Լու Ամունդսոն

Լուիս Գաբրիել «Լու» Ամունդսոն (անգլ.՝ Louis Gabriel "Lou" Amundson; դեկտեմբերի 7, 1982(1982-12-07), Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով վերջին ժամանակներում հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Նյու Յորք Նիքս» ակումբում։ Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։

Լու Ամունդսոն
Lou Amundson

Լու Ադամասոնը 2013 թվականին «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կազմում
ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
ԴիրքըԾանր հարձակվող\Կենտրոնական
Ի ծնե տրված անունըԼուիս Գաբրիել «Լու» Ամունդսոն
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 7, 1982 (41 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ2,06 մ
Քաշ102 կգ
ԴպրոցՄոնարխ (Կոլորադո)
Դրաֆթի տարի2006 / Չի ընտրվել
Կարիերա սկիզբ2006-2007
Մրցանակներ
NBA զարգացման լիգայի տարվա սկսնակ, NBA զարգացման լիգայի բոլոր աստղերի առաջին հավաքական

Կարիերա

Լու Ամունդսոնը 2006 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ իր թեկնածությունն էր առաջարկել, բայց այդպես էլ ոչ մի ակումբի կողմից չի ընտրվել։ 2006-2007 մրցաշրջանին պայմանագիր է կնքել ԲԱԱ զարգացման լիգայի «Թեքզաս Լեջենդս» ակումբի հետ։ 2007 թվականին Ամունդոնը դարձել է ԲԱԱ զարգացման լիգայի տարվա ծագող աստղը։

2007 թվականի մարտի 8-ին Լուն 10-օրյա պայմանագիր է կնքել «Ֆիլադելֆիա» ակումբի հետ[1]։

2008 թվականի օգոստոսի 14-ին Ամունդսոնը երկամյա պայմանագիր է կնքել «Ֆինիքս Սանս» ակումբի հետ[2]։

2010 թվականի սեպտեմբերի 13-ին Լու Ամունդսոնը 4,7 միլիոնանոց երկամյա պայամանագիր է կնքել «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի հետ[3]։ 46 խաղերում նա 15 րոպեի ընթացքում միջինը հավաքում էր 4,3 միավոր և 4 անդրադարձ։

2012 թվականի դեկտեմբերի 24-ին նա պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի հետ[4]։

2013 թվականի փետրվարի 8-ին «Մինեսոտան» հեռացրել է Ամունդսոնին։ 30-ամյա Լուն 2012-2013 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 20 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 1,6 միավոր և 2,4 անդրադարձ[5]։

2013 թվականի մարտի 2-ին Լու Ամունդսոնը 10-օրյա պայամանագիր է կնքել «Չիկագո Բուլս» ակումբի հետ[6]։

2013 թվականի մարտի 12-ին Ամունդսոնը պայմանագիր է կնքել «Նյու Օռլեանս Պելիկանս»-ի հետ, մինչև մրցաշրջանի ավարտ[7]։

Նոր BIG3 լիգայում, որը մեկնարկել էր 2017 թվականի ամռանը, հանդես է գալիս «Tri State» ակումբի կազմում։

ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ

Պայմանանշաններ
  ԽՄասնակցած խաղեր  ՄԽ Խաղեր որպես մեկնարկային ր/խ Խաղացած րոպեներ
 ՆԱ% Նետման արդյունավետություն 3Մ% Երեք միավորների իրացման արդյունավետություն Տ% Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ անդրադարձները խաղում փ/խ Արդյունավետ փոխանցումները խաղում խ/խ Խլումները խաղում
 բ/խ Բլոկշոտերը խաղում մ/խ Միավորները խաղում Թավատառ Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2006-07Յութա102.0.000.000.000.0.0.0.0.0
2006-07Ֆիլադելֆիա1008.7.400.000.4002.8.1.1.81.6
2007-08Ֆիլադելֆիա1604.0.500.000.286.8.0.1.11.1
2008-09Ֆինիքս76013.7.536.000.4423.6.4.4.94.2
2009-10Ֆինիքս79014.8.551.000.5454.4.4.3.94.7
2010-11Գոլդեն Սթեյթ46715.0.454.000.3914.0.4.3.74.3
2011-12Ինդիանա60012.6.430.000.4273.7.2.5.73.6
2012-13Մինեսոտա2008.1.368.000.2002.4.2.4.31.6
2012-13Չիկագո102.0.000.000.0001.0.0.0.0.0
2012-13Նյու Օռլեանս18011.6.429.000.5003.2.4.5.32.4
2013-14Նյու Օռլեանս18010.2.500.000.2503.1.3.5.62.1
2013-14Չիկագո101.0.000.000.000.0.0.0.0.0
2014Կլիվլենդ1206.6.333.000.6001.7.4.1.0.9
2014Նյու Յորք413520.9.432.000.4636.01.6.51.36.0
2015Նյու Յորք2907.0.358.000.5191.7.4.2.21.8
Կարիերա4284212.9.474.000.4443.6.4.4.73.7

Փլեյ-Օֆ

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2008Ֆիլադելֆիա205.0.500.000.5003.5.0.0.02.5
2010Ֆինիքս16012.1.528.000.4293.5.1.4.42.9
2012Ինդիանա1108.5.522.000.5002.1.2.2.52.5
Կարիերա29010.3.524.000.4483.0.1.3.42.7

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Ամունդսոն» հոդվածին։