Լա Պլատա (Արգենտինա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պլատա (այլ կիրառումներ)
Լա Պլատա[1][2] ( իսպ.՝ Las Lomas de la Ensenada կամ իսպ.՝ Lomas de Ensenada), քաղաք Արգենտինայում, հանդիսանում է Բուենոս-Այրես նահանգի վարչական կենտրոնը։ Ընկած է Լա Պլատա|Լա-Պլատա էստուարիայի ափին։
Լա-Պլատա | |||||
La Plata | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
---|---|---|---|---|---|
Երկրամաս | Բուենոս Այրես | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 19, 1882 թ. | ||||
Մակերես | 27 կմ² | ||||
ԲԾՄ | 26±1 մետր | ||||
Բնակչություն | 643 133 մարդ (2010) | ||||
Հեռախոսային կոդ | +54 221 | ||||
Փոստային ինդեքս | B1900 | ||||
Փոստային դասիչ | 1900 | ||||
Պաշտոնական կայք | laplata.gov.ar | ||||
Պատմություն
Բուենոս-Այրեսին դաշնային օկրուգի կարգավիճակ տալուց հետո` 1880 թվականին, որոշում ընդունվեց փոխադրել նահանգի կենտրոնը հատուկ այդ նպատակի համար կառուցված Լա-Պլատա քաղաք։ Այդ հողերը հայտնի էին «Ծովածոցի (Ծովախորշի) բլուրներ» անվամբ (իսպ.՝ Las Lomas de la Ensenada կամ իսպ.՝ Lomas de Ensenada)։ Տարածքն ընկած է հարավ-արևելքի Մար-Դել-Պլատա և հյուսիս-արևմուտքի Բուենոս-Այրես քաղաքների ճանապարհին, Ատլանտյան օվկիանոսի երկայնությամբ և Լա-Պլատա էստուարիայի ափերին։ Ընդունված է Լա-Պլատայի հիմնադրման տարեթիվ համարել1882 թվականի նոյեմբերի 19-ը, երբ Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դարդո Ռոչան նոր քաղաքի շինարարությանը դրեց առաջին քարը։Ռոչայի որոշմամբ քաղաքում պիտի տեղավորվեին նահանգային բոլոր կառավարչական հիմնարկները, ինչպես նաև` համալսարանը։ Քաղաքի ճարտարապետ Պեդրո Բենուան մշակել էր պլան, որի հիմքում քաղաքների կենտրոնների կառուցման ռացիոնալիստական մոտեցումն էր։ Քաղաքը քառակուսաձև է, ունի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղակայված է կենտրոնական զբոսայգին և երկու անկյունագծային ավենյուներ` գլխավոր փողոցներով` ձգված հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Քաղաքի մասերը փոխարինում են մեկը մյուսին ֆրակտալի սկզբունքով, իսկ այդ մասերը իրենցից ներկայացնում են ոչ մեծ՝ 6×6 չափսի, երկարությամբ ձգված կառույցահատվածներ ( բլոկ)։ Անկյունագծային ավենյուներին մոտիկ փողոցները հատում են նրանց ուղիղ անկյամբ` կազմելով յուրօրինակ ցանց։ Այդ է պատճառը, որ Լա-Պլատան ստացել է «la ciudad de las diagonales» «Անկյունագծերի քաղաք» մականունը։ Քաղաքի ևս մեկ անվանում` «la ciudad de los tilos»` «լորենիների քաղաք», ստացել է փողոցների երկարությամբ տնկված մեծ քանակությամբ այդ ծառերից։1884 թվականին քաղաքի փողոցները սկսեցին լուսավորվել էլեկտրականությամբ, ի դեպ` դա առաջին էլեկտրական լուսավորությունն էր ողջ Լատինական Ամերիկայում։ 1952 թվականին քաղաքը վերանվանվեց Էվա Պերոն` ի պատիվ Արգենտինայի ժողովրդական հերոսուհու, իսկ նախկին անունը քաղաքին վերադարձվեց 1955 թվականին։
Մշակույթ և գիտություն
Քաղաքի տները և փողոցները կառուցված են խիստ մասոնական խորհրդանիշերով,որովհետև և՛ նահանգապետը` Ռոչան, և՛ ճարտարապետը` Բենուան համարվում են մասոններ։ Նահանգային կառավարական շենքերը կառուցվում էին միջազգային ճարտարապետության մրցակցային պայմաններում։ Այսպես, նահանգապետի պալատը կառուցվել և ոճազարդվել էր իտալացիների կողմից,իսկ քաղաքապետարանը (եվրոպական մի շարք երկրներում անվանում են Ռատուշա)` գերմանացիների։ Լա-Պլատայի Մայր տաճարը համարվում է Արգենտինայի ամենախոշոր եկեղեցին։ Լա Պլատայում է գտնվում Լատինական Ամերիկայի միակ շենքը` վիրաբույժ Կուրուչետի մասնավոր տունը,որը կառուցել է ճարտարապետ Լե Կորբյուզեն։Լա-Պլատայում է գտնվում Արգենտինայի ամենանշանակալից համալսարաններից մեկը՝ Լա-Պլատայի Ժողովրդական համալսարանը, որը հիմնադրվել է 1897 թվականին և արդեն 1905 թվականին դարձել է պետական համալսարան։ Այն առաջին հերթին հեղինակավոր է իր աստղադիտարանով և թանգարանով(իսպ.՝ Museo de La Plata)։ Լա Պլատայի համալսարանը ֆիզիկոսի մասնագիտությամբ է ավարտել Էռնեստո Սաբատոն։ Նախքան գրող դառնալը, նա նաև դասախոսել է Սորբոնում և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` հիմնական մասնագիտությամբ։ Համալսարանում սովորել և դոկտորական դիսերտացիա է պաշտպանել մարդաբան և սոցիոլոգ Նեստոր Գարսիա Կանկլինին։ Այստեղ աշխատել են անվանի շատ այլ իսպանալեզու գիտնականներ, մասնավորապես` բժիշկ Ռենե Ֆավալորոն և բանասեր Պեդրո Էնրիկես Ուրենյան։
Սպորտ
Կարևոր սպորտային մարզաձևը համարվում է ֆուտբոլը:Քաղաքում հիմնվել են Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնի երկու թիմեր` «Էստուդիանտես» և «Խիմնասիա և Էսգրիմա»։ Առաջինի անվանումը` «ՈՒսանողներ», արտացոլում է գիտության կարևոր լինելը քաղաքի համար։ Էստուդիանտեսը 4 անգամ հռչակվել է Արգենտինայի չեմպիոն (գումարած մեկ սիրողական տիտղոս) և համարվում էր 1960-ականների վերջի աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկը, քանի որ երեք անգամ անընդմեջ նվաճել էր Լիբերտադորեսի գավաթը, մեկ անգամ` Միջմայրցամաքային գավաթը` հաղթելով անգլիական Մանչեսթեր Յունայթեդ։ Երկրի չեմպիոնի տիտղոսը վերջին անգամ «Էստուդիանտեսը» նվաճել է 2010 թվականի դեկտեմբերին։Խիմնասիա և Էսգրիման (Մարմնամարզություն և Սուսերամարտ) ընդամենը մեկ անգամ հաղթել է երկրի սիրողական առաջնությունը, բայց վերջին տարիներին նույնպես ցուցադրում է կայուն և բարձր արդյունքներ, մասնավորապես, 2007 թվականին Խիմնասիան մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղերին։ 21-րդ դարի սկզբներին քաղաքում կառուցվել է միակ ֆուտբոլային մարզադաշտը երկու ակումբների համար՝ «Սյուդատ դե Լա-Պլատա»(իսպ.՝ Estadio Ciudad de La Plata)։
Բնակչություն, լեզու, կրոն
Կրոնը` կաթոլիկություն, բնակչության զգալի մասը` արգենտինացի, 2010 թվականի դրությամբ քաղաքում ապրում է 643 հազար մարդ[3]
Բնակլիմայական պայմաններ
Լա-Պլատային հատուկ է տաք և խոնավ եղանակը։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 16.3 °C: Տարվա մեջ սովորաբար 126 պայծառ օր է լինում։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1023մմ է, միջին խոնավությունը հասնում է 78% -ի։
Կլիմա
Լա Պլատայի կլիման, ըստ Köppen climate classification-ի դասակարգման, խոնավ մերձարևադարձային է[4]։ Ձմռանը ցերեկները սառն են, երեկոները՝ ցուրտ, որը երբեմն հասնում է սառցնելու աստիճանի[5]։ Ամենացուրտ ամսի՝ հուլիսի միջին ջերմաստիճանը 8.9 C|F|1 է։ Ձյուն հազվադեպ է տեղում (ձյան առատ տեղումներ արձանագրվել են ընդամենը հինգ անգամ՝ 1912 և 1928 թթ. հուլիսին, 1981 թ. հունիսի 22-ին, 2007 թ. հուլիսի 9-ին[6] և 2012 թ. հունիսի 6-ին[7][8]):
Լա Պլատա (1981–2010, extremes 1961–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.4 (101.1) | 38.1 (100.6) | 36.3 (97.3) | 33.6 (92.5) | 28.2 (82.8) | 25.5 (77.9) | 28.4 (83.1) | 30.1 (86.2) | 31.0 (87.8) | 32.6 (90.7) | 35.8 (96.4) | 39.9 (103.8) | 39.9 (103.8) |
Միջին բարձր °C (°F) | 28.9 (84) | 27.6 (81.7) | 25.7 (78.3) | 21.8 (71.2) | 18.0 (64.4) | 14.7 (58.5) | 14.0 (57.2) | 16.3 (61.3) | 17.8 (64) | 21.1 (70) | 24.1 (75.4) | 27.3 (81.1) | 21.4 (70.5) |
Միջին օրական °C (°F) | 22.8 (73) | 21.8 (71.2) | 20.0 (68) | 16.2 (61.2) | 12.7 (54.9) | 9.9 (49.8) | 8.9 (48) | 10.7 (51.3) | 12.5 (54.5) | 15.7 (60.3) | 18.4 (65.1) | 21.1 (70) | 15.9 (60.6) |
Միջին ցածր °C (°F) | 17.5 (63.5) | 16.9 (62.4) | 15.4 (59.7) | 11.6 (52.9) | 8.4 (47.1) | 5.9 (42.6) | 5.1 (41.2) | 6.3 (43.3) | 7.7 (45.9) | 10.7 (51.3) | 13.4 (56.1) | 15.8 (60.4) | 11.2 (52.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 5.4 (41.7) | 4.1 (39.4) | 1.8 (35.2) | −0.2 (31.6) | −3.4 (25.9) | −5.7 (21.7) | −5.4 (22.3) | −3.8 (25.2) | −2.7 (27.1) | −1.2 (29.8) | 1.0 (33.8) | 1.3 (34.3) | −5.7 (21.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 108.8 (4.283) | 114.3 (4.5) | 124.5 (4.902) | 86.8 (3.417) | 79.3 (3.122) | 52.6 (2.071) | 61.4 (2.417) | 61.3 (2.413) | 69.8 (2.748) | 110.6 (4.354) | 103.9 (4.091) | 95.2 (3.748) | 1068,5 (42,067) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 8.1 | 7.2 | 8.0 | 7.4 | 6.0 | 6.2 | 6.3 | 6.4 | 6.9 | 8.8 | 8.4 | 7.6 | 87.3 |
% խոնավություն | 73.6 | 78.1 | 80.6 | 81.9 | 83.2 | 84.2 | 83.3 | 81.1 | 79.2 | 79.1 | 76.4 | 72.9 | 79.5 |
Միջին ամսական արևային ժամ | 251.1 | 229.6 | 210.8 | 186.0 | 155.0 | 120.0 | 127.1 | 161.2 | 171.0 | 207.7 | 225.0 | 238.7 | 2283,2 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 57 | 62 | 55 | 55 | 48 | 41 | 41 | 48 | 48 | 52 | 54 | 52 | 51 |
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional[9][10] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[11] |
Երկրաշարժեր
Լա Պլատան ընկած է Պունտա դել Էստե (Punta del Este) կցվածքի վրա, և երկրաշարժերն այստեղ հազվադեպ են; Վերջինը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 10:27-ին (UTC−3) և ըստ Ռիխտերի սանդղակի ունեցել է 3,8 մագնիտուդ ուժգնություն[12]։ Նախորդը տեղի էր ունեցել 128 տարի առաջ՝ 1888 թվականի հունիսի 5-ին, 5.5 մագնիտուդ ուժգնությամբ[13]։
Քույր քաղաքներ
- Բրազիլիա Պորտու Ալեգրի (Բրազիլիա) — 1982-ից
- Իտալիա Բոլոնիա (Իտալիա) — 1988-ից
- Իսրայել Բեզր Շեվա (Իսրայել) — 1989-ից
- Իսպանիա Սարագոսա (Իսպանիա) — 1990-ից
- Ուրուգվայ Մալդոնադո (Ուրուգվայ) — 1992-ից
- Պարագվայ Ասունսիոն (Պարագվայ) — 1993-ից
- Չիլի Կոնսեպսիոն (Չիլի) — 1993-ից
- Բոլիվիա Սանտա Կրուս դե լա Սիեռա (Բոլիվիա) — 1994-ից
- Ուրուգվայ Մոնտեվիդեո (Ուրուգվայ) — 1994-ից
- Միացյալ Նահանգներ Լուիսվիլ (Կենտուկի, ԱՄՆ) — 1994-ից
- Իտալիա Անգյարի (Տոսկանա, Իտալիա) — 1998-ից
- Ֆրանսիա Բուլոն սյուր Մեր (Ֆրանսիա) — 2000-ից
- Բոլիվիա Սուկուր (Բոլիվիա) — 2005-ից
Հայտնի անձինք
- Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները— Արգենտինայի 55-րդ նախագահ
- Բարրոս Սկելոտտո Գիլմերո — Ֆուտբոլիստ
- Բարրոս Սկելոտտո Գուստավո — ֆուտբոլիստ
- Խոսե Լուիս Բրաուն — Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն
- Անտոնիո Ֆրանցիսկո Վարալիո —Ֆուտբոլի աշխարհի վիցե չեմպիոն
- Խուան Ռամոն Վերոն — Ֆուտբոլիստ
- Խուան Սեբաստիան Վերոն — Ֆուտբոլիստ
- Խուան Վուչետիչ—Քրեագետ
- Աթիլիո Միլանտա— Բանաստեղծ, իրավաբան
- Ալմաֆուրետտե — Բանաստեղծ
- Մարտին Պալերմո —Ֆուտբոլիստ
- Մանուել Պելեգրինի— Ֆուտբոլիստ
- Բենիամին Ռոխաս — Դերասաան
- Էռնեստո Սաբատո — Գրող, նկարիչ
- Ալեքսանդր Սկոպելի— Ֆուտբոլի աշխարհի վիցե չեմպիոն
- Կառլոս Սպեգացինի —Բուսաբան
- Ադոլֆո Պերես Էսկիվել— Քանդակագործ, ճարտարապետ, ըմբիշ Նոբելյան խաղաղության մրցանակակաիր 1980 թվականին
- Մարկոս Ռոխո —Ֆուտբոլիստ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Պլատա (Արգենտինա)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 489)։ |