Խավարածրի խորքային հետազոտություն

Հայտնաբերված փոքր մոլորակներ
(19521) Քաոսնոյեմբերի 19, 1998
(28978) Իքսիոնմայիսի 22, 2001
(38083) Ռադամանթուսապրիլի 17, 1999
(42301) 2001 UR163հոկտեմբերի 21, 2001
(53311) Դյուկալիոնապրիլի 18, 1999
(54598) Բիենորօգոստոսի 27, 2000

Խավարածրի խորքային հետազոտություն (անգլ.՝ Deep Ecliptic Survey), Կոյպերի գոտու մարմինների որոնման ծրագիր, որն օգտագործում է Ազգային օպտիկական աստղադիտարանի (NOAO) միջոցները Կիթ Պիկի ազգային աստղադիտարանում։ Ծրագրի ղեկավարն է հանդիսացել Բոբ Միլսը։ Ծրագիրը գործել է 1998-ից մինչև 2003 թվականի վերջը։

Ծրագրի շրջանակներում ծածկվել է երկնոլորտի համարյա 600 քառակուսի աստիճան 22,5m զգայունությամբ, այսինքն, պետք է հայտնաբերվեին այս աստղային մեծության շրջանակներում գտնվող մարմինների ավելի քան 50%-ը։ Արդյունքում, հաջողվեց հայտնաբերել 468 մարմին (որոնք շարժվում էին 15′′/ժ-ից դանդաղ), որոնցից 272 ստացան պաշտոնական նշանակում[1]։

Ծրագիրը պարզեց նաև Կոյպերի գոտու միջին հարթությունը և ներմուծեց նոր պաշտոնական սահմանում տրանսնեպտունային մարմինների դինամիկ դասակարգման համար[2]։

Հետաքրքիր հայտնագործություններից են[1]՝

Տես նաև

  • Խորը ոսպնյակային դիտարկում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ