Իտրի

Ինտրի (իտալ.՝ Itri), համայնք Իտալիայում, որը գտնվում է Լացիո մարզի Լատինա գավառում[1]։ Քաղաքը գտնվում է Աուրունց լեռան ստորոտին 170 մետր ծովի մակարդակից բարձրության վրա, Թիրհանական ծովի և Սփերլոնգա ու Գաետա նավահանգիստներից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքի անունը ծագումով լատիներեն է, կապված է իտեր (ճանապարհորդություն, ուղի) բառի հետ։

Կոմունա
Ինտրի
Itri
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԳավառԼատինա
Մակերես101 կմ²
ԲԾՄ170 մ
Բնակչություն9043 մարդ (2010)
Խտություն102,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0771
Փոստային ինդեքս04020
Փոստային դասիչ04020
Ավտոմոբիլային կոդLT
Կոդ ISTAT059010
Պաշտոնական կայքitri.it
Իտրի (Իտալիա)##
Իտրի (Իտալիա)

Պատմական տեղեկություններ

Մարդիկ ապրում էին այստեղ դեռ նախապատմական ժամանակաշրջաններից, դրա վառ ապացույցն է այնտեղ հայտնաբերված քարե գործիքները։

Այս տարածքները բնակեցված են եղել Աուրունցի բնակիչների կողմից, բայց դրանք նվաճվել են հռոմեացիների կողմից 312 թվականին մ.թ.ա.։ Այսպիսով Ինտրին ձեռք է բերել ռազմավարական կետի, հանգստանալու և ձիերի փոխելու վայր։

Ինտրիի վերաբերյալ առաջին վավերագրական կարգավորումը հիշատակող հայտնաբերվել է վաճառքի ժամանակ և վերաբերել է 914 թվականին։ Իններորդ և տասնմեկերորդ դարերի միջև բլրի գագաթում Ապիյանի ճանապարհին սկզբում ամրոցը եղել է հնգանկյան ձևով և ունեցել է ատամիկներ ամրոցի գագաթին։ Ավելի ուշ 950 թվականին դուքս Մարինոն կառուցել է երկրորդ աշտարակը և այն ավելի բարձր էր քան առաջինը։ Այնուհետև ամրոցը վերակառուցվել է դարձել քառակուսու նման և ունեցել է հատուկ բնակելի աշտարակ որը կապել է բոլոր աշտարակները։ Ամրոցի շուրջը սկսեցին կառուցել բնակելի վայրեր որտեղ կային պաշտպանական միջոցներ ինչպիսին են ամուր դարպասները և զինտեխնիկայով հզորեցված աշտարակները։ Այնտեղ ապրում էին մարդիկ և նաև աշխատում ամրոցում որպես դերձակ, խոհարար, արհեստավոր, ծառա և այլն։ Ավելի ուշ XVI դարում երբ արդեն վտանգավորությունը մեծ էր, կային շատ ավազակներ դրանց թվում պիրատներ այդ ժամանակ կառուցվեցին աշտարակներ հենց Ապիանի ճանապարհին պաշտպանելով այնտեղ աշխատող մարդկանց հիմնականում այնտեղ աշխատում էին հողագործները և առևտրով զբաղվողները։

Կլիմա

Ինտրին ունեցել է հավասարակշռված մթնոլորտ։ Ձմռանը ուժեղ քամիներից քաքաքը պաշտպանել են չորս կողմից սփռված լեռները, իսկ ամռանը սարերից իջնում էր, այսպես ասած, պահածոյացված, մեղմ քամին։

Պատմական անցյալ

Ինտրի քաղաքը կոչվում էր նաև քահանաների և ավազակների քաղաք, քանի որ այնտեղ ծնվել են բազմաթիվ հայտնի դեմքեր։ Նրանց թվում Պապա Ուրբան VI-ը նա ծնվել է Ինտրիում 1318 թվականին, մահացել է Հռոմում 1389 թվականին։

  • Լատինական պատրիարք Ջոկոմոան ծնվել է Ինտրիում 1330 թվականին մահացել է Ավինյոնում 1390 թվականին։
  • Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ջովանի Վինչենսոն ծնվել է Ինտրիում 1490 թվականին, մահացել Նեապոլում 1546 թվականին։
  • Իտալիայի կարդինալ Իպպալիտո Մեդիչի ծնվել է Ինտրիում 1511 թվականին։
  • Մարկո Շիարրա Իտալական հանցագործ՝ ով ապրում էր XVI դարում։
  • Ֆրա Դեվիլ եղել է գնդապետ սակայն կոչումազրկվել է ծնվել է Ինտրիում 1771 թվականին։

Սուրբ քաղաքի բարեխոս

Կարգավորման հովանավոր համարվում է Սանտա Մարիան։ Տոնական նշվում է ամեն տարի հուլիսի 21-ին։

Քույր քաղաքներ

Ռոկիշկիս,  Լիտվա

Աղբյուրներ

Ծանոթագրություններ