Իսահակ Կուենկա

իսպանացի ֆուտբոլիստ

Խուան Կուենկա Իսահակ Լոպեզ (իսպ.՝ Joan Isaac Cuenca López, ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2], Ռեուս, Բաշ Կամպ), իսպանացի ֆուտբոլիստ, «Հապոել Բեեր Շևա» ակումբի հարձակվող։

Կուենկա Իսահակ
(իսպ.՝ Joan Isaac Cuenca López)
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրՌեուս, Բաշ Կամպ
Հասակ181 սանտիմետր
Քաշ74 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան և եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010—2011Իսպանիա Բարսելոնա Բ5 (2)
2010—2011 Իսպանիա Սաբադել32 (5)
2011—2014Իսպանիա Բարսելոնա16 (2)
2013 Նիդերլանդներ Այաքս3 (0)
2014—2015Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա27 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Իսահակը սկսել է ֆուտբոլ խաղալ 2001 թվականին Էսպանյոլ դպրոցում, երբ 10 տարեկան էր։ 2003-ին միացել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբին։ 2006 թվականին նա վերադարձել է իր ծննդավայրի «Ռեուս Դեպորտիու» թիմ։ 2008 թվականին տեղափոխվել է «Դամմ» թիմ։ 2009-ին կրկին վերադարձել է «Բարսելոնա»։

2010 թվականին Կուենկան դիմում տվեց «Բարսելոնա Բ»ին, դրանից անմիջապես հետո տեղափոխվեց կատալոնյան ակումբ տարեկան վարձավճարով՝ հանդես գալով Սեգունդա Բ-ի «Սաբադել» ակումբում։ «Սաբադել»-ում խաղացել է 32 խաղ և խփել է 4 գոլ։

2011 թվականի սեպտեմբերի 4-ին «Բարսելոնա Բ»-ում հանդես եկավ առաջին անգամ, «Կարտագենա»-ի դեմ խաղում, որում գոլ խփեց։Հոկտեմբերի 19-ին Իսահակը հայտնվեց «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Այդ օրը Կամպ Նոու մարզադաշտում «կապտա-նռնագույները» խաղում էին ընդդեմ չեխական «Վիկտորիա Պլզենի»։ Կուենկոն հանդիպման 88-րդ րոպեին փոխարինեց Դավիթ Վիլյային[3]։ Հոկտեմբերի 25-ին Կուենկան առաջին անգամ հանդես եկավ Լա Լիգայում։ «Գրանադա»-ի հետ հանդիպման ժամանակ նա դաշտում անցկացրեց 90 րոպե[4]։ Հոկտեմբերի 29-ին ֆուտբոլիստը բացեց իր գոլերի հաշիվը իսպանական բարձրագույն լիգայում։ «Մալյորկայի» դեմ խաղում նա խփեց իր թիմի չորրորդ գոլը խաղի 50-րդ րոպեին[5]։ Դեկտեմբերի 3-ին երկրորդ գոլը խփեց «Բարսելոնայի» օգտին։ Սա տեղի ունեցավ « Լևանտեի» հետ խաղում։ Դեկտեմբերի 23-ին Իսպանիայի գավաթի մրցաշարում Կուենկան իր գոլով հաշիվը բացեց «Բարսելոնայի» օգտին։ Դա տեղի է ունեցել «Օսպիտալետ» թիմի դեմ պատասխան խաղում։ Կուենկան այս խաղում խփել է 2 գոլ, իսկ թիմը հաղթել է 9։0 հաշվով[6]։ Հունվարի 31-ին Իսահակը պայմանագիր է կնքել «Բարսայի» հետ, մինչև 2015 թվականի հունիսը, նա ընդգրկվել է առաջին թիմում «23» համարի ներքո (մինչ այդ նա կրում էր «39» ժամանակավոր համարը)։

2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Իսահակը վարձակալվեց Ամստերդամի «Այաքս» ակումբի կողմից[7]»։ Իր խոսքերով, ինքն ընտրել է «Այաքսը» նրա խաղի փիլիսոփայության պատճառով, ուր կան բազմաթիվ կոմբինացիոն խաղեր և պասեր[8]։ Նոր ակումբի կողմից նրա նորամուտը տեղի ունեցավ փետրվարի 10 -ին, Նիդերլանդների 2012/13 առաջնության 22-րդ եզրափակչի «Ռոդա»յի դեմ խաղում։ Այդ խաղում Կուենկան դաշտ դուրս եկավ իր համար սովորական՝ աջակողմյան հարձակվողի դիրքում։

Երկու խաղից հետո Իսահակը գրեթե մեկ ամիս չէր խաղացել։ Դրա պատճառը ծնկի վնասվածք էր, որը նա ստացել էր «Բարսայում» խաղալիս։ Մարտի վերջում իսպանացի վերսկսեց մարզվելը[9], իսկ ընդմիջումից հետո առաջին խաղն անցկացրեց ապրիլի 27-ին[10]։ «De Telegraaf»-ին տրված հարցազրույցում Կուենկան հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ տարի մնալ «Այաքսում»[11]։

2014-15 մրցաշրջանում նա խաղացել է «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբի համար։ 2015 թվականի օգոստոսի 7-ին տեղափոխվել է «Բուրսասպոր» թուրքական ակումբ։

Ձեռքբերումներ

«Բարսելոնա»
«Այաքս»

2012/13՝ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության չեմպիոն (1)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Կուենկա» հոդվածին։