Լոլա Քըրք

Լոլա Քըրք (անգլ.՝ Lola Kirke սեպտեմբերի 27, 1990(1990-09-27), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասանուհի և հեղինակ-կատարող, որը ծնվել է Լոնդոնում, սակայն 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Յորք[1]։ Նրա մայրը եղել է Geminola վինատաժ հագուստի բուտիկ սեփականատեր, իսկ հայրը՝ Սայմոն Կյորկը՝ ռոք խմբի նախկին թմբկահար։ Լոլան ունի երկու քույր՝ դերասանուհի Ջեմայմա Քյորքը[1] և երգչուհի Դոմինոն։ 2012 թվականին ավարտել է Բարդ քոլեջը և հաջորդ տարի հայտնվել է «Հազվագյուտ ծաղիկներ» ֆիլմում, ինչպես նաև առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» ֆիլմի էպիզոդում[2]։

Լոլա Քըրք
անգլ.՝ Lola Kirke
Ծնվել էսեպտեմբերի 27, 1990(1990-09-27) (33 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲարդ Քոլեջ և Սուրբ Էննի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Simon Kirke?
Պարգևներ և մրցանակներ
lolakirkemusic.com

2014 թվականին Քըրքը սկսել է խաղալ Amazon-ի «Մոցարտը ջունգլիներում» սերիալի գլխավոր դերերից մեկը, որի համար արժանացել է քննադատների գովասանքին[3]։ Նաև 2014 թվականին ոչ մեծ դերով հայտնվել է «Կորածը» ֆիլմում, ապա էական դերեր է ստացել Գրետա Գերվիգի «Տիկին Ամերկա» և «Ընկածները» ֆիլմերում[1][4]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
2010Դրոշի գրավումըCapture the FlagԹեսա Շանլիգ
2010Լավագույն մարդըThe Best ManԱնաբել
2011Եվս մեկ երջանիկ օրAnother Happy DayՉարլի
2013Հազվագյուտ ծաղիկներFlores RarasՄարգարետ
2013Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանումLaw & Order: Special Victims UnitԳաբի Շոու«Traumatic Wound» Էպիզոդ
2014ՄնացորդըThe LeftoversՀեյլի«Pilot» Էպիզոդ
2014ԿորածըGone GirlԳրետա
2014ԵրկրաբանGeomancerԿոր Չայլդ
2014—2018Մոցարտը ջունգլիներումMozart in the JungleՀեյլիԿանոնավոր դեր
2015Տիկին ԱմերիկաMistress AmericaԹրեյսի
2016ԸնկածներըFallenՓեն
2016Ինքնակամ վտարումAWOLՋոի
2017ՄենաMena

Սկավառակագրություն

  • EP (2016)
  • Heart Head West (2018)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Քըրք» հոդվածին։