Էլեկտրոփոփ

Էլեկտրոփոփ (անգլ.՝ Electropop), երաժշտական ժանր, որը միավորում է էլեկտրոնային և փոփ ժանրերի տարրերը։ Որպես կանոն, այն նկարագրվում է որպես սինթի փոփի տարբերակ՝ մեծ շեշտադրմամբ իր էլեկտրոնային հնչեղության վրա։ Այս ժանրը սկսել է ժողովրդականություն վայելել 2000-ական թվականներից ի վեր[1]։

Էլեկտրոփոփ
անգլ.՝ Electropop
Ոճային հիմքեր
Մշակութային հիմքերՎաղ 1980-ական թվականներ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Արևմտյան Գերմանիա
Ծագման ժամանակ1978
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Հատուկ գործիքներ
Բխող ժանրեր
Տես նաև
Charli XCX-ը ելույթ է ունենում Postivus փառատոնում

Պատմություն

Վաղ 1980-ական թվականներ

1980-ական թվականների ընթացքում այնպիսի բրիտանացի արտիստներ, ինչպիսիք են Գարի Նյումանը, The Human League-ը, Soft Cell-ը, Ջոն Ֆոքսը և Visage-ը, օգնել են նոր սինթի փոփ ոճի զարգացմանը, որն ավելի շատ հենվում էր էլեկտրոնային երաժշտության վրա և ընդգծում էր սինթեզատորների հիմնական օգտագործումը[4], այն ժամանակ, երբ էլեկտրո ոճը առավել զարգացվել է Afrika Bambaataa-յի կողմից, ով գտնվում էր Yellow Magic Orchestra-յի և Kraftwerk-ի ազդեցության տակ, և ինքն էլ, իր հերթին, ազդել է Մադոննայի 1980-ական թվականների փոփ երաժշտական ոճի վրա[5]։

Սկսել են ի հայտ գալ երաժշտական նոր հետաքրքրաշարժ ստեղծագործություններ, որոնք ստացել են էլեկտրոպոպ անվանումը, քանի որ էլեկտրոնային գործիքները՝ հիմնականում սինթեզատորներն ու սինդրամները, օգտագործվել են փոփ երգեր ստեղծելու համար։ M խմբի «Pop Muzik»-ն առաջիններից մեկն էր։ Աստիճանաբար կուտակվում էին արժանի էլեկտրոփոփ սկավառակներ, թեև դրանք դեռ հնչում էին հիմնականում միայն ռոք դիսկոտեկներում։ Սակայն 1981 թվականին «դարպասները բացվել են», և նոր երաժշտությունը վերջապես հզոր պոռթկում է ունեցել։ Բեկումնային երգ է դարձել Human League խմբի «Don't You Want Me» երգը։

21-րդ դար

2009 թվականին ԶԼՄ-ներում ի հայտ են եկել հոդվածներ, որոնք հռչակում էին տարբեր էլեկտրոփոփ աստղերի նոր դարաշրջանը, և, իրոք, նկատվում էր մի շարք էլեկտրոփոփ արտիստների ժողովրդականության աճ։ 130 երաժշտական փորձագետների հարցման ընթացքում, որն անցկացվել Է BBC-ի համար 2009 թվականին, լավագույն տասնհինգ կատարողներից 10-ը պատկանում էին էլեկտրոփոփ ժանրին[6]։ Լեդի Գագան խոշոր առևտրային հաջողություն է ունեցել իր 2008 թվականի «The Fame» ալբոմի շնորհիվ։ Երաժշտության հեղինակ Սայմոն Ռեյնոլդսը նշում է, որ «Այն ամենը, ինչ կապված էր Գագայի հետ, եկել է էլեկտրոքլեշից, բացառությամբ երաժշտության, որը 1980-ական թվականներից չէր»[7]։ Կորեական փոփ երաժշտական բեմում նույնպես տիրում է էլեկտրոփոփ ժանրը, հատկապես բոյ բենդերի և այնպիսի գըրլ բենդերի ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Super Junior, SHINee, f(x) և Girls' Generation խմբերը[8]։

Երգիչ Մայքլ Անգելակոսը Passion Pit-ից ասել է 2009 թվականի հարցազրույցում, որ էլեկտրոփոփ նվագելն իր մտադրությունը չէր, սակայն հանրակացարանում ապրելու սահմանափակումները դարձրել են այդ ժանրը ավելի մատչելի»[9]։

2009 թվականին Ջեյմս Օլդհեմը՝ A&M Records-ի արտիստների և ռեպերտուարի նախագահն ասել է, որ «Բոլոր A&R բաժիններն ասում էին մենեջերներին և իրավաբաններին․ 'Մի տվեք մեզ այլ երաժշտական խմբերի, քանի որ մենք չենք ուզում պայմանագիր կնքել նրանց հետ, նրանք չեն ուզում ձայնագրություններ վաճառել'։ Այն ամենը, ինչին մեզ միացրել են, էլեկտրոնային բնույթ է կրում»[10][11]։

Ըստ Քենեթ Ուոմաքի, երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշը «ամրապնդել է էլեկտրոփոփի իշխող թագուհու տիտղոսը» իր «When We All Fall Asleep, Where Do We Go?» քննադատական և առևտրային հիթ ալբոմով[12]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Արտաքին հղումներ