Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն

Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն, թատրոն[1][2][3][4][5][6], հիմնադրվել է Խարկովում, 1929 թվականի նոյեմբերի 1-ին։ Իր գործունեության ընթացքում թատրոնը 40-ից ավելի ներկայացումներ է բեմադրել[2][3][4][5][6]։ Թատրոնի անձնակազմը հյուրախաղեր է ունեցել Կիևում, Ռիգայում, Երևանում և Բաքվում[1][2][6]։

Խարկովի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոն
Харьковский академический театр музыкальной комедии
Թատրոնի դիմային մասը
Տեսակերաժշտական կոմեդիայի
ՀիմնադիրներԲորիս Բալաբան, Դոմիան Կոզաչկովսկի
ԵրկիրՈւկրաինա
Գտնվելու վայրըԽարկով
Հիմնադրման ամսաթիվ1929 թվական, նոյեմբերի 1
Կայքoperetta.kharkiv.ua

Պատմություն

Հիմնադրվել է 1929 թվականի նոյեմբերի 1-ին Խարկովում` որպես Ուկրաինայում առաջին օպերետի թատրոն[1][2][3][4][6]։ Նախ գտնվում էր «Մուսուրի» թատրոնի շենքում, իսկ 2004 թվականից աշխատում է «Պիշչևիկ» կինոկենտրոնի շենքում[3][5][6]։ Առաջին ռեժիսորները, ովքեր աշխատում էին թատրոնում, եղել են Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ Բորիս Բալաբանը և Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ Դոմիան Կոզաչկովսկին։ Նրանք բեմադրել են առաջին ներկայացումները`«Զապորոժեցը Դանուբի մոտ», «Գնչուական բարոնը» և «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը»[1][6]։ 1980-ական թվականներին Խարկովի երաժշտական կոմեդիայի թատրոնում առաջին անգամ բեմադրվում են մյուզիքլներ, որոնցից են «Քույր Քերին», «Յունոնան և Ավոսը» և «Հիսուս Քրիստոս սուպերսթար»[1][2][6]։ 2006 թվականին թատրոնն արժանացել է ակադեմիականի կարգավիճակի` ուկրաինական երաժշտական արվեստի զարգացման եւ պրոֆեսիոնալիզմի համար[4][6]։ 2009 թվականի նոյեմբերին Խարկովի շրջանային թատրոնը պարգևատրվել է «Слобожанская слава» նշանով[6].:

Հայտնի դերասաններ

Խարկովի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ելույթ են ունեցել շատ հայտնի դերասաններ, որոնցից են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տատյանա Շմիգան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գերարդ Վասիլևը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Վոդյանովը և շատ ուրիշներ։ Իրենց կարիերան այս թատրոնում են սկսել ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասանուհի Կլաուդիա Շուլժենկոն[4][6]։

Ծանոթագրություններ