Լուսատվություն
Լուսատվություն, մակերևույթի կետի, տվյալ կետն ընդգրկող տարրական մակերևույթից առաքվող լուսային հոսքի և այդ մակերևույթի մակերեսի հարաբերությունը։ Նշանակվում է R տառով, չափման միավորն է՝ լմ/մ2։ Լուսատվությունյան և լուսավորվածության չափայնությունը նույնն է, սակայն լուսատվությունը բնութագրում է լուսարձակումը՝ լուսատու մակերևույթից առաքվող հոսքի խտությունը, իսկ լուսավորվածությունը բնութագրում է լուսավորումը՝ մակերևույթի վրա ընկնող հոսքի խտությունը։ Էներգետիկ մեծությունների համակարգում համանման մեծություն է, էներգետիկ Լուսատվություն (չափայնությունը՝ վտ/մ2)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 694)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան