Լի Թե Յոն

հարավկորեացի երգիչ և ռեփեր

Լի Թե Յոն (կորեերեն՝ 이태용, հուլիսի 1, 1995(1995-07-01), Սեուլ, Հարավային Կորեա), առավել հայտնի է Թեյոն անվամբ, հարավկորեացի երգիչ, ռեփեր և երգահան։ Նա հիմնականում ճանաչված է, որպես հարավկորեական NCT բոյ բենդի անդամ։ 2016-ին դեբյուտ է կատարել NCT-ի առաջին ենթախմբում՝ NCT U-ում, նաև դարձավ NCT 127-ի լիդեր։ Թեյոնը` որպես երգահան, մասնակցել է ավելի քան 30 երգերի ստեղծմանը, որոնք գրվել են 4 տարբեր լեզուներով և թողարկվել են NCT-ի տարբեր ենթախմբերի կողմից[1]։

Լի Թե Յոն
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկորեերեն՝ 이태용
Նաև հայտնի է որպեսTaeyong/TY
Ծնվել էհուլիսի 1, 1995(1995-07-01) (28 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, պարող, մոդել և առաջնորդ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment և Capitol Records
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունSM Rookies?, NCT, SuperM, NCT U? և NCT 127
 Lee Tae-yong Վիքիպահեստում

Թեյոնի գրած` «Long Flight» երգը SM Station նախագծի[2] միջոցով թողարկվեց 2019-ի հուլիսի 18-ին` որպես նրա առաջին սոլո սինգլ։

2019-ի օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ նա լինելու է SuperM խմբի անդամ, որը ստեղծված է SM Entertainment-ի և Capitol Records-ի համագործակցությամբ։ Խումբը դեբյուտ է կատարել 2019-ի հոկտեմբերին[3][4]։

Կենսագրություն

2012-2016․ Նախադեբյուտ

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 1-ին, Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաք։ Ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցը[5]։ 18 տարեկանում նրան փողոցում նկատում է SM Entertainment-ի հավաքագրողներից մեկը և հրավիրում լսումների։ Երգելով ազգային օրհներգը[6], նա հաջողությամբ անցում է լսումները և 2013-ի դեկտեմբերի 2-ին ներկայացվում է որպես SM Rookies` նախադեբյուտային մարզումների թիմի անդամ[7]։ Դեբյուտից հետո նա նշանակվում է գլխավոր ռեփեր և գլխավոր պարող[8], չնայած նրան, որ նախքան մարզումները Թեյոնը չուներ պարային փորձ, և նրա պարուսույցը կասկածանքով էր վերաբերվում իր ապագային այդ ասպարեզում[6]։

2014 թվականին Թեյոնի՝ «Open the Door» երգը կատարելու հոլովակը տեղադրվել է SMTown-ի ՅուԹյուբյան ալիքում[9]։ Քիչ ուշ նա համագործակցել է նաև Red Velvet խմբի հետ և թողարկել է «Be Natural» երգը։ Երկու հոլովակներում էլ նա ներկայացել է որպես «SR14B Թեյոն»[10]։

2016-2018․ Դեբյուտ, NCT

2016 թվականի ապրիլին Թեյոնը դեբյուտ է կատարել, որպես NCT U-ի անդամ[11] «The 7th Sense» երգով, որը նաև ընդհանուր NCT խմբի առաջին թողարկումն էր։ Հուլիսին նա դեբյուտ է կատարել, որպես NCT 127-ի անդամ և լիդեր` իրենց առաջին մինի ալբոմով՝ «NCT #127»-ով, որտեղ նա երկու երգերի համահեղինակ է, որոնց մեջ է մտնում նաև գլխավոր սինգլ` «Fire Truck»-ը[12][13]։

2017 թվականի հունվարին NCT 127-ը վերադառնում է նոր մինի ալբոմով` «Limitless»-ով[14]։ Ալբոմից չորս երգերի ստեղծմանը մասնակցել է նաև Թեյոնը, «Baby Don't Like It» երգով առաջին անգամ հանդես գալով որպես պրոդյուսեր[1] : Հունիսին խումբը թողարկում է իրենց երրորդ մինի ալբոմը` «Cherry Bomb»-ը[1][15]։ Ալբոմի բոլոր երգերը, բացառությամբ մեկի` գրված են Թեյոնի կողմից։ Նույնանուն երգը` «Cherry Bomb»-ը շուտով համարվեց տարվա լավագույն քեյ փոփ երգը Billboard-ի և Idolator-ի կողմից[16][17]։

2017 թվականին Թեյոնը համագործակցեց երկու SM Entertainment-ի արտիստների հետ։ «Around» փորձնական երգը` ստեղծված Hitchhiker-ի կողմից, թողարկվեց իր տեսահոլովակով մայիսին, SM Station նախագծի միջոցով[18]։ Նա աշխատել է նաև երգիչ և պրոդյուսեր Յու Յունգ-ջինի հետ` «Cure» սենտիմենտալ բալլադի վրա, որը թողարկվեց 2017 թվականի օգոստոսին կրկին SM Station նախագծի միջոցով[19]։

NCT 127-ի վոկալիստներ` Թեիլը և Դոյունգը, Թեյոնի հետ միասին վերադարձան «Stay in My Life» ռիթմ ընդ բլյուզ բալլադով, որը ինչպես նաև «Դպրոց 2017» դորամայի սաունդթրեքն է և գրված է հենց Թեյոնի կողմից[20]։

2018 թվականի մարտին NCT-ին` ընդգրկած իր բոլոր ենթախմբերը, առաջին անգամ թողարկում է մեկ ամբողջական ալբոմ` «Empathy» անվանբ, որպես NCT 2018: Թեյոնը հանդես եկավ ալբոմի հինգ յունիթների մեջ (NCT 127, NCT 2018 և NCT U-ի բոլոր երեք յունիթներում)։ Նա մասնակցեց «Empathy» ալբոմում հինգ երգերի ստեղծմանը[1][21][22]։ Նա Ճապոնիայում դեբյուտ ունեցավ NCT 127-ի մինի ալբոմով` «Chain»-ով 2018 թվականի մայիսին։ Ալբոմը հասավ 2-րդ հորիզոնականը Oricon շաբաթական ալբոմների չարտում։

Թեյոնը համահեղինակ է նաև NCT 127-ի առաջին ամբողջական ալբոմ` «Regular-Irregular»-ից չորս երգերի, որոնցից մեկը` հենց գլխավոր «Regular» սինգլն է:Սկզբում անյ թողարկվեց երկու լոզուներով` անգլերեն և կորեերեն[23][24], ապա այն թարգմանվեց նաև չինարեն և դարձավ չինական ենթախումբի` WayV-ի դեբյուտի երգը[25]։

Սոլո գործունեություն

Ապրիլին NCT 127-ը թողարկում է իրենց առաջին ճապոնական ալբոմ` «Awaken»-ը, որի «Lips» երգի հեղինակը Թեյոնն է[1][26]։

2019 թվականին նա թողարկում է իր առաջին սոլո երգ` «Long Flight»-ը իր տեսահոլովակի հետ միասին։ Երգի հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը ինքն է։ Այն SM Station նախագծի, երրորդ սեզոնի վերջին թրաքն է[2][27]։

Օգոստոսին նա համագործակցում է Պանչի հետ` թողարկելով «Հյուրանոց դել լունա» դորամայի սաունդթրեք` «Love del Luna»-ն։ Այն սաունդթրեքի տասներեքերորդ (և վերջին) մասն է[28]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Թե Յոն» հոդվածին։