Իսելին Սոլհեյմ

Իսելին Լյոքեն Սոլհեյմ (նորվ.՝ Iselin Løken Solheim, հունիսի 20, 1990(1990-06-20)[1], Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և երգերի հեղինակ։ Հիմնականում հանդես է գալիս փոփ ժանրում՝ ֆոլքի և էլեկտրոնային երաժշտության տարրերով[2]։ Մեծ ճանաչում ձեռք բերեց «Faded» և «Sing Me to Sleep» երգերի կատարումից հետո, որոնց հեղինակն էր նորվեգացի պրոդյուսեր Ալան Ուոքերը։

Իսելին Սոլհեյմ
Ծնվել էհունիսի 20, 1990(1990-06-20)[1] (33 տարեկան)
Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ

Կենսագրություն և կարիերա

Իսելին Սոլհեյմը ծնվել է նորվեգական Նյոուսթդալ կոմունայում՝ 1990 թվականի հունիսիս 20-ին։ Երգել սկսել է վաղ տարիքից[3][4]։ 2007 թվականին մասնակցել է նորվեգական «Pop Idol» երգի մրցույթի, որտեղ մտնում է թոփ-40-ի կազմի մեջ[5]։ 2009 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, երգչուհին մեկնում է Սաննեֆյորդ, որտեղ սկսում է զբաղվել երաժշտությամբ, իսկ դրանից հետո սկսում է գրել սեփական երգերը։ 2010 թվականին մեկնում է Միացյալ Թագավորություն և ընդունվում Լիվերպուլի Թատերական արվեստի ինստիտուտը[6][7]։ Վերադառնալով Անգլիայից՝ Սոլհեյմը պայմանագիր է ստորագրում «Bisi Music» ստուդիայի հետ և թողարկում իր դեբյուտային ալբոմը՝ «What’s Happening»: Այն ընտրվել է «շաբաթվա երգ» նորվեգական «Radio Norge» ազգային ռադիոյի կողմից[8]։ Սկանդինավյան «The Wizard of Us»[9][10] մրցույթին Իսելինը բարձր հորիզոնականներ է գրավում։

Իսելին Սոլհեյմին մեծ ճանաչում է բերում նորվեգացի պրոդյուսեր Ալան Ուոքերի հետ համագործակցությունը։ Վերջինիս կողմից ստեղծված «Faded» և «Sing Me to Sleep»[11][12] երգերը Իսելինին դարձնում են աշխարհահռչակ։ Այս երգերը Նորվեգիայի[13][14] և այլ երկրների[10] հիթ-շքերթներում զբաղեցնում են առաջին հորիզոնականները։

Այսօր երգչուհին ապրում և ստեղծագործում է Օսլոյում[15]։

Սկավառակագրություն

Սինգլներ

Սոլո

ՏարեթիվԱնվանում
2012«What’s Happening»
2013«The Wizard of Us»
«Oracle»
2015«Giants»
2016«Listen»

Դուետներ

ՏարեթիվԱնվանումԱլբոմ
2013«Usynlig»

(Cir.Cuz feat. Iselin Solheim)

Vi Er Cir.Cuz
2017«Giants»

(Lotus with Montis featuring Iselin Solheim)

Չի մտնում ոչ մի ալբոմի կազմի մեջ

Այլ երգեր

ՏարեթիվԱնվանում
2010«Coloured Sky»
2012«Crazy Town»

(Jesper Borgen)

Համագործակցություն

ՏարեթիվԱնվանումԱրտիստԴեր
2015«Engel»[16]Per O. NossԲեկ-վոկալ
2015«Faded»Ալան ՈւոքերОсновной вокал
2016«Sing Me to Sleep»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ