Սերգեյ Իսրայելյան

հայ կինոռեժիսոր, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ, քաղաքական գործիչ
(Վերահղված է Իսրայելյան Սերգեյից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Խորենի Իսրայելյան (փետրվարի 11, 1937(1937-02-11), Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2003(2003-10-16), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, օպերատոր, ռեժիսոր, ԱԺ նախկին պատգամավոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998)։

Սերգեյ Իսրայելյան
Ծնվել էփետրվարի 11, 1937(1937-02-11)
ԾննդավայրՂազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 16, 2003(2003-10-16) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1965)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումքաղաքական գործիչ, կինոօպերատոր, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0411504

Կենսագրություն

Սերգեյ Իսրայելյանը ծնվել է 1937 թվականին Ղազախ քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կինոակադեմիայի օպերատորական բաժինը։ 1955-1999 թվականներին աշխատել է Հայֆիլմ ստուդիայում որպես օպերատորի օգնական, բեմադրիչ-օպերատոր, բեմադրիչ։ 1987 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1988 թվականից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, դոցենտ[1]։ 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության գծով հանձնաժողովի մշտական անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր։ Անկուսակցական։

2012 թվականին «Կինոաշուն» փառատոնի շրջանականերում հոբելյանական երեկո է կազմակերպվել Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակի կապակցությամբ[2]։

Սերգեյ Իսրայելյանի հուշատախտակը Երևանում

Ֆիլմագրություն

Օպերատոր

ՏարեթիվՖիլմ
1964Ենթադրյալ լրտեսը
1966Ավդոյի մեքենան
1967Եռանկյունի
1968Երգ երգոց
1969Կամուրջներ մոռացության վրայով
1971Խաթաբալա
1971Նամակներ հարազատներին
1971Ռեպորտաժ Փարիզից
1973Терпкий виноград
1973Ժայռը
1974Արարատը Բեյրութում
1975Իմ սիրտը լեռներում է
1975Պարի հրավեր
1975Այսօր արևոտ օր է
1977Նահապետ
1978Արևիկ
1980Կտոր մը երկինք
1982Մի կաթիլ մեղրը
1985Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը
1987Հայկական օրեր Արգենտինայում

Ռեժիսոր

ՏարեթիվՖիլմ
1974Արարատը Բեյրութում
1975Պարի հրավեր
1982Գիքոր
1984Ճերմակ անուրջներ
1991Պատանդներ

Սցենարիստ

ՏարեթիվՖիլմ
1974Արարատը Բեյրութում
1975Պարի հրավեր
1985Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը
1987Հայկական օրեր Արգենտինայում

Դերերը կինոյում

ՏարեթիվՖիլմԴեր
1997Որպեսզի հիշեն
  • Ֆրունզիկ Մկրտչյան
  • Ֆիլմ 33

Ծանոթագրություններ