Կանտելյո

Կանտելյո (ֆր.՝ Canteleu) , համայնք Ֆրանսիայում՝ Նորմանդիա երկրամասի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 120 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Ռուանից 6 կիլոմետր դեպի արևմուտք[4]։ Զբաղեցնում է 17,61 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.790[5]:

Բնակավայր
Կանտելյո
ֆր.՝ Canteleu[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես17,61 կմ²
Բնակչություն13 966 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ76380[3]
Պաշտոնական կայքville-canteleu.fr(ֆր.)
Կանտելյո (Ֆրանսիա)##
Կանտելյո (Ֆրանսիա)

Պատմություն

Միջին դարերում Կանտելյոյում ու շրջակա փոքր գյուղերում, որոնք հետագայում միավորվել են՝ մտնելով համայնքի կազմի մեջ, գործել են բազմաթիվ ջրաղացներ։ Նոր ժամանակներում բացվել են մանածագործական ֆաբրիկաներ և այնքան շատ ու մեծ, որ ներկայումս համայնքի կազմում գտնվող բնակավայրերից Բապոմը ստացել է «նորմանդական Մանչեստր» մականունը։

Մինչև 2015 թվականը համայնքը մտել է Վերին Նորմանդիա երկրամասի, իսկ այնուհետև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում՝ Նորմանդիա երկրամասի կազմի մեջ[6]։

Տեսարժան վայրեր

  • Ֆլոբերի տաղավար-թանգարանը Կրուազետում
  • Սուրբ Մարտին եկեղեցին՝ XVI դարի աշտարակով
  • Համայնքապետարանի հին շենքը, որը դարձել է Ստոկհոլմի քաղաքապետարանի նախատիպը

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[7]

Տնտեսություն

2010 թվականին համայնքն ուներ 6069 տնային տնտեսություն՝ 14.386 բնակչով, մեկ անձի միջին եկամուտը կազմել է 15.371 եվրո[8]։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտելյո» հոդվածին։