Լոգրոնյո

Լոգրոնյո (իսպ.՝ Logroño), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Ռիոխա նահանգի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Լոգրոնո շրջանում։ Քաղաքում հայտնի է Սուրբ Հակոբոսի եկեղեցին։ Քաղաքը Էբրո գետի հարևանությամբ է։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է հարձակումների և ոչնչացման։ Քաղաքում գրեթե չեն պահպանվել հին կառույցներ։ Քաղաքի կենտրոնում են գտնվում Սուրբ Մարիա Ռեդոնդա և Սանտյագո Էլ Ռեալ տաճարները։ Լա Ռիոխի թանգարանը քաղաքի միակ պատմության և արվեստի թանգարանն է։Բնակչությունը 152 հազար մարդ (2009 թվականի տվյալներով)։

Քաղաք
Լոգրոնյո
իսպ.՝ Logroño
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես79,6 կմ²
ԲԾՄ386 մ
Բնակչություն152․107 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ941
Փոստային դասիչ26001–26009
Պաշտոնական կայքlogro-o.org
Լոգրոնյո (Իսպանիա)##
Լոգրոնյո (Իսպանիա)

Հայտնի տեղացիներ

  • Ռամոն Կաստրովեխո
  • Բալդոմերո Էսպարտերո
  • Մանուել Բրետոն դե լոս Էրրարոս
  • Ժոզե Սաենս դե Ագիրրե

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոգրոնյո» հոդվածին։