Լայնատերև անտառներ

Լայնատերև անտառներ, բարեխառն բնական գոտու ենթագոտիներից է։ Յուրահատուկ է լայնատերև ծառերի տեսակներով։

Լայնատերև անտառ Դանիայում

Տարածման շրջաններ

Լայնատերև անտառ Հյուսիսային Ամերիկայում

Լայնատերև անտառները լինելով ավելի խոնավասեր և ջերմասեր՝ տարածվում են մայրցամաքների ծայրամասային խոնավ շրջաններում։

Եվրասիայում լայնատերև անտառները տարածված են Եվրոպայի արևմուտքում և Ասիայի արևելքում, իսկ Հյուսիսային Ամերիկայում` Մեծ Լճերից հարավ և հարավ-արևելք։

Կլիմա

Գոտու ծովափնյա շրջաններում տեղումները 800 - 1000 մմ. են, իսկ ծովափից հեռու ընկած վայրերում` 600 - 800 մմ.։

Հողեր

Լայնատերև անտառներում տարածված են գորշ հողերը (անտառային գորշ հողերը)։

Բուսական աշխարհ

Անտառային գորշահողների պայմաններում աճում են սաղարթավոր անտառներ (կաղնի, հաճարենի, հացենի, բոխի, խնձորենի, տանձենի, լորենի և այլն)։

Կենդանական աշխարհ

Լայնատերև անտառ

Տիրապետող են կենդանիների գորշ տեսակները, որոնց մեծ մասը ունեն թանկարժեք մորթի։

Տարածված են գորշ արջը, գայլը, աղվեսը, սկյուռը, բևեռաաղվեսը, կզաքիսը, աքիսը, ժանտաքիսը։ Մյուս կենդանիներից են՝ անտառակատուն, ազնվացեղ եղջերուն, լուսանը, վայրի խոզը, սամույրը, եղնիկը, իշայծամը, իսկ թռչուններից՝ կույր բուն, կկուն, փայտփորիկը, ցախաքլորը, մայրահավը, խլահավը։

Կենդանիների մեծ մասը ոչնչացված են, և նրանց քանակը այժմ մեծ չէ։

Յուրացում

Այս զոնան համեմատաբար լավ է յուրացված։ Կատարվել և այժմ էլ կատարվում են անտառների ինտենսիվ հատումներ։ Կտրված անտառների տեղում մեծ տարածում են ստացել ցանքերը, այգիները, ընդարձակվել են բազմաթիվ բնակավայրեր։