Խուան Ֆոյտ

արգենտինացի ֆուտբոլիստ

Խուան Մարկոս Ֆոյտ (անգլ.՝ Juan Marcos Foyth, հունվարի 12, 1998(1998-01-12)[1][2][3], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի և Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում։

Խուան Ֆոյտ
իսպ.՝ Juan Foyth
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվհունվարի 12, 1998(1998-01-12)[1][2][3] (26 տարեկան)
ԾննդավայրԼա Պլատա, Արգենտինա
Հասակ187 սանտիմետր
Քաշ77 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Ակումբային կարիերա

Ֆոյտը «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբի սան է։ 2016 թվականին ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզչի կողմից հրավիրվել է հիմանական թիմ։

Իր դեբյուտը թիմի կազմում նշել է 2017 թվականի մարտի 19-ին՝ Արգենտինայի առաջնության շրջանակներում կայացած «Պատրոնատո»-ի դեմ խաղում[4]։

Միջազգային կարիերա

2017 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Ֆոյտը մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պերուի[5], Բոլիվիայի Կոլոմբիայի[6], Բրազիլիայի[7], Էկվադորի[8], Վենեսուելայի[9][10] և Ուրուգվայի հավաքականների դեմ խաղերին[11][12]։

Ֆոյտը մասնակցել է նաև Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա դաշտ է դուրս եկել Գվինեայի[13], Անգլիայի[14] և Հարավային Կորեայի հավաքականների դեմ խաղերին[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Ֆոյտ» հոդվածին։