Լի Կաշին

Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928(1928-06-13)[1][2], Chao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1])[5][6], հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը[7]։

Լի Կաշին
չինարեն՝ 李嘉誠
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1928(1928-06-13)[1][2] (95 տարեկան)
ԾննդավայրChao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Կանադա և  Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն
ԱմուսինChong Yuet Ming?
Զբաղեցրած պաշտոններհամաշխարհային դատավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVictor Li? և Richard Li?
 Li Ka-shing Վիքիպահեստում

2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում[8]։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը[9]։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար[11][12]։

Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries-ը[13]։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կաշին» հոդվածին։