի780046°43'150°44'
Սև եղբայրներ կղզի37749
Չիրպոյ2169146°30'150°55'
Չիրպոեվ եղբայրներ1674946°28'150°50'
Հարավային խումբ
Ուրուպ կղզի1450142645°54'149°59'2,2700—540[4]
Իտուրուպ3318,8163445°00'147°53'4,31 350
Կունաշիր1495,24181944°05'145°59'4,71 700
Կուրիլյան կղզյակներ
Շիկոտան264,1341243°48'146°45'5,01650
Պոլոնսկու կղզի11,571643°38'146°19'
Օսկոլկի կղզիներ0,23843°35'146°25'
Կանաչ կղզի58,722443°30'146°08'
Տանֆիլևի կղզի12,921543°26'145°55'
Յուրի կղզի10,324443°25'146°04'
Դյոմինա կղզիներ0,73443°25'146°10'
Անուչինա կղզի2,353343°22'146°00'

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրիլյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 30