Ծովային կայարան (Սանկտ Պետերբուրգ)

Ծովային կայարան (ռուս.՝ Морской вокзал), նավամատույցային համալիր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը բացվել է 1982 թվականին կրուիզային և լաստային ուղևորա և բեռնափոխադրական նավերի ընդունման համար։ Կայարանը տեղակայված է Վասիլիի կղզու արևմտյան ծայրում՝ Մորսկայա սլավա հրապարակի 1 հասցեում։ Համալիրն ներառում է 5 նավամատույց, սահմանային և մաքսային ստուգման տարածք, ռեստորան, հյուրանոց և կոնֆերանս համալիր[1]։

Ծովային կայարան

Պատմություն

Կայարանի շենքը կառուցվել է 1973-1983 թվականներին ճարտարապետ Վ․ Սոխինի նախագծով։ Կայարանի պատերն ակոսվել են ծավալուն պանելներով, որոնք առագաստանավի տեսք ունեին․ 78 մետրանոց տիտանե փաթանիվին պատկերված էր նավը։ Ի սկզբանե շենքը կառուցվում էր Բալթիկ ծովի նավագնացության համար և միաժամանակ ծառայում էր նաև ծովով ժամանած հյուրերին և նավաստիներին։ Ծովային կայարան էին ժամանում նավեր Գերմանիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից։ Բալթիկ ծովի նավագնացության վերակազմավորման արդյունքում շենքը դարձավ քաղաքի սեփականությունը։ 1997 թվականին ստեղծվեց «Ծովային կայարան» ՓԲԸ-ն, որի մեջ են մտնում «Բալթիկ տրանսպորտային համակարգեր» (բեռնա և բեռնա- ուղևորափոխադրումներ) և «Բալթիկ-Լայն» (ուղևորային փոխադրումներ և տուրիստական ծառայություններ) ընկերությունները։ Միջռեյսային բազայի տեղում տեղակայվեց «Մորսկայա» հյուրանոցը (այժմ՝ Մորսկոյ վոկզալ հյուրանոց)[2]։

Կայարանն այժմ

St. Peter Line ընկերության «Princess Maria» նավը

Շենք

Շենքն ունի 7 հարկ։ Վերին 3 հարկերում տեղակայված է հյուրանոցը, 4-րդ հարկում՝ տեխնիկական, 3-րդում՝ կենցաղային սպասարկման գոտիները, 2-րդ հարկն զբաղեցնում են կայարանի աշխատակիցները, առաջինը՝ մաքսային և սահմանային ծառայությունները[2]։

Բնութագրեր

Նավամատույցների ընդհանուր երկարությունը 720 մ է, խորությունը՝ մինչև 9 մ։ Այդ իսկ պատճառով Ծովային կայարանը կարող է ընդունել գործնականում ցանկացած տիպի նավ՝ ներառյալ մեծատոննաժ։ Ինչպես նաև 5 նավամատույցներից երկուսում տեղադրված է թեքամուտք՝ լաստանավերի համար։ Իր տեխնիկական հնարավորություններով «Ծովային կայարան» համալիրը կարող է ընդունել մինչև 1 միլիոն ուղևոր։ Սակայն 19-րդ դարի վերջում կառուցված նավահանգիստ տանող ջրանցքի յուրահատկության պատճառով 200 մետրից ավել երկարություն ունեցող նավերը չեն կարողանում մոտենալ Ծովային կայարանին։ Շրջագայական նավերը և լաստանավերն ընդունվում են նոր ծովային ուղևորային նավահանգստի նավամատույցներում[1]։

Ընդունվող նավեր

2012 թվականի մայիս ամսվա դրությամբ Ծովային կայարանը ընդունում և ճանապարհում է St. Peter Line ընկերության հետևյալ նավերին՝ «Princess Maria» (Սանկտ Պետերբուրգ - Հելսինկի) և «Princess Anastasia» (Սանկտ Պետերբուրգ - Հելսինկի - Ստոկհոլմ - Տալլին - Սանկտ Պետերբուրգ2011 թվականին 2 նավերը ծրագրվում էր տեղափոխել Ծովային ուղևորային տերմինալ՝ Մորսկոյ ճակատամասի տարածք, սակայն այդ ծրագրերը չիրագօրծվեցին («Princess Maria» նավը որոշ ժամանակ մեկնում էր նոր նավահանգստից, սակայն ետ բերվեց Ծովային կայարան[3]։

2003-2010 թվականներին Ծովային կայարանից կանոնավորապես Կալինինգրադ էր մեկնում «Գեորգ Օտս» լաստանավը։ 2010 թվականին լաստանավերի մուտքը Կալինինգրադ փակվեց, իսկ «Գեորգ-Օտս» լաստանավը տեղափոխվեց Վլադիվոստոկ[4]։

Գրականություն

  • Горбачевич К. С., Хабло Е. П. "Почему так названы?", 1985, стр․ 84

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ