Լի Չժենշեն
Լի Չժենշեն (սեպտեմբերի 22, 1940[1], Դալյան, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա - հունիսի 22, 2020[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), չինացի ֆոտոլրագրող։
Լի Չժենշեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1940[1] |
Ծննդավայր | Դալյան, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա |
Մահացել է | հունիսի 22, 2020[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | ֆոտոլրագրող |
Աշխատավայր | Պեկինի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | red-colornewssoldier.com |
Li Zhensheng (photojournalist) Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է Կվանտունգի շրջանում աղքատ ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նա կորցրել էր մորը, ավագ եղբայրը՝ բանակի զինվորը Մաո Ցզեդոնան, սպանվել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա օգնում էր հորը, նախ` շոգենավագանաց խոհարարին, հետո` հասարակ գյուղացուն։ 1960 թվականին ավարտել է Չանչունի լուսանկարչական դպրոցը։ 1963 թվականին նա աշխատանք էր ստացել «Հեյլունցզյան» օրաթերթում, բայց երկու տարի ուղարկվում է գյուղ, որպեսզի տեղում աշխատի և ուսումնասիրի Մեծ Նավավարի գործերը։
Վերադառնալով Հարբին և հասկանալով, որ նա քաղաքականությունից դուրս չի կարող զբաղվել լուսանկարչությամբ՝ նա միանում է հունվեյբիններին, ստեղծում հեղափոխական ֆոտոլրագրողների խումբ և լուսանկարում հասարակական կյանքի և «մշակութային հեղափոխության» մանրամասները։ Պաշտոնական կանոնագրին մոտ գտնվող լուսանկարները տպագրվել են մամուլում, բայց լուսանկարների մի մասը, որոնք անընդունելի էին բաց տպագրման համար, Լի Չժենշենը գաղտնի է պահել։ 1969 թվականի սեպտեմբերին նա կալանավորվել է մատնության պատճառով և կնոջ հետ աքսորվել ազգի թշնամիների համար ճամբար։ 1971 թվականին նրան ազատ են արձակել, 1972 թվականին նա նորից սկսել է աշխատել թերթում։ 1982 թվականին նա դարձել է Պեկինի համալսարանի պրոֆեսոր։
Ստեղծագործություն և հրապարակումներ
1988 թվականին Պեկինում նրա լուսանկարներից 20-ը ցուցադրվել են «Թող պատմությունը կանխագուշակի ապագան» հավաքական ցուցահանդեսում։ 1999 թվականին նա սկսել է աշխատել Red-Colour News Soldier ալբոմի վրա, որում ներառված էին նրա 1964 -1974 թվականների լուսանկարները, և որը տպագրվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Ֆեյդոնի հեղինակավոր հրատարակչությունում (անգլ.՝ Red-Colour News Soldier, 2003): Ալբոմի լուսանկարները համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին, դրանց ցուցահանդեսները 2003-2007 թվականներին անցկացվեցին Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Li Zhensheng, Red-color news soldier: April 28, 2007-July 7, 2007/ Robert Pledge a.o., eds. Riverside: UCR/California Museum of Photography, 2007 (ցուցահանդեսի գրացուցակ)։
Արտաքին հղումներ
- Լի Չժենշենի կայքը, ալբոմի լուսանկարներըфото (անգլ., ֆր.) Արխիվացված 2020-07-30 Wayback Machine
- (անգլ.) Արխիվացված 2020-07-04 Wayback Machine
- (անգլ.)
- (անգլ.)
- (անգլ.)
- На сайте PhotoIsland (ռուս.) Արխիվացված 2020-09-20 Wayback Machine
- Li Zhensheng: Red-Color News Soldier Book (307 photos) (անգլ.)
- Թե ինչպես են գնդակահարվել Չինաստանի կառավարության թշնամիները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չժենշեն» հոդվածին։ |