Լալիբելայի ժայռափոր եկեղեցիներ

Լալիբելայի ժայռափոր եկեղեցիներ, եկեղեցական համալիր Եթովպիայի Լալիբելա քաղաքի մոտակայքում։ Անվանված է Զագվե դինաստիայից թագավոր Գեբրե Մեսքել Լալիբելայի անունով 12-ից 13-րդ դարերում։ Գեբրե Մեսքելը ժայռափոր եկեղեցիների կառուցումը սկսել է 11-րդ դարում և նպատակ է ունեցել իր սեփական կայսրությունում ունենալ Երուսաղեմին փոխարինող կրոնական քաղաք։ Եկեղեցական համալիրը պատկանում է Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցուն և հանդիսանում է Եթովպիայի ուղղափառ քրիստոնյաների կարևորագույն սրբավայրերից մեկը[1]։

Լալիբելայի ժայռափոր եկեղեցիներ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տիպ
Չափանիշներ
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում  (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Համալիրի կառուցվածք

Եկեղեցական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 2480 մ բարձրության վրա[2]։ Պատմահնագիտական հուշարձանը կազմված է Հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան խմբերից և Սուրբ Գևորգ եկեղեցուց։

Հյուսիս-արևմտյան խումբ

Հյուսիս-արևմտյան համալիրը կազմված է Բիեթ Մեդհանե Ալեմ, Բիեթ Մարիամ, Բիեթ Գողգոթա Միքայել, Բիեթ Մեսկել և Բիեթ Դենագել եկեղեցիներից, որոնք միմյանց հետ կապված են գետնափոր թունելներով[1]։

Հարավ-արևելյան խումբ

Հարավ-արևելյան խումբը կազմված է Բիեթե Ամանուել, Բիեթե Քեդուս Մերկորեուս, Բիեթե Աբբա Լիբանոս, Բիեթե Լեհեմ և Բիեթե Գաբրիել Ռուֆայել եկեղեցիներից, որոնք նույնպես միմյանց հետ կապված են ստորգետնյա թունելներով[1]։

Պատմություն

Ակսումի կայսրություն

Լալիբելայի եկեղեցիների տեղում նախկինում եղել է Կեդմետ Միքայել համալիրը, որը, ըստ տեղական ավանդազրույցների, եղել է առաջին քրիստոնեական եկեղեցին։ Այն կառուցվել է Ակսումի թագավոր Կալեբի կողմից այն բանից հետո, երբ վերջինս հիմնեց ՌՖոխա քաղաքը[2][3]։

Զագվե դինաստիա

Տեղական ավանդազրույցների համաձայն՝ ժայռափոր եկեղեցիները կառուցվել են Զագվե դինաստիայի և վերջինի ներկայացուցիչ թագավոր Գեբրե Մեսքել Լալիբելայի իշխանության օրոք[4][5]։ Սակայն ամենայն հավանականությամբ եկեղեցիները ներկա տեսքով կառուցվել են շինարարական փուլով և պարբերաբար փոփոխությունների ենթարկվելով[6]։

20-րդ դար

1978 թվականին Լալիբելայի ժայռափոր եկեղեցական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում[7]։

Կրոնական նշանակություն

Լալիբելայի ժայռափոր եկեղեցիները կարևոր նշանակություն ունեն եթովպիացի ուղղափառ քրիստոնյաների համար․ քանի որ ամբողջական համալիրի տարածքը նրանց համար ունի նույն նշանակությունը, ինչ մյուս քրիստոնյաների համար Երուսաղեմ քաղաքը։ Մինչ օրս այն օգտագործվում է որպես ամենօրյա աղոթքի, ժամերգության վայր, ուխտատեղի[2][4], ինչպես նաև հոգևորականության բնակավայր[2][4]։

Ծանոթագրություններ