Խունիոր Ֆիրպո

ֆուտբոլիստ

Խունիոր Ֆիրպո (իսպ.՝ Junior Firpo, օգոստոսի 22, 1996(1996-08-22)[1], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Խունիոր Ֆիրպո
Junior Firpo
Անձնական տվյալներ
Ամբողջական անունHéctor Junior Firpo Adamés
ՔաղաքացիությունըԴոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 22, 1996(1996-08-22)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՍանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Հասակ184 սմ
Քաշ78 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Բարսելոնա
Համար24
Պատանեկան կարիերա
2011-2012Իսպանիա Ատլետիկո Բենամիլ
2012-2013Իսպանիա Տիրո Պիխոն
2013-2014Իսպանիա Պուերտո Մալագենյո
2014-2015Իսպանիա Ռեալ Բետիս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2018Իսպանիա Ռեալ Բետիս B74(8)
2018-2019Իսպանիա Ռեալ Բետիս38(5)
2019-ներկաԻսպանիա Բարսելոնա0(0)
Ազգային հավաքական
2018-2019Իսպանիա Իսպանիա Մ214(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Ակումբային կարիերա

Ռեալ Բետիս

Խունիորը Ռեալ Բետիսի ակադեմիայի սան է[3][4][5]։ 2017 թվականի օգոստոսի 1-ին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Բետիսի առաջին թիմ[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով այս հանդիպման 54-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 17-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[9][10]։ Ապրիլի 19-ին Խունիորը խաղի ավելացված ժամանակում խփեց Լաս Պալմասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բետիսին[11]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[12]։

2018 թվականի օգոստոսի 19-ին Խունիորը երկարաձգեց իր պայմանագիրը Բետիսի հետ մինչև 2023 թվականը[13][14][15]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում իսպանացին անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 11-ին Խունիորը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Բետիսին հաղթել 4-3 հաշվով[17]։ Դեկտեմբերի 2-ին նա խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ Ռեալ Բետիսի կազմում Խունիորը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա

2018 թվականի օգոստոսի 4-ին Խունիորը 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[22], և կպարտավորվի վճարել ևս 12 միլիոն եվրո բոնուսների դեպքում[23][24][25]։

Միջազգային կարիերա

Խունիորը իրավասու է ներկայացնել Իսպանիան և Դոմինիկյան Հանրապետությունը միջազգային ասպարեզում[26][27]։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նա Դոմինիկյան Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցեց Բրազիլիայի Մ23 հավաքականի դեմ ոչ պաշտոնական ընկերական խաղին[28]։ 2018 թվականի օգոստոսի 31-ին Խունիորը հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական[29]։ Իր դեբյուտը երիտասարդական թիմի կազմում նշեց սեպտեմբերի 6-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[30][31]։ 2019 թվականին Ֆիրպոն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[32]՝ անցկացնելով 3 հանդիպում և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[33][34][35]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[36]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռեալ Բետիս2017–18Լա Լիգա1420000142
2018–192431040293
Ընդհանուր385104000435
Բարսելոնա2019–20Լա Լիգա0000000000
Կարիերայի ընդհանուր385104000435

Նվաճումներ

Ակումբային

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[33]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ