Արևմտյան Եվրոպա

Արևմտյան Եվրոպա, տարածաշրջան է, ընդգրկում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը։ Այսօր այդ տերմինը հաճախ են օգտագործում Եվրամիության և/կամ ՆԱՏՕ-ի անդամների նշման համար։ Արևմտյան Եվրոպայի տարածքը 3.7 միլիոն կմ² է, բնակչությունը մոտավորապես 370 միլիոն մարդ։

Արևմտյանի Եվրոպան ըստ ՄԱԿԳՄԿ 2007 թվականին[1]

Աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է։ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները լայն ճակատով ելք ունեն դեպի համաշխարհային օվկիանոս։

Արևմտյան Եվրոպան աչքի չի ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և պաշարներով։ Համեմատաբար զգալի են քարածխի պաշարները։ Առանձնապես նշանավոր է Ռուրի ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդեռլանդներում։

Արևմտյան Եվրոպայի երկրներն են՝

Արևմտյան Եվրոպան Եվրոպայի քաղաքական և տնտեսական միջուկն է։ Զբաղեցնում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը և ընկած է Հյուսիսային ու Միջերկրական ծովերի միջև։ Արևմտյան Եվրոպայի պետությունները կարելի է միավորել հետևյալ երեք խմբերում.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Եվրոպա» հոդվածին։