Լեդի Փինք
Լեդի Փինք, երբեմն անվանում են պարզապես Փինք, իսկական անունը՝ Սանդրա Ֆաբարա (1965[1][2], Ամբատո, Էկվադոր): Անվանվելով «գրաֆիտիի առաջին կին նկարիչ» ՝ նա առաջին ակտիվ կանանցից մեկն էր 1980-ականներին Նյու Յորքի քաղաքային գրաֆիտիի ռահվիրաների շարքում[3]։
Լեդի Փինք | |
---|---|
Ծնվել է | 1965[1][2] |
Ծննդավայր | Ամբատո, Էկվադոր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կայք | ladypinknyc.com |
Կենսագրություն
1964 թ.-ին Ամբատոյում (Էկվադոր) ծնված Սանդրա Ֆաբարան 1972 թ.-ին` 7 տարեկան հասակում մոր և քրոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Փինկը մեծացել է Քուինսում և 1979 թ.-ից սկսել է իր կարիերան որպես գրաֆիտի նկարիչ։
1983 թվականից համագործակցում է նկարիչ Հոլձերի հետ։
1984 թ.-ին Մուրի արվեստի և դիզայնի քոլեջում ստեղծեց իր առաջին անհատական տեղադրումը ՝ «Գայթակղիչ կանայք»։ 1985-ին դադարել է նկարել Նյու Յորքի մետրոյում և նվիրվել է իրեն հանձնարարված որմնանկարների կատարմանը։
Այսօր Լեդի Փինքն իր որմնանկարչական ընկերությունը ղեկավարում է ամուսնու ՝ գրաֆիտի նկարիչ Սմիֆի հետ։
Լեդի Փինքի նկարները գտնվում են հետևյալ թանգարաններում ՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Բրուքլինի թանգարան, Գրոնինգենի թանգարան