Լեսթերշիր

Լեսթերշիր (անգլ.՝ Leicestershire, /ˈlɛstɚʃɚ/ или /ˈlɛstɚʃɪɚ/; послушать ), դքսություն Անգլիայի կենտրոնում։ Մտնում է Իսթ Միդլենդս շրջանի կազմի մեջ։ Մայրաքաղաքը՝ Գլենֆիլդ, ամենամեծ քաղաքը՝ Լեսթեր։ Բնակչությունը կազմում է 640 800 մարդ (16-րդ տեղ ոչ մետրոպոլ երկրների մեջ՝ 2007 թ. տվյալներ)։

Լեսթերշիր
flag of Leicestershire?Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևելյան Միդլենդ և Անգլիա
ՎարչկենտրոնԼեսթեր
Բնակչություն1 067 121 մարդ (2020)[1]
Տարածք2156,2339 կմ² (2016)[2]
Սահմանակցում էRutland?[3], Լինկոլնշիր[3], Նոթթինգեմշիր[3], Դերբիշիր[3], Ուորիքշիր[3] և Նորթհեմփթոնշիր[3]
ISO 3166-2 կոդGB-LEC
Անվանված էԼեսթեր

Աշխարհագրություն

Ծիսական դքսության տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2156 կմ²[4], ոչ մետրոպոլ դքսության տարածքը առանց Լեսթեր միասնական միավորի՝ 2083 կմ²[5]։ Արևելքում սահմանակցում է Լինքոլնշիրի և Ռաթլենդի, հարավ-արևելքում՝ Նորթհեմփթոնշիրի, հարավ-արևմուտքում՝ Ուորիքշիրի, հյուսիս-արևմուտքում՝ Դերբիշիրի, հյուսիսում՝ Նոթինհեմշիրի հետ։

ԲԵՀԲ-ից (19-րդ դարավերջի տվյալներ)

Լեյչեսթերշիրը Անգլիայի գրեթե կենտրոնական դքսությունն է։ 2071 քառ. կմ, 373 693 բնակիչ (1891 թ.), այսինքն՝ 180 մարդ 1 քառ. կմ-ի վրա։

Մակերևույթը ալիքաձև է, երբեմն հանդիպող բլուրներով. հարմար է հացահատիկ մշակելու համար, սակայն քիչ են մարգագետինները անասնապահության համար։ Քարածուխ, գիպս, կրաքար և թերթաքար. արդյունահանված է (1892 թ.-ին) 1500235 տոննա ածուխ։

Լեյչեստերշիրը հարուստ է գետերով՝ Թրենթ, Սոր (նախկինում կոչվում էր Լեյր), Ուրեկ, Վելանդ և Էյվոն, ջրանցքներ՝ Գրանդ Յունիոն, Լեյսթեր, Էշբի և ուրիշներ։

Խոշոր գլուխ անասունները տալիս են խիտ կաթ, որից արտադրվում է սթիլթոն պանիրը. ոչխարաբուծությունը բարգավաճ վիճակում է։ Շատ են բրդյա, գուլպաների, թղթագործական և տեքստիլ գործարանները[6]։

Վարչական բաժանում

Դքսության կազմի մեջ են մտնում 7 շրջաններ և մեկ միասնական միավոր.

  1. Չարնվուդ
  2. Մելթոն
  3. Հարբորո
  4. Օդբի ենդ Ուինգսոն
  5. Բլեբի
  6. Հինքլի ենդ Բոսուորթ
  7. Նորթ Ուեսթ Լեսթերշիր
  8. Սիթի օֆ Լեսթեր (Միասնական միավոր)

Հնագիտություն

Բլեքֆրայարս քաղաքում հայտնաբերվել են մետաղադրամների ձուլման ավելի քան 20 ձևեր, ինչը կարող է վկայել վաղ երկաթի դարաշրջանի «դրամահատարանի» առկայության մասին։ Հնարավոր է՝ հենց այստեղ է թափվել բրիտանական վաղ երկաթի դարի խոշորագույն գանձերի մի մասը՝ «Հալաթոնի գանձերը»[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսթերշիր» հոդվածին։