Լորենս Իգլբերգեր

Լորենս Սիդնի Իգլբերգեր (անգլ.՝ Lawrence Sidney Eagleburger, օգոստոսի 1, 1930(1930-08-01)[1][2], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 4, 2011(2011-06-04)[3][1][2], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ[5]), ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ, որը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմում։

Լորենս Իգլբերգեր
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝University of Wisconsin–Stevens Point? և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Մասնագիտություն՝դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանքլյութերականություն
Ծննդյան օրօգոստոսի 1, 1930(1930-08-01)[1][2]
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Վախճանի օրհունիսի 4, 2011(2011-06-04)[3][1][2] (80 տարեկան)
Վախճանի վայրՇառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ
ԹաղվածԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Նախագահական քաղաքացիական մեդալ

Կենսագրություն

Ավարտել է Ստեվանս Փոինթի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանում (բակալավրիատ, մագիստրատուրա)։ 1957 թվականին ընդունվել Է ԱՄՆ դիվանագիտական ծառայություն, որտեղ աշխատել է տարբեր պաշտոններում։ 1957-1959 թվականներին աշխատել է Հոնդուրասում՝ ԱՄՆ դեսպանատանը։ 1961-1965 թվականներին եղել է Բելգրադի ամերիկյան դեսպանատան աշխատակից։ 1969-1971 թվականներին աշխատել է Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում՝ որպես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Հենրի Քիսինջերի օգնական։ Այնուհետև զբաղեցրել Է Բրյուսելում ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ առաքելության խորհրդականի պաշտոնը։ 1971-1973 թվականներին եղել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ, 1973 թվականին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ, 1973-1977 թվականներին՝ պետքարտուղարի օգնական։ Նիքսոնի հրաժարականից հետո նա կարճ ժամանակով թողել է քաղաքացիական ծառայությունը, բայց շուտով Ջիմի Քարթերը Հարավսլավիայում նշանակվել է դեսպան։ Այդ պաշտոնում եղել է 1977-1980 թվականներին։ Ավելի ուշ Ռոնալդ Ռեյգանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով կրտսեր տեղակալ (երրորդ ամենաբարձր պաշտոնը պետքարտուղարությունում), այդ պաշտոնը զբաղեցրել է մի քանի տարի։ 1989 թվականին Բուշը նրան նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ (երկրորդ ամենաբարձր պաշտոնը)։ Նա նաև Հարավսլավիայի գլխավոր նախագահական խորհրդականն է եղել։ 1989 թվականին Բուշը նրան նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ (երկրորդ ամենաբարձր պաշտոնը)։ Նա նաև Հարավսլավիայի նախագահի գլխավոր խորհրդականն էր։ 1989-1992 թվականներին Հարավսլավիայի գծով նախագահի խորհրդական աշխատելու ընթացքում նա համարվում էր սերբերի կողմնակից։ 1992 թվականի օգոստոսի 23-ին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հրաժարական է տվել՝ ղեկավարելու Բուշի վերընտրման արշավը, իսկ Իգլբերգերը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, որը նա զբաղեցրել է մինչև 1993 թվականի հունվարի 20-ը։

2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվել ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106 բանաձևը[6][7][8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ