Լադա Դենս

ռուս երգչուհի

Լադա Եվգենևնա Վոլկովա (ռուս.՝ Лада Евгеньевна Волкова, սեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[3], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][7][8][9][10][11], առավել հայտնի է որպես Լադա Դենս), կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի, էստրադային և ջազային երգչուհի[12][13]։ Նրա կատարած ամենահայտնի երգերից են՝ «Девочка-ночь/Baby tonight», «Аромат любви» և «Один лишь раз»[14][15][16][17]։

Լադա Դենս
Բնօրինակ անունռուս.՝ Лада Дэнс
Ի ծնե անունռուս.՝ Лада Евгеньевна Волкова[1]
Նաև հայտնի է որպեսЛада Дэнс[2]
Ծնվել էսեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[3] (57 տարեկան)
Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերջազ[5], փոփ, դիսկո և էլեկտրոփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և գործարար
Գործիքներվոկալ
ԼեյբլДжем[6]
Կայքlada-dance.ru
 Lada Dance Վիքիպահեստում

Կենսագրություն

Սովորել է Կալինինգրադի № 44 դպրոցում[18]։

Ավարտել է երաժշտական դպրոց, իսկ ավելի ուշ՝ երաժշտական ուսումնարան. ընդունվել է ակադեմիական վոկալի ֆակուլտետ, այնուհետև տեղափոխվել է ջազային-էստրադային[19]։ Երաժշտական կարիերան սկսվել է դպրոցական խմբի կազմում ելույթներով, որտեղ Լադան երգել է և նվագել ստեղնաշարային գործիքներ։ Երաժշտական ուսումնարանում սովորելու ժամանակ երգել է պարահրապարակում և ռեստորանում[20]։

1988 թվականին Յուրմալա-88 էստրադային երգի փառատոնի եզրափակիչ համերգին ծանոթացել է Ալինա Վիտեբսկայայի և Սվետլանա Լազարևայի հետ։ Շուտով աղջիկները ձևավորել են Женсовет եռյակը, որի պրոդյուսերը դարձել է Ալինայի ամուսինը՝ Խարիտոն Վիտեբսկին։ Եռյակը կատարել է ժամանակի սոցիալական խնդիրների մասին երգեր, բայց շուտով նման երգի թեմատիկան դարձել է ոչ արդիական, և խումբը կազմալուծվել է[20]։

Օդեսայում Женсовет խմբի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Լադան ծանոթացել է Ֆիլիպ Կիրկորովի հետ, որի մոտ հետագայում մի քանի տարի աշխատել է որպես բեք-վոկալիստ[20]։

Женсовет խմբի փլուզումից հետո երգչուհին Մոսկվայում մնացել է առանց աշխատանքի և աջակցության, բայց չի վերադարձել հայրենի քաղաք։ Մեկուկես տարի անց նա դիմել է Технология խմբի ստեղնաշարահար և կոմպոզիտոր Լեոնիդ Վելիչկովսկու հետ, որը համաձայնում է դառնալ նրա պրոդյուսերը[20]։

1992 թվականին «Девочка-ночь» առաջին հիթի թողարկմամբ սկսվել է Լադայի սոլո կարիերան։ Այնուհետև թողարկվել է ռեգգի ոճով երգ՝ «Жить нужно в кайф»։ 1993 թվականին թողարկվել է նրա դեբյուտային «Ночной альбом» ձայնասկավառակը, որը վաճառվել է մեկ միլիոն տպաքանակով[20]։

Լեոնիդ Վելիչկովսկու հետ վեճից հետո երգչուհուն առաջարկել են երգել Кар-Мэн խմբի համերգների սկզբում, բայց պայմանով, որ նա պետք է ունենար իր երեսուն րոպեանոց ծրագիրը։ Լադան այդքան երգեր չի ունեցել, և նա ստուդիայում գողացել է Լիկա Սթարի ֆոնոգրամաները[21]։ Հենց այդ հյուրախաղերի ժամանակ էլ ստեղծվել է «Լադա Դենս» կեղծանունը։

1994 թվականին Լև Լեշչենկոյի հետ ձայնագրել է «Ни к чему, ни к чему» երգը։ Շուտով լրագրող Միխայիլ Սիգալովի օգնությամբ, որը կապեր ունի Գերմանիայում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, դիսկո ոճով աշխատող մի քանի գերմանացի կոմպոզիտորներ իրենց մեղեդիները տվել են Լադա Դենսին, որոնց թվում էին Մեգան Վոսսը, Ռալֆ Զիգելը, Ալֆոնս Վայնդորֆը։ Ռուսաստանում դրանց համար գրվել են ռուսերեն տեքստեր, և արդյունքում թողարկվել է «Вкус любви» ալբոմը (1996)։ Նոր ալբոմը կենտրոնացած էր Եվրոպայից ժամանած երաժշտասերների վրա, ինչի շնորհիվ նրան հրավիրել են մասնակցելու Popkomm-95 միջազգային երաժշտական փառատոնին Գերմանիայում[20]։ Միևնույն ժամանակ Լադա Դենսն սկսել է հանդես գալ ամսագրերում և որպես էրոտիկ նորաձևության մոդել։ Հատկապես ուշադրության է արժանացել նրա հայտնվելը Playboy ամսագրի շապիկին 1996 թվականի դեկտեմբերին[20][22]։

1997 թվականին երգչուհին թողարկել է «Фантазии» ալբոմը, որտեղ նա Օլեգ Լունդստրեմի նվագախմբի հետ ձայնագրել է ինչպես իր լավագույն երգերը, այնպես էլ դասական արտասահմանյան ջազ և էստրադային հիթեր (այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի հայտնի «I Wanna Be Loved by You» և Բարբրա Ստրեյզանդի «Woman in Love» երգերի իր տարբերակները)[20]։ Նույն թվականին թողարկվել է ևս մեկ ալբոմ՝ «На островах любви»[20]։

2000-ականների սկզբից որոշ ժամանակով դադարեցրել է հյուրախաղային գործունեությունը։ 2002 թվականին ռեժիսոր Դմիտրի Ֆիքսը երգչուհուն հրավիրել է նկարահանվելու «Բալզակյան տարիքը կամ բոլոր տղամարդիկ...» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[20]։

Մասնակցել է «Точь-в-точь» շոուի 3-րդ և 4-րդ եթերաշրջաններին[23][24]։ Ներկայացրել է Սոֆյա Ռոտարուին, Իվան Մլադեկին, Ջենիֆեր Լոպեսին, Սի Սի Քետչին, Լայմա Վայկուլեին, Ռաֆայելա Կառային, Մերիլին Մոնրոյին, Բիլլի Հոլիդեյին և այլոց։ Մրցույթի արդյունքում ժյուրիի կողմից ստացել է հատուկ մրցանակ[25]։

2023 թվականին մասնակցել է «Դիմակ» շոուի 4-րդ եթերաշրջանին պուդելի կերպարով, եզրափակիչ թողարկման ժամանակ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[26]։

Ավտովթար

2023 թվականի օգոստոսի 5-ին Մ2 «Ղրիմ» մայրուղու 52-րդ կիլոմետրում լուրջ վթարի է ենթարկվել՝ ստանալով գանգուղեղային և ողնաշարի վնասվածք[27]։

Ընտանիք

  • Ամուսինը՝ Պավել Սվիրսկի (ամուսնալուծվել են 2002 թվականին[28]),
  • Երեխաներ՝
    • Իլյա (1997),
    • Ելիզավետա (1999)[29]։

Արվեստ

Սկավառակագրություն

  • 1993 — «Ночной альбом»
  • 1994 — «Танцы у моря»
  • 1995 — «Самое новое — самое лучшее»
  • 1996 — «Вкус любви»
  • 1997 — «Фантазии»
  • 1997 — «На островах любви»
  • 2000 — «Когда цветут сады»

Տեսահոլովակներ

  • 1989 — «Лестница»
  • 1992 — «Я пойду с тобой»
  • 1993 — «Девочка-ночь»
  • 1993 — «Жить нужно в кайф»
  • 1994 — «Танцы у моря»
  • 1994 — «Чтобы в кайф нам всем жилось»
  • 1994 — «Ночное солнце»
  • 1995 — «Ковбой»
  • 1995 — «Ни к чему, ни к чему»…
  • 1996 — «Нет, я не буду»
  • 1996 — «С днём рожденья»
  • 1997 — «Аромат любви»
  • 1997 — «Нежданный звонок»
  • 1997 — «На островах любви»
  • 1999 — «Дай мне этот вечер»
  • 2000 — «Один раз в год сады цветут»
  • 2002 — «Как я любила»
  • 2005 — «Контрольный поцелуй»
  • 2019 — «Нефть»
  • 2020 — «Алё, Алёша»
  • 2020 — «Бестия»

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1990ֆМордашкаերգչուհի խմբի կազմում
1995ֆՀին երգեր գլխավորի մասինСтарые песни о главномամուսնալուծված կին
2002սԲժիշկներМедики
2002սՄուխտարի վերադարձըВозвращение МухтараԼադա Դենս, Լենայի դպրոցական ընկերուհին
2002-2007սԲալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ...Бальзаковский возраст, или Все мужики сво…Ալլա Պրիխոդկո
2004ֆԲալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... Ամենալավ տոնըБальзаковский возраст, или все мужики сво… Самый лучший праздник / Ալլա Պրիխոդկո
2005ֆԻմ անձնական թշնամինМой личный врагԼենա, Վիկայի ընկերուհին
2005ֆՍտեպանիչի թայլանդական ճանապարհորդությունըТайский вояж СтепанычаՄանանա
2006ֆՍտեպանիչի իսպանական ճանապարհորդությունըИспанский вояж СтепанычаՄանանա
2007սԵրեքը վերևիցТрое сверху 2Ստելլա Պարամոնովա
2009ֆՃանապարհПутьերգչուհի ակումբում
2009սԳեղեցկության տարածքТерритория красотыԱլինա Ռոզաևա
2009սՍիրո 220 վոլտ220 вольт любви
2012ֆՍտեպանիչի մեքսիկական ճանապարհորդությունըМексиканский вояж СтепанычаМанана
2013ֆԲալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... 5 տարի անցБальзаковский возраст, или Все мужики сво… 5 лет спустяԱլլա Պրիխոդկո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադա Դենս» հոդվածին։