Լյուդվիգսհաֆեն

Լյուդվիգսհաֆեն (գերմ.՝ Ludwigshafen, պաշտոնական անվանումը՝ Ludwigshafen am Rhein. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈluːtvɪçsˌhaːfn̩ ʔam ˈʁaɪn]]] ( ). գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Լյուդվիգի նավահանգիստ Հռենոսի ափին.բնակավայրին այդ անվանումը տրվել է Բավարիայի արքա Լյուդվիգ Առաջինի (1786-1868) պատվին), քաղաք Գերմանիայում՝ Ռայնլանդ-Պֆալց երկրամասում, Հռենոս գետի ձախ ափին, Մանհայմի դիմաց[2][3]։ Մանհայմի, Հայդելբերգի և շրջական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Հռենոս-Նեկեր մետրոպոլիսային տարածքը։ Քաղաքն զբաղեցնում է 77,68 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 172.557[4]

Բնակավայր
Լյուդվիգսհաֆեն
գերմ.՝ Ludwigshafen am Rhein
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումFriesenheim?, Ludwigshafen-Gartenstadt?, Maudach?, Mundenheim?, Ludwigshafen-Nördliche Innenstadt?, Oppau?, Oggersheim?, Rheingönheim?, Ruchheim? և Ludwigshafen-Südliche Innenstadt?
Մակերես77,43 կմ²
ԲԾՄ96±1 մետր
Բնակչություն174 265 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0621 և 06237
Փոստային դասիչ67059, 67060, 67061, 67062, 67063, 67064, 67065, 67066, 67067, 67068, 67069, 67070 և 67071
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքludwigshafen.de(գերմ.)
Լյուդվիգսհաֆեն (Գերմանիա)##
Լյուդվիգսհաֆեն (Գերմանիա)

Լյուդվիգսհաֆենն առաջին հերթին ճանաչված է որպես քիմիական արդյունաբերության կենտրոն. այստեղ է տեղակայված քիմիական արտադրանքի թողարկման մեծագույն ծավալով ողջ աշխարհում հայտնի BASF ընկերությունը[5][6][7], ինչպես նաև խոշոր այլ ընկերություններ։ Քաղաքում գործող մշակութային հաստատություններից համաշխարհային համբավ են վայելում Ռայնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիան և ժամանակակից արվեստի թանգարանն ու պատկերասրահը։ Լյուսվիգսհաֆենը ճանաչված է նաև նրանով, որ այստեղ է ծնվել և մահացել Գերմանիայի հանրահայտ կանցլերներից մեկը՝ Հելմուտ Կոլը։

2012 թվականին Լյուդվիգսհաֆենը Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից դասվել է գլոբալ քաղաքների շարքին՝ Sufficiency ստատուսով (Ludwigshafen was classified as a global city with 'Sufficiency' status by the Globalization and World Cities Research Network (GaWC)[8]։

Վարչական բաժանում

Լյուդվիգսհաֆենը բաժանված է 14 վարչական շրջանների.

Ֆրիզենհայմ
Գարտենշտադ
Մաուդախ
Մունդենհայմ
Նորդ/Հյուսիս
Օպաու
Օգերսհայմ
Ռայնգյոնհայմ/Rheingönheim
Ռուխհայմ/Ruchheim
Sud/Հարավ

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1840-2018 թթ.
ՏարինԲնակչ.
1840մոտ. 90
1848մոտ. 600
1852մոտ. 1,400
1858մոտ. 2,800
1871մոտ. 7,900
1885մոտ. 21,000
1895մոտ. 40,000
1900մոտ. 62,000
1914մոտ. 94,000
1925մոտ. 102,000
1939մոտ. 144,000
1945մոտ. 61,000
1950մոտ. 124,000
1956մոտ. 147,000
1970մոտ. 180,000
1985մոտ. 161,000
1995մոտ. 171,000
2000մոտ. 165,000
2004մոտ. 166,000
2006մոտ. 163,000
2018մոտ. 171,000

Անվանի անձինք

Էռնստ Բլոխ
  • Էռնստ Բլոխ (1885–1977), փիլիսոփա և գրող
  • Վիլյամ Դիտերլե (1893–1972), օսկարակիր կինոռեժիսոր և դերասն
  • Գուստավ Էրհարտ (1894–1971), քիմիկոս
Հելմուտ Կոլ
  • Գեորգ Գերինգ (1903–1943), ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Ռուդոլֆ Կորտոկրաքս (1928–2014), նկարիչ
  • Հելմուտ Կոլ (1930–2017), Գերմանիայի կանցլեր (1982–1998)
  • Կուրտ Բիդենկոպֆ (1930–2021), քաղաքական գործիչ (CDU), Սաքսոնիայի նախկին վարչապետ (Ministerpräsident. 1990–2002)
  • Ռոբերտ Ֆրանց Շմիդտ (1932–2017), ֆիզիոլոգ, պատվավոր պրոֆեսոր
  • Ֆաննի Մորվայզեր (1940–2014), գրող
  • Լամբերտ Համել (ծնվ. 1940), դերասան
  • Մանֆրեդ Կալց (ծնվ. 1953), ֆուտբոլիստ, մարզիչ
  • Կլաուդիո Պասարելլի (ծնվ. 1965), ըմբիշ, աշխարհի չեմպիոն
  • Անդրե Շյուրլե (ծնվ. 1990), ֆուտբոլիստ
  • Քրիստիան Դիսինգեր (ծնվ. 1991), ձեռնագնդորդ
  • Նադիմ Ամիրի (ծնվ. 1996), ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգսհաֆեն» հոդվածին։