Խավի Ֆուեգո

իսպանացի ֆուտբոլիստ

Խավիեր "Խավի" Ֆուեգո Մարտինես (անգլ.՝ Javier "Javi" Fuego Martínez, հունվարի 4, 1984, Պոլա դե Սիերո), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։

Խավի Ֆուեգո
անգլ.՝ Javier "Javi" Fuego Martínez
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԽավիեր Ֆուեգո Մարտինես
Ազգությունըիսպանացի
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1984(1984-01-04)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրՊոլա դե Սիերո
Հասակ181 սմ
Քաշ76 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Էսպանյոլ
Համար18
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010-2013Իսպանիա Ռայո Վալեկանո104 (1)
2013-2016Իսպանիա Վալենսիա88 (5)
2016-ներկաԻսպանիա Էսպանյոլ2 (0)
Ազգային հավաքական
2005Իսպանիա Իսպանիա Մ235 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28, 2016:

Ակումբային կարիերա

«Վալենսիա»

2013 թվականի հուլիսի 1-ին Խավի Ֆուեգոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վալենսիա»[4]։ Թիմի կազմում իր նորամուտը Խավին նշել է օգոստոսի 17-ին՝ Մալագայի դեմ խաղում[5]։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։

2015 թվականի ապրիլի 1-ին Խավ Ֆուեգոն երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2017 թվականի հունիսի 30[6]։

«Էսպանյոլ»

2016 թվականի օգոստոսի 13-ին Ֆուեգոն 3-ամյա պայմանագիր է կնքել «Էսպանյոլ»-ի հետ[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավի Ֆուեգո» հոդվածին։