Լյու Ուոլես

Լյու Ուոլես (անգլ.՝ Lewis «Lew» Wallace, ապրիլի 10, 1827(1827-04-10)[1][2][3][…], Brookville, Ինդիանա, ԱՄՆ - փետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…], Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, նահանգապետ, 1861-1865 թվականներին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ, քաղաքական գործիչ և գրող։ Ուոլեսը պատերազմի ժամանակ ծառայել է որպես Լինքոլնի շրջանի Նյու Մեխիկոյի նահանգապետ, զգալի ջանքեր գործադրելով բռնության դեմ պայքարելու համար։

Լյու Ուոլես
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն, Վիգերի կուսակցություն և Free Soil Party?
Մասնագիտություն՝սպա, փաստաբան, դիվանագետ, վիպասան, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, լրագրող, բանաստեղծ, իրավաբան և ռազմական գործիչ
Դավանանքբողոքականություն
Ծննդյան օրապրիլի 10, 1827(1827-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրBrookville, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանի օրփետրվարի 15, 1905(1905-02-15)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՔրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
ԹաղվածOak Hill Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀայրDavid Wallace?
ՄայրEsther French Wallace?[5]
ԱմուսինSusan Wallace?
 
ԻնքնագիրИзображение автографа

Մի քանի վեպերի և կենսագրականների հեղինակ է համարվում, առավել հայտնի է որպես «Բեն-Գուր» (1880) պատմական վեպի հեղինակ, որը բեսթսելեր է դարձել դրա հրապարակման պահից և ճանաչվել «XIX դարի ամենաազդեցիկ քրիստոնեական գիրք»[6], վեպը չորս անգամ էկրանավորվել է։

Հայտնի է նաև նրանով, որ 1880 թվականի Սուրբ ծնունդից երկու օր առաջ Նյու Մեքսիկոյի նահանգապետ գեներալ Լյուիս Ուոլեսը հանդիպել է հենց նոր ձերբակալված կողոպտիչ Բիլլի Քիդի հետ։ Նահանգապետը հայտնի ավազակին ներում է առաջարկել տեղի փաստաբանի սպանությունը ճանաչելու դիմաց։ Հետաքննության հետ մեկտեղ գործարք է կնքվել, սակայն Ուոլեսը պայմանագրի իր մասը չի կատարել, իսկ դատարանը Բիլլի Քիդին մեղավոր է ճանաչել։

Մի քանի ամիս անց ավազակը փախել է բանտից, սակայն նույն տարվա ամռանը սպանվել է շերիֆ Փեթ Գարեթի կողմից։ Ի դեպ, նահանգապետը Գարեթին 5 հարյուր դոլար Է խոստացել Բիլլի Քիդին ձեռբակալելու դեպքում, սակայն խոստումը չի կատարել։ Մի քանի տարի անց Գարեթը փառաբանեց ամբողջ Ամերիկայում՝ գրելով «Բիլլի Քիդի ճշմարիտ պատմությունը» գիրքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Ուոլես» հոդվածին։