Լեն Բայաս

Լեոնարդ Քևին «Լեն» Բայաս (անգլ.՝ Leonard Kevin "Len" Bias, նոյեմբերի 18, 1963 - հունիսի 19, 1986), ամերիկացի բասկետբոլիստ։ Համալսարանային առաջնությունում ներկայացնելով Մերիլենդի համալսարանը, համարվել է իր ժամանակների լավագույն սիրողական բասկետբոլիստներից մեկը։ Ընտրվելով «Բոստոն Սելտիքսի» կողմից NBA-ի 1986 թվականի դրաֆթում, մի քանի օր անց կնքել է մահկանացուն՝ կոկաինի գերդոզավորման պատճառով։

Լեն Բայաս
Len Bias
ԴիրքըԹեթև հարձակվող
Ի ծնե տրված անունըԼեոնարդ Քևին Բայաս
Leonard Kevin Bias
Ծննդյան ամսաթիվ1963 նոյեմբերի 18
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լենդովեր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 19, 1986(1986-06-19) (տարիքը 22)
Վախճանի վայրըԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ռիվերդեյլ, Մերիլենդ, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ2,03 մ
Քաշ95 կգ
ԴպրոցՀյուսիսարևմտյան ավագ դպրոց (Հայաթսվիլ, Մերիլենդ)
համալսարանՄերիլենդ (1982–1986)
Դրաֆթ1986 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթի տարիԲոստոն Սելտիքս
Մրցանակներ
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (1986)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (1985)
  • 2× ACC տարվա բասկետբոլիստ (1985–1986)
  • 2× All-ACC առաջին թիմ (1985–1986)
  • ACC տարվա մարզիկ (1986)

Սպորտային գրականությունում Բայասը բազմիցս դասվում է մասնագիտական մակարդակով ելույթ չունեցած լավագույն մարզիկների շարքին[1][2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ