Կալաֆատ

Կալաֆատ (ռումիներեն՝ Calafat), քաղաք Ռումինիայում՝ Օլտենիա պատմական մարզի Դոլժ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Դանուբ գետի ափին, բուլղարական Վիդին քաղաքի դիմաց, որի հետ կապված է 2013 թվականին շահագործման հանձնված, շուրջ երկու կիլոմետր երկարություն ունեցող, լայն կամրջով[2] (երկկողմանի ավտոճանապարհ, երկաթգիծ, երկու մետր լայնությամբ ճանապարհահատված՝ հեծանվորդների և մայթեր՝ հետիոտնների համար)։ Կալաֆատն ընկած է Գերմանիան թուրքական Ստամբուլի և հունական Սալոնիկի հետ կապող համաեվրոպական ճանապարհային միջանցքում։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է 255 կիլոմետր[3], ժուդեցի վարչական կենտրոնից՝ Կրայովա քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։ Գետային ոչ մեծ նավահանգիստ է։ 1997 թվականին ստացել է մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ[4]։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երեք բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).

  • Բասարաբի (1263 մարդ)
  • Գոլենցի (651 մարդ)
  • Չուպերչնի Վեկի (2524 մարդ)
Բնակավայր
Կալաֆատ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես103,59 կմ²
ԲԾՄ35±1 մետր
Բնակչություն13 807 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքmunicipiulcalafat.ro
Կալաֆատ (Ռումինիա)##
Կալաֆատ (Ռումինիա)

Կալաֆատն ունի քաղաքային մի քանի թերթ։ Դրանցից մեկը Ziarul De Calafat-ն է[5], որը լույս է տեսնում նաև առցանց տարբերակով, մյուսը՝ Calafat Live[6]։

Պատմություն

Բնակավայրը 14-րդ դարում հիմնել են ջենովացիները, ովքեր այստեղ աշխատեցրել են մեծ թվով նավանորոգողների (Calafatis): Հենց այդ բառն էլ ընկած է բնակավայրի անվանման հիմքում։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում Կալաֆատին տիրելու համար մի քանի անգամ ճակատամարտի են բռնվել ռուսական և թուրքական զորքերը։

Կլիմա

Կալաֆատի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)3
(37)
5
(41)
12
(54)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
29
(84)
24
(75)
17
(63)
10
(50)
4
(39)
16.8
(62.1)
Միջին օրական °C (°F)−1
(30)
2
(36)
6
(43)
12
(54)
18
(64)
21
(70)
23
(73)
23
(73)
18
(64)
12
(54)
6
(43)
1
(34)
11.8
(53.2)
Միջին ցածր °C (°F)−4
(25)
−3
(27)
1
(34)
6
(43)
11
(52)
15
(59)
17
(63)
16
(61)
11
(52)
7
(45)
3
(37)
−3
(27)
6.4
(43.8)
Տեղումներ մմ (դյույմ)38.1
(1.5)
43.2
(1.701)
45.7
(1.799)
48.3
(1.902)
58.4
(2.299)
66.0
(2.598)
40.6
(1.598)
33.0
(1.299)
33.0
(1.299)
38.1
(1.5)
50.8
(2)
48.3
(1.902)
543.5
(21.397)
աղբյուր: weather.com[7]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 7113—    
1912 7608+7.0%
1930 7633+0.3%
1948 8251+8.1%
1956 8069−2.2%
1966 9483+17.5%
1977 15 568+64.2%
1992 20 445+31.3%
2002 21 227+3.8%
2011 16 247−23.5%
Աղբյուր՝ Census data

Բնակչություն

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կալաֆատի բնակչության թվաքանակը եղել է 18.858[8]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

ԱզգությունըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիններ1803095,6%
գնչուներ7774,1%
հույներ250,1%
ուկրաինացիներ7< 0,1%
հունգարներ5< 0,1%
իտալացիներ4< 0,1%
գերմանացիներ2< 0,1%
խորվաթներ2< 0,1%
թուրքեր1< 0,1%
բուլղարներ1< 0,1%
չեխեր1< 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

ԼեզունԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիներենը1825496,8%
գնչուերենը5823,1%
ուկրաիներենը7< 0,1%
իտալերենը4< 0,1%
հունգարերենը3< 0,1%
գերմաներենը1< 0,1%
թուրքերենը1< 0,1%
բուլղարերենը1< 0,1%
հունարենը1< 0,1%
չեխերենը1< 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

ԴավանանքըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ուղղափառ1854498,3%
ադվենտիստներ1660,9%
հիսունականներ510,3%
բապտիստներ460,2%
կաթոլիկներ (հռոմադավան)130,1%
կաթոլիկներ (հունադավան)8< 0,1%
մուսուլմաններ6< 0,1%
հնադավաններ4< 0,1%
աթեիստներ3< 0,1%
բողոքականներ2< 0,1%
ֆրատերականներ1< 0,1%
դավանանքը չեն նշել2< 0,1%

Աղբյուր՝ Census data[9]

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալաֆատ» հոդվածին։