Լորյան

Լորյան (ֆր.՝ Lorient. ֆրանսերեն:  ( ), բրետոներեն՝ An Oriant), նավահանգստային քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Մորբիան գավառի Լորիան շրջանում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 440 կիլոմետր դեպի արևմուտք, Ռենից 153 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Նանտից 158 կիլոմետր դեպի արևմուտք[4], Սկորֆ և Բլավե գետերի միախառնման վայրի մերձակայքում, N165 ազգային մայրուղուց 1 կիլոմետր հեռավորության վրա։ Մտնում է Լորիան-1 և Լորիան-2 կանտոնների կազմի մեջ։ Ունի երկաթուղային կայարան։ Մականունն է «5 նավահանգիստների քաղաք»։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են առևտուրը, ձկնորսությունը, ուղևորա-բեռնափոխադրումները։ Զբաղեցնում է 17,48 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 57.408[5], 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ 57.246[6][7]։

Բնակավայր
Լորյան
ֆր.՝ Lorient[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էհունիս 1666 թ.
Մակերես17,48 կմ²
Բնակչություն57 846 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ56100[3]
Պաշտոնական կայքlorient.bzh(ֆր.), lorient.bzh/bzh և demat.lorient.bzh(ֆր.)
Լորյան (Ֆրանսիա)##
Լորյան (Ֆրանսիա)

Պատմություն

Լորյանը հիմնադրվել է 1666 թվականին՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժան-Բատիստ Կոլբերի նախաձեռնությամբ ստեղծված ֆրանսիական Արևելահնդկական ընկերության զարգացմանն օժանդակելու նպատակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լորյանի նավակայանը ծառայել է որպես կարևոր հանգրվան գերմանական սուզանավերի համար։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորյան» հոդվածին։