Լերկաբշտիկ

Լերկաբշտիկ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԾնեբեկածաղկավորներ (Asparagales)
ԸնտանիքԽոլորձազգիներ (Orchidaceae)
ԵնթաընտանիքԽոլորձայիններ (Orchidoideae)
ՏրիբաOrchideae
ԵնթատրիբաOrchidinae
ՑեղԼերկաբշտիկ (Gymnadenia)
R.Br.

Լերկաբշտիկ (լատին․՝ Gymnadenia), խոլորձազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝ լերկաբշտիկ երկայնաեղջյուր (G. conopsea

Անվանում

Այս դասի գիտական անունը գալիս է հին հունարեն՝ γυμνός - «մերկ» և ἀδήν - «երկաթ» բառերից։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 15-70 սմ է։ Տերևները երկար են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, բաց գույնի կամ մանուշակակարմրավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։

Տարածում

Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, անտառների բացատներում, թփուտներում և այլն։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է լորձնանյութ, ալկալոիդներ և այլն։ Պալարների եփուկն օգտագործում են ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի բորբոքային հիվանդությունների, թունավորման դեպքերում։ Գեղազարդիչ է։

Տաքսոնոմիա

 13 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
 e1 
     
 ԿարգԾնեբեկածաղկավորներ  դաս Լերկաբշտիկ  f1
        
 բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
  ընտանիք Խոլորձազգիներ  e2  
       
 ավելի քան 58 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
 ևս մոտ 880 սերունդ f2
   
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերկաբշտիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերկաբշտիկ» հոդվածին։